Рубрика: Պատմություն

Պատմություն

Սեպտեմբերի 22-25
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Վանի համահայկական թագավորությունը /բանավոր, էջ 35-46, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ք.ա. 860–843 թթ. Արամե

Արամեի մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824 կամ 825) արձանագրություններում։ Նա հետ է մղել Սալմանասար Գ-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։ 

Ք.ա. 843–835 թթ. Լուտիպրի

Լուտիպրին 9-րդ դարում Ուրարտուի թագավոր էր։ Նրա մասին քիչ բան է հայտնի, բացառությամբ այն, որ Վանի արձանագրություններում ասվում է, որ նա Սարդուրի I- ի հայրն էր։

Նա թագավորել է մ.թ.ա. 844-834 թվականներին, երբ Սալմանասար III- ի կողմից նախկին մայրաքաղաք Արզաշկունը ավերվել էր, և մինչ Սարդուրին հիմնադրեց Տուշպա նոր մայրաքաղաքը։

Սեպագիր մի գրության մեջ՝ Տուշպա միջնաբերդից արևմուտք ընկած փոքր ամրության վրա, նշվում է, որ Լուտիպրին է կառուցել պարիսպը, և հավանական է, որ իրականում նա է քաղաքի հիմնադիրը։

Սեպագրության մեջ նշված է. «Սա Սարդուրի թագավորի՝ մեծ արքա Լուտիպրիի որդի, հզոր թագավորի, ով չի վախենում պայքարել, զարմանալի հովիվի, ապստամբներին ղեկավարած թագավորի արձանագրությունն է։



Ք.ա. 835–825 թթ. Սարդուրի I

Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան և հսկողության ենթարկել կապանները։ Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Արարատյան (աքադերեն՝ Ուրարտու) թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։

Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը աքադերեն պահպանվել է բերդապարսպին։ Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշպուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։



Ք.ա. 825–810 թթ. Իշպուինի

Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։ Իշպուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն)։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։


Ք.ա. 810–786 թթ. Մենուա

Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Վանի թագավորության սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին)։ Մենուայի միանձնյա թագավորության օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի (Էրզրումի) դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։ Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ։ Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները (որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը)։ Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Վանի թագավորություն դիրքերը հյուսիսում։ Այնուհետև Մենուան ռազմական գործողություններ է ծավալել արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Ծուփանիում (Ծոփք), Ալզիում (Աղձնիք), անդրեփրատյան Մելիտեայում (Մալաթիա)։ Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց։ Ոչ միայն Վանի թագավորությունում, այլ Հին Արևելքում ուրույն տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ 72 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպային (Վան)։ Մենուան ջրանցքներ է անցկացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում։


Ք.ա. 786–764 թթ. Արգիշտի I

Ք․ա 782թ․ Արգիշտի Ա-ն հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ք․ա 781թ․ Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև հասնում է մինչև Պարսուա և Բաբելոնիա։ Ք․ա 785-781թթ․ Արգիշտի Ա-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։ Ք․ա 776թ․ Արարատյան դաշտում հիմնում է Արգիշտիխինիլի վարչատնտեսական կենտրոնը։ Արգիշտի Ա-ի բուն թագավորությունը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։


Ք.ա. 764–735 թթ. Սարդուրի II

Սարդուրի Բ-ն կրկնեց հոր՝ Արգիշտի Ա-ի բացառիկ արշավաքը դեպի Բաբելոնիա։ Նա Վանի թագավորներից առաջինն էր, որ դուրս է գալիս Միջերկրական ծովի արևելյան ավազան։ Նա վերացնում է կախյալ թագավորությունները՝  դրանք վերածելով պետության վարչական միավորների։ Սարդուրի Բ-ի գահակալման ժամանակաշրջանում, Վանի թագավորությունը ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Նրա տերությունը հյուսիսում հասնում է Սև ծով, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Պարսից ծոց, հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով։


Ք.ա. 735–713 թթ. Ռուսա I

Գահակալման սկզբնական շրջանում ճնշել է կենտրոնախույս ուժերին, ծավալել լայն շինարարական աշխատանքներ, իրականացրել վարչական վերափոխումներ, ընդարձակել պետության սահմանները, հատկապես հյուսիս-արևելքում (Սևանի ավազան) և հարավ-արևելքում՝ (Ուրմիայի հյուսիսային ավազան)։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորումներ։


Ք.ա. 713–685 թթ. Արգիշտի II

Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արտաբիլ) քաղաքի մոտ, Սավալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ-ն հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։


Ք.ա. 685–645 թթ. Ռուսա II

Ռուսա Բ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 639), Վանի թագավորության արքա մ.թ.ա. մոտ 685-645 թթ.-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։

Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։

Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։


Ք.ա. 645–635 թթ. Սարդուրի III


Սարդուրի Գ, Վանի թագավորությանի արքա մ.թ.ա. մոտ 640-620-ին։ Ռուսա Բ-ի որդին և հաջորդը։

Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերվել է Սարդուրի Գ-ի անունով սեպագիր երկու աղյուսակ։ Ենթադրվում է, որ Սարդուրի Գ-ի օրոք թուլացել է Ուրարտուի հզորությունը, և նա բարիդրացիական հարաբերություններ է պահպանել Ասորեստանի Աշշուրբանիպալ թագավորի հետ։ Այս մասին է վկայում Սարդուրի արքայի ողջույնի խոսքը ուղղված Աշշուրբանիպալին Էլամին պարտության մատնելու առթիվ։

Ք.ա. 635–625 թթ. Սարդուրի IV


Սարդուրի IV (Սարդուր IV, Սարդուրի, Սարդուրի որդի), Վանի թագավորության ժամանակաշրջանի ավարտի արքա, ով կառավարել է մ.թ.ա 650- մ.թ.ա. 620 թվականներին։

Սարդուրի IV-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունն արդեն անկում էր ապրում։ Վանի արքան կորցնում էր իր վերահսկողությունը երկրի ծայրամասերի նկատմամբ, և մայրաքաղաքը Վանից տեղափոխվեց Թեյշեբաինի, որը գտնվում էր Արարատյան դաշտում։ Հայրը Սարդուրի III արքան է։ Նրան նախորդել է Սարդուրի III-ը, իսկ հաջորդել՝ Էրիմենան կամ Ռուսա Գ-ն։


Ք.ա. 625–617 թթ. Էրիմենա

Էրիմենա,Վանի թագավորության թագուհի։ Հայտնի չէ, թե ով է թագավորել Վանի թագավորությունը՝ Էրիմենան կամ Ռուսա Գ-ն։ Հաջորդել է Սարդուրի Գ-ին։ Ռուսա Գ-ն Էրիմենայի որդին էր։ Նա իր մոր համար արձանագրություններ էր թողել, որը այժմ չկա։ Ռուսան իր համար նույնպես արձանագրություններ է թողել, որը նույնպես կորել է։ Էրիմենան Վանի թագավորությունը թագավորել է հաջող և անդորր։ Մ.թ.ա. 620 թթ. նա մահանում է վճռական ճակատամարտում կամ հիվանդությունից, ոչ մի պարզ բան չկա նրա մահվան մասին։ Հաջորդում է Էրիմենային կամ Ռուսա Գ-ին Ռուսա Դ-ն։


Ք.ա. 617–609 թթ. Ռուսա III

Ռուսա ԳՎանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտ 605-595 թվականներին։ Էրիմենա թագուհու որդին և հաջորդը։ Անունը հիշատակված է Թոփրակ-կալեի պեղումներից հայտնաբերված վահանների և այլ առարկաների վրա։ Ռուսա Գ-ն շինարարական աշխատանքներ է ծավալել Էրեբունիում և Արգիշտիխինիլիում, որտեղ գտնվել են նրա արձանագրությունները՝ շտեմարաններ կառուցելու վերաբերյալ։


Ք.ա. 609–590 թթ. Ռուսա IV

Ռուսա ԴՎանի թագավորության թագավոր Մ.թ.ա. մոտ 595-585 թվականներին։ Ռուսա Գ-ի որդին և հաջորդը։ Հիշատակվում է Կարմիր բլուրի որոշ պեղածոների, այդ թվում՝ իր արքայադրոշմ կավե սալիկների արձանագրություններում։ Գործունեության մասին այլ տեղեկություններ չեն հայտնաբերվել։