Рубрика: Պատմություն

Պատմություն

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /բանավոր, 10-րդ, էջ 21-24, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Հայերի ծագման մասին ի՞նչ ավանդազրույցներ գիտեք։ Ներկայացրե՛ք հիմնական ավանդազրույցները։

Հայերի ծագման մասին պատմական և առասպելական տեղեկություններ են պահպանվել ոչ միայն հայ մատենագրության էջում, այլև հունական, հին եբրայական, վրացական, արաբական, և պարսկական գրավոր հուշարձաններում։

Հայոց ծագումնաբանության մասին բնիկ հայկական ավանդազրույցը ստեղծվել է վաղնջական ժամանակներում և մեզ հասել պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ։ Ավանդազրույցի առանձին դրվագներ հիշատակվում են միջնադարի հայ մատենագիրների երկերում, որոնք XVIII դարում ի մի բերվեցին հայ նոր պատմագրության հայր Միքայել Չամչյանի «Հայոց պատմության» էջերում։ Ավանդազրույցում որոշակիորեն առանձնանում է ժամանակագրական երկու շերտ։ Առաջին՝ հնագույն շերտը ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում։ Ավանդազրույցի համաձայն՝ հայերը սերվել են դյուցազուն Հայկ նահապետից, որն առաջին և արարչագործ աստվածների հսկա որդիներից էր։ Թե առաջին աստվածներից ում որդին է Հայկ դյուցազանը, մեր ավանդությունը չի պահպանել։


2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը:

Պատմում է պապիկս՝
«Պապիս պապը՝ Գյուրջան Հարությունը, Հայաստան է տեղափոխվել Դավիթ Բեկի զորքի հետ՝ 1700-ական թվականներին՝ Վրաստանից։ Գյուրջի թարգմանաբար նշանակում է գայլ կամ վրացի։ Նրանք հիմնադրվել են Սյունիքի Խնձորեսկ գյուղում, և մեր տունը գտնվել է գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտ։ Պապիս պապը ունեցել է վեց երեխա՝ չորս տղա և երկու աղջիկ։ Պապիս երկու հորեղբայրներին 1937 թվականին աքսորել են Սիբիր, որտեղից նրանցից մեկը չի վերադարձել։ Պապիս բոլոր հորեղբայրները և հորաքույրները եղել են մանկավարժներ, իսկ Լևոն Հովսեփյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր ուսուցչի կոչում։ Շմավոն Հովսեփյանը եղել է առակագիր, մի շարք գրքերի հեղինակ։
…պապիկն էլ եղել է ՀՀ առաջին սահմանադրության աշխատանքային խմբի անդամ»…

Рубрика: Վրացերեն

Վրացերեն

խազի- գիծ ხაზი

զեթի- ձեթ ზეთი

նազի-քնքուշ ნაზი

զոմա- չափս ზომა

կուզի- կուզ კუზი

կովզի- գդալ კოვზი

ութեմի- սայլ უთემი

չվենթան- մեզ մոտ ჩვენთან

րոգորի- ինչպիսի როგორი

նայիրի- տեսակ ნაირი

չիտի- թռչուն ჩიტი

չանգյալի- պատառաքաղ ჩანგიალი

դանա-դանակ დანა

ճիքա- բաժակ ჭიქა

թեփշի- ափսե თეფში

սամզարեուլո- խոհանոց სამზარეულო

զիս- նստած է ზის