Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 28.09.2021

Մավզոլեյ բառը հունարեն բառ է, որը եկել է Հալիկառնասի բռնակալ` Մավզոլից։

Մավզոլեյ բառը ունի 2 իմաստ․

  1. Մավզոլ թագավորի դամբարան
  2. Հրաշալի կերտվածքով դամբարան

Մավզոլի դամբարանը նաև համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Ամենահետաքրքիրն էլ այն է, որ Մավզոլ մարդիկ ավելի շատ ընկալում են դամբարան, այլ ոչ թե անհատ կամ թագավոր։

Փաստորեն հատուկ բառը դարձել է հասարակ բառ։

Այդպիսի բառերից է նաև ակադեմիա բառը։ Ակադեմիա բառը նույնպես հունական բառ է, որը եկել է հին հունական դիցաբանության հերոս՝ Ակադեմոսից։ Հետո Ակադեմիա բառը տարածվեց Եվրոպայում՝ որպես գիտական բարձրագույն հաստատություն։

Գիտե՞ք, թե ինչպես է Պլատոնը սովորեցրել իր աշակերտներին։ Ճեմելով։

Իսկ գիտե՞ք, թե ճեմել բառը ապագայում ինչ դարձավ։ Պարզվում է, որ նա ուզեցել է իր սաներին սովորեցնել անկաշկանդ, քայլելով, ճեմելով, որպեսզի ավելի խորը ըմբռնեն գիտելիքը։ Դրանից հետո մարդիկ Պլատոնի օրինակին են հետևել և սկսել են դասերը անցկացնել ազատ, անկաշկանդ՝ շրջելու, ճեմելով։ Այդտեղից էլ առաջացել են ճեմարան, ճեմարանական բառերը։

Рубрика: Հասարակագիտություն

Խառնվածքներ

Հասարակագիտություն

  • Ծանոթացե՛ք հոգեբանության բաժնի հետևյալ թեմային՝ <<խառնվածք>>

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է իրենից ներկայացնում խառնվածք բառը։ Խառնվածքը  դա յուրաքանչյուրիս  առանձնահատկություններն ենորոնք ցույց են տալիս մեր հոգեկան գործընթացների ու վարքի դինամիկան:  Խառնվածքներով են որոշում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը: Խառնվածքները լինում են 4 տեսակ․ Խոլերիկ, Սանգվինիկ, Ֆլեգմատիկ և Մելանխոլիկ։ Խոլերիկները այն մարդիկ են, ովքեր շատ էմոցիոնալ են, աշխույժ են, երբեմն խոսելիս ձեռքերն էլ են շարժում, շուտ բռնկվող են, կռվարար։ Սանգվինիկները այն մարդիկ են, ովքեր աշխույժ են, շարժուն են, շփվող են, շուտ են ընտելանում ամեն ինչին, այսինքն որոշ չափով նման են խոլերիկներին, բայց նրանք կռիվը միշտ կվերածեն հումորի։ Ֆլեգմատիկները ավելի հանգիստ մարդիկ են, սառնարյուն, անտարբեր, նրանց էմոցիաները դժվար է փոխել։ Մարդկանց հետ խոսելիս ֆլեգմատիկները իրենց պահում են շատ հանգիստ և հավասարակշվռած։ նաև ֆլեգմատիկները միջավայրին շատ դանդաղ են հարմարվում։ Եւ վերջին տեսակը դա՝ մելանխոլիկն է։ Մելանխոլիկներին շատ հեշտ է կոտրել, նրանք միշտ անհանգստանում են իրենց անհաջողությունների համար։ Մելանխոլիկները սիրում են լինել միայնակ, օտարանալ։ Մելանխոլիկները ունեն մեծ սեր դեպի արվեստը։

  • Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքներով բնորոշել ձեր խառնվածը։

Դիտարկելով այս բոլոր խառնվածքները, կարող եմ ասել, որ իմ մեջ կա և՛ խոլերիկ, և՛ սանգվինիկ տեսակները։ Խոլերիկ, քանի որ շփվող եմ, էմոցիաներս շատ հաճախ են փոխվում, շուտ ընտելացող եմ։ Սանգվինիկ, քանի որ կռվելու փոխարեն սիրում եմ ամեն ինչը կատակի վերածել՝ եթե իհարկե անհրաժեշտությունը կա։

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1.80/2,5=32
Պատասխան՝ 32

2.(80-30):2,5=20
Պատասխան՝ 20

3.64*75:100=48
(64-48):0,5=32
Պատասխան՝ 32

4.80-x*2,5=64-x*0,5
80-64=2,5x-0,5x
16=2x
x=16:2
x=8
Պատասխան՝ 8

1.միս=2*3000=6000
նարինջ=4*600=2400
6000+2400=8400
9600-8400=1200
Պատասխան՝ 1200

2.100%-600
x-240
x=100*240:600=40
Պատասխան՝ 40

3.կարտոֆիլ-1200
միս-3000
1200+3000=4200
9600-4200=5400
5400:600=9
Պատասխան՝ 9

4.կարտոֆիլ-1200*15:100=180
նարինջ-2400*10:100=240
180+240=420
Պատասխան` 420

Рубрика: Հայոց լեզու 10

Աշխարհի ամենաբարձր ծառերը հնարավոր է վառվեն

22.09.2021

Իշխանությունները փակում են Սեքվոյայի միջազգային այգին: Այգին գտնվում է Կալիֆոռնիայում, ԱՄՆ: Աշխարհի ամենաբարձր ծառերը այնտեղ են աճում: Դրանք Սեքվոյաներն են:
Այգում կա մոտավորապես 2400 Սեքվոյա: Այգու մոտակայքում 2 մեծ հրդեհներ են բռնկվել: Շատ հնարավոր է, որ կրակը հասնի Սեքվոյաներին: Հրշեջները ալյումին են դնում ծառի ներքևի հատվածներում, որպեսզի կրակը ծառերը չվառի:
Գեներալ Շերմանը աշխարհի ամենաբարձր ծառն է: Այդ ծառը ևս գտնվում է այգում: Ծառի բարձրությունը 83.82 մ է: Ծառը մոտավորապես 2300-2700 տարեկան է:
Չնայած նրան, որ կրակը վառում է ծառերին, դա ունի իր դրական կողմերը: Այն օգնում է Սեքվոյաներին աճել: Երբ այնտեղ շոգ է լինում, Սեքվոյաները ավելի շատ սերմեր են արտադրում: Կրակը վառում է մնացած ծառերին, որը Սեքվոյաների համար լավ է, քանի որ տարածք է ազատվում:

Աղբյուրը

Рубрика: Գրականություն

Ծեր ոմն եւ Մահ

Կարդա «Ծեր ոմն եւ Մահ» առակը։ Դարձրու առակը աշխարհաբար։ Մեկնաբանիր՝ ինչ է ակնարկում առակը։ Մեկնաբանությունդ գրիր բլոգումդ։


Աշխարհաբար.


Օրերից մի օր, մի ծերունի անտառում փայտ էր կոտրել ու ուսին գցած տանում էր տուն: Մեկ էլ ճանապարհին հոգնեց, պարտադրված փայտը դրեց գետնին և սկսեց օգնություն կանչել Մահից: Մահը երևաց և հարցերց՝ ինչու է կանչել իրեն: Ծերունին պատասխանեց.
-Օգնիր ինձ և բեռս դիր նորից իմ ուսին:
Առակը կցուցանե ՝ ամեն մարդ սիրում է կյանքը, որքան էլ որ խեղճ լինի և թշվառ:


Մեկնաբանություն.


Ծերունին սովորական մարդ էր, ով չէր ուզում դժվարություններ հաղթահարել, դրա համար շուտ հանձնվեց: Բայց երբ տեսավ մահին, ծերունին սկեց գնահատել կյանքը: Իմ կարծիքով մեր՝ բոլորիս կյանքում էլ եղել են դժվարություններ, որոնցից փորձել ենք խուսափել, բայց եկեք հասկանանք, որ ամեն մի դժվարության ետևում թաքնված է լավ ավարտ, և մենք այդ ամենը հաղթահարելով սկսում ենք և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես ուժեղանալ:

Տեղեկություններ գտիր առակի հեղինակի՝ Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի մասին։


Ծնվել է Կ. Պոլսում։ Աշխարհական անունը եղել է Միհրան։ Կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում։ Ավարտելուց հետո 1876 թվականին պաշտոնավարել է նյուն դպրոցում որպես ուսուցիչ։ 1878 թվականին ընդունել է հոգևորական կոչում, ստացել Եղիշե անունը, բայց նախընտրել է զբաղվել կրթական աշխատանքով։ 1879 թվականին ստացել է վարդապետական գավազան։ Հաջորդ տարվանից ուսուցչական պաշտոնով մեկնել է Պարտիզակ, ապա՝ Արմաշ, Իզմիր.1880-1890 թվականներին որպես քարոզիչ և ուսուցիչ պաշտոնավարել է Պարտիզակում, 1890-1904 թվականներին՝ Արմաշի դպրեվանքի ուսուցիչ-տեսուչ, ապա՝ փոխվանահայր-վերատեսուչ։ 1898 թվականին Մկրտիչ Ա Վանեցին Դուրյանին ձեռնադրել է եպիսկոպոս։ 1904-1908 թվականներին եղել է Զմյուռնիայի հայոց առաջնորդ, 1908 թվականի հուլիսից մինչև 1909 թվականի մայիսը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքական տեղապահ, 1911-1921 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայկական դպրոցներում ուսուցիչ, Ազգային կենտրոնական վարչության ու Կրոնական ժողովի ատենապետ։ 1911 թվականի կաթողիկոսական ընտրության ժամանակ մեկ ձայն պակաս է ստացել Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցից: