Рубрика: Հասարակագիտություն

Խառնվածքներ

Հասարակագիտություն

  • Ծանոթացե՛ք հոգեբանության բաժնի հետևյալ թեմային՝ <<խառնվածք>>

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է իրենից ներկայացնում խառնվածք բառը։ Խառնվածքը  դա յուրաքանչյուրիս  առանձնահատկություններն ենորոնք ցույց են տալիս մեր հոգեկան գործընթացների ու վարքի դինամիկան:  Խառնվածքներով են որոշում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը: Խառնվածքները լինում են 4 տեսակ․ Խոլերիկ, Սանգվինիկ, Ֆլեգմատիկ և Մելանխոլիկ։ Խոլերիկները այն մարդիկ են, ովքեր շատ էմոցիոնալ են, աշխույժ են, երբեմն խոսելիս ձեռքերն էլ են շարժում, շուտ բռնկվող են, կռվարար։ Սանգվինիկները այն մարդիկ են, ովքեր աշխույժ են, շարժուն են, շփվող են, շուտ են ընտելանում ամեն ինչին, այսինքն որոշ չափով նման են խոլերիկներին, բայց նրանք կռիվը միշտ կվերածեն հումորի։ Ֆլեգմատիկները ավելի հանգիստ մարդիկ են, սառնարյուն, անտարբեր, նրանց էմոցիաները դժվար է փոխել։ Մարդկանց հետ խոսելիս ֆլեգմատիկները իրենց պահում են շատ հանգիստ և հավասարակշվռած։ նաև ֆլեգմատիկները միջավայրին շատ դանդաղ են հարմարվում։ Եւ վերջին տեսակը դա՝ մելանխոլիկն է։ Մելանխոլիկներին շատ հեշտ է կոտրել, նրանք միշտ անհանգստանում են իրենց անհաջողությունների համար։ Մելանխոլիկները սիրում են լինել միայնակ, օտարանալ։ Մելանխոլիկները ունեն մեծ սեր դեպի արվեստը։

  • Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքներով բնորոշել ձեր խառնվածը։

Դիտարկելով այս բոլոր խառնվածքները, կարող եմ ասել, որ իմ մեջ կա և՛ խոլերիկ, և՛ սանգվինիկ տեսակները։ Խոլերիկ, քանի որ շփվող եմ, էմոցիաներս շատ հաճախ են փոխվում, շուտ ընտելացող եմ։ Սանգվինիկ, քանի որ կռվելու փոխարեն սիրում եմ ամեն ինչը կատակի վերածել՝ եթե իհարկե անհրաժեշտությունը կա։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s