Рубрика: Գրականություն

Ծեր ոմն եւ Մահ

Կարդա «Ծեր ոմն եւ Մահ» առակը։ Դարձրու առակը աշխարհաբար։ Մեկնաբանիր՝ ինչ է ակնարկում առակը։ Մեկնաբանությունդ գրիր բլոգումդ։


Աշխարհաբար.


Օրերից մի օր, մի ծերունի անտառում փայտ էր կոտրել ու ուսին գցած տանում էր տուն: Մեկ էլ ճանապարհին հոգնեց, պարտադրված փայտը դրեց գետնին և սկսեց օգնություն կանչել Մահից: Մահը երևաց և հարցերց՝ ինչու է կանչել իրեն: Ծերունին պատասխանեց.
-Օգնիր ինձ և բեռս դիր նորից իմ ուսին:
Առակը կցուցանե ՝ ամեն մարդ սիրում է կյանքը, որքան էլ որ խեղճ լինի և թշվառ:


Մեկնաբանություն.


Ծերունին սովորական մարդ էր, ով չէր ուզում դժվարություններ հաղթահարել, դրա համար շուտ հանձնվեց: Բայց երբ տեսավ մահին, ծերունին սկեց գնահատել կյանքը: Իմ կարծիքով մեր՝ բոլորիս կյանքում էլ եղել են դժվարություններ, որոնցից փորձել ենք խուսափել, բայց եկեք հասկանանք, որ ամեն մի դժվարության ետևում թաքնված է լավ ավարտ, և մենք այդ ամենը հաղթահարելով սկսում ենք և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես ուժեղանալ:

Տեղեկություններ գտիր առակի հեղինակի՝ Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի մասին։


Ծնվել է Կ. Պոլսում։ Աշխարհական անունը եղել է Միհրան։ Կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում։ Ավարտելուց հետո 1876 թվականին պաշտոնավարել է նյուն դպրոցում որպես ուսուցիչ։ 1878 թվականին ընդունել է հոգևորական կոչում, ստացել Եղիշե անունը, բայց նախընտրել է զբաղվել կրթական աշխատանքով։ 1879 թվականին ստացել է վարդապետական գավազան։ Հաջորդ տարվանից ուսուցչական պաշտոնով մեկնել է Պարտիզակ, ապա՝ Արմաշ, Իզմիր.1880-1890 թվականներին որպես քարոզիչ և ուսուցիչ պաշտոնավարել է Պարտիզակում, 1890-1904 թվականներին՝ Արմաշի դպրեվանքի ուսուցիչ-տեսուչ, ապա՝ փոխվանահայր-վերատեսուչ։ 1898 թվականին Մկրտիչ Ա Վանեցին Դուրյանին ձեռնադրել է եպիսկոպոս։ 1904-1908 թվականներին եղել է Զմյուռնիայի հայոց առաջնորդ, 1908 թվականի հուլիսից մինչև 1909 թվականի մայիսը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքական տեղապահ, 1911-1921 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայկական դպրոցներում ուսուցիչ, Ազգային կենտրոնական վարչության ու Կրոնական ժողովի ատենապետ։ 1911 թվականի կաթողիկոսական ընտրության ժամանակ մեկ ձայն պակաս է ստացել Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցից:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s