Рубрика: English

Five reasons to study at “Mkhitar Sebastatsi” Educational Complex.

I have studied at “Mkhitar Sebastatsi” Educational Complex since the 1st grade, and I can’t imagine how I will study at a different school. Now I would like to introduce you to our school even better․ 

Traveling. One of the best ways to educate children is traveling and in our school, you’ll have that opportunity to go on different kinds of trips. We go on different kinds of trips almost every month. It can be a three-day trip or educational trips to museums. Before Covid, we used to go abroad, for instance, Georgia, France, Turkey. The second reason to study at our school is, of course, uniforms because we don’t have them. That’s a very good approach for children because we can choose what to wear. I think it’s good because I will not wear the same clothes every day. The third and the best reason to study at our school are laptops. We don’t use textbooks, copybooks, we use laptops or tablets. The children of secondary schools have no idea what the concept of blog means, which is very bad, because they need to be developed, and I think that in order to develop we need to use more technological gadgets. The fourth reason to study at our school is our events. We have different kinds of events, for instance, media Friday, Harisa ritual, Trndez, and so on. And the last reason to study in our school is our educational camps. I like our school camps very much, especially the winter ones because the winter camps are very pleasant. During our camps, we choose detachment and then we start to do projects and travel. It’s really good because in those camps we can make new friends. 

I think that I introduced all the reasons to study at our school.

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Նշանագիտություն

Սեմիոտիկա (հուն․՝ σημειωτική, հուներենից σημεῖον — «նշան, խորհրդանիշ»), որ նաև անվանում են գիտություն նշանների մասին կամ սեմիոլոգիան, գիտություն է նշանների և նշանային համակարգերի (սեմիոզիս), ցուցման, նշանակման, նմանության, անալոգների, փոխաբերության սիմվոլիզմի, նշանակության և հաղորդակցության մասին։ Նշանագիտությունը սերտորեն կապված է լեզվաբանության հետ, որը իր հերթին ավելի հանգամանորեն ուսումնասիրում է լեզվի կառուցվածքն ու նշանակությունը։ Սովորաբար նշանագիտությունը բաժանվում է երեք ճյուղերի՝

  • Իմաստաբանություն։ Ուսումնասիրում է հարաբերությունը նշանների և այն առարկաների միջև, որոնց դրանք վերաբերում է, նշանի և իր դենոտատի, իմաստի միջև հարաբերությունը։
  • Շարահյուսություն։ Ուսումնասիրում է ֆորմալ կառույցներում նշանների միջև եղած հարաբերությունները։
  • Գործաբանություն։ Ոուսումնասիրում է նշանների միջև եղած հարաբերությունները և այն ազդեցությունը, որ նշանը ունի դրանք օգտագործող մարդկանց վրա։

Հաճախ սեմիոտիկան դիտվում է, որպես կարևոր մարդաբանական նշանակություն ունեցող գիտություն. օրինակ Ումբերտո Էկոն ենթադրում էր, որ ցանկացած մշակութային երևույթ կարելի է ուսումնասիրել հաղորդակցության միջոցով։ Այնուամենայնիվ, որոշ նշանագետներ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են գիտության տրամաբանական չափումների վրա։ Ընդհանրապես, նշանագիտական տեսությունները նշանը կամ նշանային համակարգերը դիտարկում են որպես իրենց ուսումանսիրության առարկա։

Շարահյուսությունը նշանագիտության այս ճյուղն է, որը գործ ունի նշանների և սիմվոլների ձևական հատկությունների հետ։ Այսինքն, շարահյուսությունը գործ ունի «այն կանոնների հետ, որոնց համաձայն բառերը կապակցվում են այնպես, որ կազմեն բառակապակցություններ և նախադասություններ»։ Չարլզ Մորիս ը ավելացնում է, որ շարահյուսությունը գործ ունի նշանի ու իր դեսիգնատի և այն առարկաների միջև եզած հարաբերություննեի հետ, որ նա նշանակում է կամ կարող է նշանակել, իսկ գործաբանությունը առնչվում է սեմիոզիսի բիոտիկ կողմերի հետ, այսինքն, բոլոր այն հոգեբանական, բիոլոգիական և սոցիոլոգիական երևույթների հետ, որոնք տեղի են ունենում նշանների գործունեության ժամանակ։

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Թարգմանություններ

Դելֆինների լեզուն

Շվեդիայում, մի խումբ մասնագետներ, ձայնագրում են 11 դելֆինների խոսակցությունները՝ վայրի բնություն այգում։

Այնուհետև արհեստական ինտելեկտի բարդ ծրագրաշարը կվերլուծի ձայնը՝ ձայնագրությունների իմաստները վերծանելու համար:

Գիտնականները հուսոց են, որ մեկ օր նրանք ի վիճակի կլինեն հաղորդակցվեն ծովային կաթնասունների հետ։

Աղբյուր

Հոնդուրասի կրակները

14-10-2021

Անցած շաբաթ՝ 14-10-2021, Հոնդուրասի հյուսիսային ափից մոտ 77 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հոնդուրասի Գուանայա կղզում հսկայական հրդեհը ավերեց և վնասեց ավելի քան 200 տուն և ձեռնարկություն:

Այն ստիպել է հարյուրավոր բնակիչների փախչել անվտանգության համար, և դա ավերել է զբոսաշրջության հանգստավայրը:

Հրդեհը սկսվել է դեռևս լուսադեմից, և բնակիչները պայքարել են այն հսկողության տակ առնելու համար, քանի որ կղզում հրշեջներ չկան:

Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսն այցելել է դեպքի վայր և այն որակել որպես ավերիչ։

Նա խոստացավ, որ բոցից ավերված տները կվերակառուցվեն։

Ոչ ոք չմահացավ․ ինչևէ, մի շարք մարդիկ վիրավորվել էին այդ կրակից, իսկ իշխանությունները կարծում են, որ այն առաջացել է մոմի բոցից:

Գուանաջան երկրի երեք գեղատեսիլ Բեյ կղզիներից մեկն է, որտեղ ջրասուզակները և սուզորդները գալիս են տեսնելու դելֆիններին և մեծ բուստախութ:

Աղբյուրը

Рубрика: Без рубрики

Հրաշք Գյումրին

Այս ճամփորդությունը երևի միշտ կմնա իմ հիշողության մեջ։ Սկսեմ ամենասկզբից։ Արդեն 7:30 էր, երբ բոլորս նստել էինք գնացք։ Առաջին անգամ էի Գյումրի գնացքով գնալու։ Գնացք նստելուց 20 րոպե հետո շարժվեցինք՝ դեպի Գյումրի։ Ճանապարհը շատ հաճելի էր, երբ պատուհանից բացվում էր մի հրաշք տեսարան՝ դեպի Արարատ։ Ճանապարհը անցավ ասել-խոսելով, երգեր լսելով։ Երբ հասանք, դուրս եկանք կայարանից և մոտ 25 րոպե հետո արդեն հասանք Գյումրու կենտրոնը։ Սկսեցինք շրջել փողոցներով, որոշեցինք գնալ Գյումրու ամենահայտնի սրճարանը՝ Պոնչիկ-Մոնչիկը, ճաշեցինք և գնացինք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, մոմ վառեցինք և ուղևորվեցինք դեպի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Շատ հետաքրքիր անցավ թանգարանում։ Տեսանք, թե որտեղ է ծնվել Ավետիք Իսահակյանը, ինչ պայմաններում է ապրել, նրա կյանքից շատ բաներ իմացա։ Ցավոք, նկարահանում անելն արգելված էր․․․ Հաջորդ թանգարանը Հովհաննես Շիրազի թանգարանն էր։ Շիրազի շատ դաժան մանկություն է ունեցել, նրանք այնքան աղքատ են եղել, հորը թուրքերն են սպանել, իսկ մայրը ստիպված տարել է նրանց որբանոց, իսկ երկար տարիներ հետո վերջապես գտել են միմյանց։ Գյումրի գալուն պես պետք է պարտադիր այցելել Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի թանգարան։ Նա բոլոր կողմից շատ սիրված դերասանն է, ում կերպարները ուրախություն են պատճառել շատ մարդկանց, բայց արի ու տես, որ նա չունեցավ ո՛չ երջանիկ մանկություն, ո՛չ էլ  երջանիկ ընտանիք։ Նրա կինը՝ Դոնարան, տառապում էր անբուժելի հիվանդությամբ, և ցավոք, նրա երեխաներից՝ Վազգենը, ժառանգեց այդ հիվանդությունը։ Ավելի ուշ, նա իր կնոջը ուղարկեց Սևան, քանի որ նա ֆիզիկապես ի վիճակի չէր երկուսին խնամելու։ Իր կյանքը բավականին հուզիչ էր, ինձ ամենաշատը իր այս խոսքերը դուր եկան․ «Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես՝ լացում․ երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ»։ Ֆրունզիկի թանգարանը ավարտելուն պես, շարունակեցինք քայլել և հասանք <<Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան>>։ Այնտեղ տեսանք Գյումրին փոքր փայտիկներով հավաքած, որը շաատ գեղեցիկ էր։ Մեր շրջայցը Գյումրիում արդեն ավարտվում էր, ուստի շտապեցինք կայարան, որպեսզի գնացքից չուշանանք։ Հասանք կայարան, նստեցինք գնացք և շարժվեցին Երևան․․․

Рубрика: Հայոց լեզու 10

Քարանձավի մարդը

Դեռ շատ տարիներ առաջ, մարդիկ ապրում էին քարանձավներում։ Քարանձավի մարդիկ այսօրվա մարդկանցից տարբերվում են ամեն ինչով՝ սկսած հագուստից, մինչև՝ ապրելու վայրով։ Բայց եթե մենք այս վերնագիրը ընկալենք որպես փոխաբերական իմաստով, ապա կարող ենք հեշտությամբ ասել, որ քարանձավի մարդիկ այն մարդիկ են, ովքեր ոչ զարգացած են, չեն կարող օգտվել այսօրվա տեխնոլոգիաներից։ Իրականում դա վատ է, քանի որ 21-րդ դարում տեխնոլոգիաներից չօգտվելը մեզ՝ հասարակությանս համար, աբսուրդ բան է։ Այս դարի քարանձավի մարդիկ կարելի է ասել հիմնականում ծեր մարդիկ են, քանի որ սմարթֆոններ, համակարգիչներ և այլն սարքավորումներ ստեղծվել են շուտ, բայց ցավոք դրանց օգտագործելը այն ժամանկներում թանկ հաճույք էր, ուստի այսօր Հայաստանում ծեր մարդկանց մեծամասնությունը, շատ տեխնոլոգիական հարցերում մեր՝ փոքրերիս կարիքն ունի։

Рубрика: English

Ռեստորան ջրի վրա

Thai diners whet their appetites at flood cafe - France 24

13-10-2021

Գետափնյա ռեստորանի հիմնադիր՝ Թիթիփորն Ջուտիմանոնը, համոզված է, որ Թաիլանդում ջրհեղեղը կարող է լինել իր բիզնեսի ավարտը, որն արդեն պայքարում է համաճարակից:  

Ինչևէ, Չաո Փրայա գետի բարձրացող մակընթացության հետ, այս շաբաթ եկավ անսպասելի հնարավորություն։

Չաո Փրայա Անտիք սրճարանը տեղակայված է Բանգկոկից հյուսիս գտնվող Չաո Փրայա գետի ափին, Ջուտիմանոնի ճաշարանը Թաիլանդի մարդկանց զարմացրեց՝ բաց մնալով։

Հաճախորդները ոգևորված էին սրունքներով ճաշելու համար։ Հաճախորդները ոչ միայն սիրում էին մթնոլորտը և խոզի միսը, այլ նաև մայրամուտի տեսարանը՝ գետի վրայով։

Ջրհեղեղը դարձավ ևս մեկ հավելյալ փաստ, և հաճախորդներին դուր էր գալիս զվարճանալ, չիմանալով, որ նրանք կարող է թրջվեն՝ ուտելու ընթացքում։ Այս քայլը կարող է պարզապես շարունակել բիզնեսը, քանի որ տեսանյութերը տարածվում են սոցիալական ցանցերում, որտեղ երևում է, որ թաց հաճախորդները խուսափում են անցնող նավակների ալիքներից:

Աղբյուր

Рубрика: Հասարակագիտություն

Բարի և չար

Բարին և չարը մարդկանց այն բնավորություններն են, որոնք ցույց են տալիս մարդկանց անձը։ Այս երկու հատկանիշները մարդու մոտ ձևավորվում են դեռ փոքր տարիքից։ Ի՞նչ գիտենք մենք բարի և չար մարդկանց մասին։ Բարի մարդիկ ըստ իս այն մարդիկ են, ովքեր օգնում են մարդկանց, հոգ են տանում ուրիշների մասին։ Երբևէ նկատե՞լ եք, որ այն մարդիկ, ովքեր ստիպված են լինում ապրել կոտրված սրտով ամենաբարի էակներն են։ Բացատրեմ․ բարի մարդկանց մեծամասնությունը գիտի, թե ինչ է կոտրված և միայնակ լինելը նշանակում, ուստի հենց այս էակներն են ամեն ինչ անում դիմացինին, որպեսզի նրանք էլ չզգան այն նույն ցավը, որոնք իրենք են ժամանակին զգացել։ Բարի մարդիկ այն եզակի մարդկանց մեջ են մտնում, ովքեր նույնիսկ ամենավատ բանի մեջ կարող են գտնել լավը։ Եթե դուք հանկարծ զգաք, որ ձեր շուրջը խավար է, ապա բարի մարդիկ իրենց լույսով կվերացնեն այն։ Այս նույնը չեմ կարող ասել չար մարդկանց մասին։ Չար մարդիկ ավելի շատ էգոիստներ են, չնայած չար մարդիկ իրենց հոգու խորքում ունեն զգացմունքներ, բարի հատկանիշներ նույնպես։ Իրականում չար մարդիկ նույնպես կարող են օգնել մարդկանց, կարեկցել, մխիթարել, ուղղակի նրանք այդ ամենը ցույց չեն տալիս։ Ես ինձ համարում եմ ո՛չ բարի և ո՛չ էլ չար մարդ։

Рубрика: Վրացերեն

Տարածաշրջանային լեզուները որպես մասնագիտական կողմնորոշման ուղղություն

Ինչպես գիտենք, Հայաստանի դպրոցներում ռուսերենը հանդիսանում է կարևոր առարկա, իսկ ինչո՞ւ ոչ վրացերենը։ Ո՞րն է այս հարցի պատասխանը։ Իրականում պատասխանը շատ պարզ է՝ մասնագետների բացակայությունը։ Կարծում եմ, որ Հայաստանի դպրոցներում պարտադիր առարկա է ռուսերենը այլ ոչ թե հարևան լեզուներից օրինակ՝ վրացերենը, քանի որ վրացերենի մասնագետները Հայաստանում ցավոք քիչ են, իսկ պահանջը՝ շատ։ Բացի այդ, 21-րդ դարում ամենատարածված լեզուներից մեկը ռուսերենն է։ Համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ մարդուն ճանաչելու համար պետք է իմանալ նրա լեզուն, քանի որ մարդուն ճանաչելու համար պետք է շփվել նրա հետ, իսկ շփվելու համար կարևոր է իմանալ նրա լեզուն, իսկ եթե լեզուն չգիտես՝ չես կարող հաղորդակցվել տվյալ մարդու հետ։ Հայաստանում քչերը գիտեն հարևան երկրների լեզուն, որը շատ մեծ պահանջ է, քանի որ կարծում եմ, որ հարևանի լեզուն չիմանալը ամոթ է։ Վրացերենը, պարսկերենը, ադրբեջաներենը և թուրքերենը մեր հարևան պետությունների պետական լեզուներն են, իսկ դրանցից գոնե մեկին տիրապետելը կարծում եմ պարտադիր է, քանի որ ապագայում պետք կգա, իսկ որպես մասնագիտական կողմնորոշում, կարող եմ ասել, որ թարգմանիչներին պետք կգա։