Posted in Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 18․10․2021

Հոկտեմբերի 18

Հունական փոխառություններСкачать

Առաջադրանքներ

1․ Ի՞նչ է Մինոտավրոսը։

Մինոտավրոսը հրեշ է եղել, ով ըստ առասպելի ունեցել է մարդու մարմին և ցուլի գլուխ․ նա ծնվել է Մինոս թագավորի կնոջ և Պոսեյդոնի ուղարկած ցուլի անբնական խառնակումից։ 

2․Մինոտավրոսի անունը փոխաբերական իմաստով ի՞նչ է նշանակում։

Մինոտավրոսը փոխաբերական իմաստով նշանակում է <<խառնածին հրեշ, կես մարդ՝կես գազան, մարդակեր>>։

3․Ի՞նչ է Կենտավրոսը։

Կենտավրոսները այնպիսի էակներ են, որոնք ներկայանում են իբրև կիսամարդ-կիսացուլ արարածներ։

4․Ո՞վ է Բաքոսը։

Բաքոսը նույն ինքը՝ Դիոնիսիոսը, հին հույների դիցաբանական պատկերացումներում բուսականության աստվածն է, խաղողագործության և գինեգործության հովանավորն ու պաշտպանը։ Բաքոս-Դիոնիսիոսը Հին Հունաստանի ամենից շատ ժողովրդայնություն վայելող աստվածներից մեկն է՝ Զևսի և Սեմելեի որդին։ Երբ Դիոնիսիոսի պաշտամունքը Հունաստանից անցավ Հռոմ, Դիոնիսիոսին մեծարեցին Բաքոս անունով։

5․Բացատրեք բաքոսի երկրպագու, բաքոսին տուրք տալ, բաքոսին ուխտ գնալ հասկացությունները։

Բաքոսի երկրպագու- Կերուխում սիրող

Բաքոսին տուրք տալ- Կերուխում անել

Բաքոսին ուղտ գնալ- Հարբել

6․Ո՞վ է բաքոսուհին։

Դիոնիսիոսին ուղեկցող կանայք կոչվում էին բաքոսուհիներ։ 

7․Ի՞նչ է նշանակում պլեադա բառը։

Վաղուց ի վեր լեզուներում լեզուներում գործածվում է պլեադա բառը, որը նշանակում է <<գիտության՝արվեստի՝ գրականության և այլ բնագավառներում միևնույն ժամանակ հանդես եկած

 նշանավոր գործիչների խումբ>>։