Նոյեմբերի 1-5՝ հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց
Հեռավար առաջադրանք՝
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 1. Արևելքի 1-ին պետությունները.
ա/ Եգիպտոս
բ/ Համաեգիպտական պետությունը /Համաշխարհային պատմություն-10, էջ 7-9, 13-15, նաև այլ աղբյուրներ/.
Առաջադրանք.
1. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա.
Եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքի շրջաններում։ Մ․թ․ա․ 10-6-րդ հազարամյակներում Եգիպտոսի տարածքում բնակվող տոհմերն ու ցեղերն ապրել են թափառական կենցաղով՝ զբաղվել հավաքչությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ Նոր քարի և պղնձաքարի դարաշրջաններում Եգիպտոսի բնակիչներն անցում են կատարում նստակեցության․ սկսում զբաղվել գլխավորապես երկրագործությամբ և անասնապահությամբ։ Արտադրողական ուժերի զարգացման հետևանքով տոհմատիրական կարգերը սկսում են հետզհետե քայքայվել և ձևավորվում են վաղ դասակարգային հարաբերություններ։
2. Ներկայացրե՛ք փարավոն Ռամզես 2-րդի իրականացրած բարեփոխումները /բլոգային աշխատանք/.
Ռամզեսը ձեռնարկեց արտաքին աշխարհում կորսված դիրքերը վերականգնելու գործը։ Խեթական տերության դեմ սկսված երկարատև հակամարտությունն ի վերջո ավարտվեց հաշտությամբ։ Ք․ա 1259թ․ Ռամզեսի և խեթական արքա Խաթուսիլիս III-ի միջև կնքվեց պայմանագիր, որով կողմերը պարտավորվում էին բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես խաղաղ միջոցներով, իսկ եկրորդ կողմի դեմ պատերազմի ժամանակ պետք է օգնեին միմյանց։ Հաստատված խաղաղությունը թույլ տվեց իրականացնել հսկայական շինարարություն։ Կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, որոնցից նշանավոր է Աբու-Սիմբելի ժայռակերտ տաճարը։ Նեղոսի դելտայում հազարավոր հեկտար հողատարածություններ դարձան ոռոգովի։
Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն-10.