Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

17. Կատարել առաջադրանքները.

1․ 2) 37,5

2. 3) 52,4

3. 4) 840 դրամ

4. 2) 21

18․ Կատարել առաջադրանքները.

1. 4) 750

2. 2) 0,25

3. 3) 15

4. 3) 8

23. Գտնել արտայատության արժեքը.

1. 1) 2

2. 2) 9

3. 4) 0 

24. Գտնել արտայատության արժեքը.

1. 4) ⅓ 

2. 1) 1

3. 3) 1,5

Рубрика: Հասարակագիտություն

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էին։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Ստորև նշվում է մի քանի երկընտրանքի տարբերակ։ Ընթերցեք դրանք և նշեք Ձեր կարծիքը յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ։

  • Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։

Իմ կարծիքով լավություն անելը այստեղ կապ չունի, քանի որ խոսքը գնում է գողության մասին, որը շատ վատ բան է։ 

  • Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Եթե այսպիսի ընկերություն, ապա ես համաձայն չեմ, քանի որ ինչպես կարելի է ընկերություն անել մի մարդու հետ, ով առանց ինչ-որ բան մտածելու կարող է հագուստ գողանալ։

  • Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Գևորգը պետք է վարվի այնպես, ինչպես Արսենը վարվեց։ Գևորգը այս հարցում պետք է գտնվի էգոիստ, քանի որ եթե նա պաշտպանի ընկերոջը, ապա խանութի տերը կմտածի, որ նա օգնել է Արսենին գողության հարցում։

  • Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Մարդիկ եթե եղելությունը իմանան, հաստատ Գևորգին դավաճան չեն հանի։ Իսկ ասել կամ ընկերոջը պաշտպանելը դա իհարկե Գևորգի ընտրությունն է, իսկ ես խորհուրդ կտամ, որ ասի։

  • Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Իհարկե համաձայն եմ այս տարբերակի հետ, քանի որ խանութից գողություն անելը սխալ բան է և ապագայում շատ խնդիրներ բերող։ Խանութից գողություն անելով մարդիկ ցույց են տալիս իրենց անհարգանքը դիմացինին։ 

  • Գևորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։

Գևորգը խնդիրներ հետագայում միևնույն է ունենալու է, քանի որ եթե չասի, նրան գող կհամարեն, իսկ եթե ասի ապա Արսենը նրան հանգիստ չի թողնի։ Այս պարագայում լուծում գտնելը մի փոքր դժվար է։ 

  • Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։

Արսենը Գևորգի կյանքը դժոխքի կվերածեր, եթե Գևորգը ասեր, բայց ես չեմ կարծում, որ Գևորգը կասեր Արսենի անունը, քանի որ Գևորգի համար ըստ իս ընկերությունը ավելի կարևոր է։

  • Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Գևորգը կարող է խորամանկության դիմել և խանութի տիրոջ հետ պայմանավորվել, որ նա կասի ողջ ճշմարտությունը, բայց եթե կատարեն Գևորգի ցանկությունը, բայց չեմ կարծում, որ նման փոքր հարցի համար նրանք ամեն ինչ կանեն։

  • Գևորգը պետք է ասի, չնայած որ շատ դժվար կլինի դա անել։ Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Գևորգի շատ դժվար կլիներ ասելը։ Ես մի պահ ինձ պատկերացրեցի Գևորգի տեղը և ասեմ, որ բավականին դժվար է ընկերոջը դավաճանելը, բայց եթե իմ ընկերը այդպիսի բան աներ, ես կդադարեի իր հետ ընկերություն անելը։ Իսկ ինչ վերաբերվում է հասարակության քայքայմանը, ապա ես համաձայն եմ, քանի որ պետք չէ իրարից գողանալ, այլ պետք է իրար հարգել և սիրել։