Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Կապիկը

Արևմտահայերեն

Ա

Գառագեղ մը չէր աս, ոչ ալ առյուծ մը մեջինը: Մարդու հասակի բարձրությամբ վանդակ մը որան երկաթե ցանցին մեջ զետեղված թառին վրա՝ բարակ շղթայով կապված կապիկ մը կը խաղա առտվընե մինչև իրիկուն. դեմն ալ թռչունի փոքրիկ վանդակի մը մեջ թութակ մը, որուն խնդալե ճաթող մարդու քահքահը փողոցի անցորդները կկեցնե ու դրացի տղաքը դրան առջև կը հավաքե ամեն օր:

Ամեն անգամ որ այցելության կ’երթամ տանտիրոջ՝ որուն իշխանավայել հյուրասիրությունը, ազնվական օսմանցիի վարքը՝ զինքը ճանչցողները կգրավե, վայրկյան մը կանգ կ’առնեմ պարտեզին մեջ, ներս մտնելե առաջ, և թութակին աղմկալից խնդուքը, այս անհիմն ու անտեղի ուրախությունը, մարդոց շատերուն ուրախությանը պես, ինծի մտածել կուտա:

Վայրկյան մըն ալ կկենամ կապիկին մոտ, իր ճարտար լարախաղացի մարզանքներուն կհետևիմ աչքովս, սուր և խելացի ակնարկը կը դիտեմ. իր ջղային, գերազանցապես ջղային արարածի տագնապներուն վրա կզմայլիմ: Հարկավ բան մը կպակսի անոր՝ կատարյալ մարդ ըլլալու համար. ի՞նչ արդյոք. ամեն պարագայի մեջ, պակսածը զգացումը չէ:

Եվ ամեն անգամ որ ծանոթներու, հետաքրքիրներու հետ կ’անցնինք կդառնանք քովեն, միշտ բառ մը կփոխանակենք իր վրան, ո´րը՝ այն օրվան հնարած անոր մեկ խաղը կամ չարությունը կը պատմե. ո´րը՝ խելքին կամ զգացումին նոր մեկ վարձին վրա կը խոսի. օրվան… մարդն էր այս կապիկը Փրինքիփոյի մեջ:

Բ

Տանը ծառաներեն զինքը խնամողներուն մեջ իր նախընտրածը սպասուհի մըն էր. persona grata-ն այս դժվարահաճ ու անհամբույր կենդանիին. պե՞տք էր արդյոք ավելցնել իսկույն որ եկող գացող հյուրերուն ալ հաճելի էր այս ուժով լուսով աղջիկը որ Արշիպեղագոսի կղզյակեն մեկտեղ բերած էր՝ դրսեցիի առույգ ու աննենգ աղվորությանը հետ՝ նայադի մը վրդովիչ հրապույրը:

Ծանոթներես նրբամիտ թյուրք օրագրող մը որ ինծի հետ այս տունը կհաճախեր, ու ինծի չափ այս կապիկին կյանքովը կը հետաքրքրվեր, տարօրինակ բաներ կպատմեր անոր վրա:

— Կհավատա՞ս,- կ’ըսեր ինծի օր մը՝ խնդալով,- որ այս հեք կապիկը սիրահարած է տանը սպասուհիին, ապացույց՝ որ ճաշակի մեջ ալ մենե ետ չի մնար այս կենդանին. խել մը գիրքերու մեջ կարդացած եմ որ Ամերիկայի օրանկութանները, հին ատեններու ասպետներուն պես, ճշմարիտ առևանգություններ և անվավեր ամուսնություններ կատարած են իրենց սիրած կիներով. չեմ զարմանար ուրեմն թե որ մեր կապիկն ալ Մարիղոն սիրե:

Եվ իմ տարակուսական ձևիս վրա՝

— Հավտա´,- կ’ավելցներ բարեկամս,- որ իրողություն մըն է ըսածս. ես այս կենդանին ուսումնասիրելու վրա եմ. հիմար ու բուռն սիրո մը ապացույցները ունիմ, Ռոմեո եւ Ժյուլիեթի սեր մը:

Իրոք, ամեն անգամ որ Մարիղոն կմոտենար կապիկին, դող կ’ելլեր անիկա, հրճվանքի սարսուռ մը կվազեր իր մազոտ մորթին վրա, աչքերը կը փայլեին. ցնորած, երջանկութենե արբշիռ էակի մը անկարգ ու անկապ բաները կ’ըներ, վայրկենական կերպով հլու և հնազանդ կդառնար, և սպասուհիին ձեռքին տակ կդներ փոքրիկ գլուխը որ այնքան չարությամբ լեցուն էր ուրիշներուն համար. իր նիհար թաթիկը փայփայանքի մը մեղմությամբ ու անհուն հեշտության մը դողովը աղջկան դպցնել կ’ուզեր միշտ: Ասոնք և ասոնց նման հազար մանր ու չնչին բաներ այս սիրո տառապանքը կմատնեին, մինչդեռ թութակը, դեմեն, ծաղրանքի խլացուցիչ քրքիջով մը կծիծաղեր, իր հավիտենական հեգնությունը կդներ իր չզգացած այս ցավին ու կսկիծին վրա:

Գ

Քիչ-քիչ ճշմարիտ գայթակղության մը համեմատությունները առավ այս տարփանքը: Կապիկը կնախանձեր և սուր ակռաները կկճրտեցներ Մարիղոյին մոտեցող ու խոսող էրիկ մարդոց դեմ: Իր փոքրիկ բանտին վիզին փակչող նուրբ բայց անփշրելի շղթային արտոնածին չափ՝ ցասմնակոծ ատելություն մը կհայտներ իր բոլոր ոսոխներուն դեմ և վախ կ’ազդեր: Այնքան որ հույն սպասուհին, իր կանացի բնազդովը, այս կաշկանդված անասունին վրա առաջ բերած տպավորութենեն կ’ամչնար, կպահվըտեր, և մյուս ծառաները կտանեին կերակուրը, որուն, կապիկը սրդողած հիմա, հազիվ կդպցներ իր շրթունքը. և այսպես օրերով իր զրկանքը այնքան հոժարությամբ հանձն կ’առներ որ տերը անոր անոթութենե մեռնելեն կվախնար:

Իր խոլ խաղերը, իր հիմար ոստումները դադրեր էին. ժամերով անկյուն մը սմքած կկենար ան որ հանգիստ ու դադար չէր գիտեր: Միայն՝ երբոր աղջիկը դիպվածով անցներ իր վանդակին քովեն, անսահման բերկրանքի խանդով մը կը ցատկեր տեղեն, կը քաշեր շղթան, կը դառնար, կ’ելևեջեր իր փոքրիկ տնակին մեջ:

Օր մըն ալ Մարիղոն ձգեց գնաց բոլորովին և փոքրիկ կենդանին ալ իզուր սպասեց տեսնել՝ իր կապված, գամված անկյունեն՝ զգացված էակը, վայելքի պատկերը որուն իրավունք ունենալ կկարծեր:

Դ

Թղթախաղերնուս էն տաք մեկ վայրկյանին էր երբոր լուրը բերին. ամենքնիս իսկույն ձգեցինք ելանք խաղը, սա անհավատալի բանը աչքով տեսնելու համար:

Փայտե թառին վրա ոլորված շղթային ծայրեն, որ այսպես կարճըցած հիմա՝ մինչև գետին չէր հասներ ա´լ, կապիկը կախված էր ուղղաձիգ և անշարժ. իր աջ թաթիկովը ուժով մը կսեղմեր դեռ, կարծես թե կփայփայեր, շղթան որ իր սրտահոժար մահվան գործիքը եղած էր. աչվըները գոց էին ու բոլոր դեմքին վրա, հարափոփոխ ու ծաղրածու դեմքին վրա, չեմ գիտեր ի´նչ ծանր ու լուրջ բան մը որ այս մեռելի մանկական երեսին՝ ազատագրության մը՝ վերջնական փրկության ու հանգստի մը վեհությունը կու տար:

Ի՞նչպես, ե՞րբ պատահեր էր ասիկա. պարզ դիպվա՞ծ արդյոք. և կապիկը, այնքան փորձ ու ճարտար, կարելի՞ էր որ մեկանց այնքան ապիկար եղած ըլլար՝ իր շղթային ոլորումներուն մեջ շնչահեղձ մնալու չափ:

Ծառաները, որոնք սակայն ամենեն աղեկ կճանչնային այս կապիկը, հավաստեցին թե անիկա կամովին սպաննած էր ինքզինքը, մարդոց շատերեն ավելի մեծ արհամարհանք մը ցուցնելով կյանքին:

Ու ես, զարմացած, դեռ կարծես կդիտեմ սա շղթային ծայրեն կախված փոքրիկ մարմինը, իր վար ծռած գլխովը, ու սա փոքրիկ թաթը որ վար չիյնալու համար շղթան բռներ է:

Ժամերով պիտի կենայի ասանկ, թե որ թութակը հանկարծ իր խնդալե մարելու մոտ մարդու քահքահովը, որ կյանքն ու մահը չի զանազաներ, չգար զիս սթափեցնել:

ԱՐևԵԼԱՀԱՅԵՐԵՆ

Ա

Վանդակ չէր դա, ոչ էլ մեջինը առյուծ էր: Մարդու հասակի բարձրությամբ վանդակ, որի երկաթե ցանցի մեջ դրած ձողի վրա՝ բարակ շղթայով կապված կապիկը խաղում է առավոտից մինչև իրիկուն: Դիմացն էլ թռչունի փոքրիկ վանդակի մեջ մի թութակ կա, որի ծիծաղկոտ ձայնը նման է մարդու, փողոցի անցորդները կանգնեցնում են, և հարևանի տղաները դրա առջև հավաքվում են ամեն օր:

Ամեն անգամ, որ այցելության եմ գնում տանտիրոջ՝ որի իշխանավայել հյուրասիրությունը, ազնվական օսմանցիի վարքը՝ իրեն ճանաչողներին գրավում է, որ մի վայրկյան կանգ եմ առնում պարտեզի մեջ, ներս մտնելուց առաջ, և թութակի աղմկալից ծիծաղը, այս անհիմն ու անտեղի ուրախությունը, մարդկանց շատերի ուրախության պես, ինձ մտածել կտա:

Մի վայրկյան կանգնում եմ կապիկի մոտ, իր ճարպիկ լարախաղացի մարզանքներին եմ հետևում աչքովս, սուր և խելացի ակնարկն եմ դիտում: Նրա ջղային, գերազանցապես ջղային արարածի տագնապներով եմ զմայլվում: Անշուշտ նրա մեջ մի բան կպակասի՝ կատարյալ մարդ լինելու համար: Ի՞նչ արդյոք: Ամեն պարագայում, պակասածը զգացմունքը չէ:

Եվ ամեն անգամ, ծանոթների, հետաքրքրվողների հետ կանցնեինք մոտով, միշտ մի բառ կփոխանակեինք իր հետ, որը այդ օրվա հնարած նրա խաղը կամ չարությունըն է պատմում, որը խելքին կամ զգացմունքին նոր մեկ վարձի համար կխոսի։ Օրվա մարդն էր այդ կապիկը Փրինքիփոյում:

Բ

Տան ծառաներից իրեն խնամողների մեջ իր նախընտրածը մի սպասուհի էր: Հաճելի անձնավորությունը այդ դժվարահաճ ու անհամբույր կենդանիին, պե՞տք էր արդյոք ավելացնել իսկույն, որ եկող գնացող հյուրերին էլ հաճելի էր այս լուսով ուժեղ աղջիկը, որ Արշիպելագի կղզին իր հետ բերել էր՝ օտար առույգ ու աննենգ գեղեցկության հետ՝ թափառական երգչի վրդովիչ հրապույրը:

Ծանոթներիս նրբամիտ թուրք սյունակագիրը մի օր ինձ հետ այդ տունը հաճախեց և իմ չափ այս կապիկի կյանքով հետաքրքրվեց, տարօրինակ բաներ էր պատմում նրա մասին։

-Հավատո՞ւմ ես,- ասաց ինձ մի օր՝ ծիծաղելով, — որ այս խեղճ կապիկը սիրահարված է տան սպասուհուն, ապացույց՝ որ այս կենդանին ճաշակով մեզանից հետ չի մնում։ Բավական շատ գրքերում կարդացել եմ, որ Ամերիկայի օրանգուտանները, հին ժամանակներում՝ ասպետների պես, իսկական առևանգություններ և ամուսնություններ են կատարել՝ իրենց սիրելի կանանց հետ։ Ուրեմն, չեմ զարմանա, որ մեր կապիկն էլ Մարիղոնին սիրի։

Եվ իմ տարակուսական ձևիս վրա՝

-Հավատ՛ա,- ավելացրեց բարեկամս,- որճիշտ եմ ասում: Ես այս կենդանուն ուսումնասիրում եմ: Հիմար և բուռն սիրո ապացույցներ ունեմ՝ Ռոմեո և Ջուլիետի սերը:

Իրոք, ամեն անգամ, երբ Մարիղոնը մոտենում էր կապիկին, նա դողում էր, հրճվանքի սարսուռ էր վազում՝ իր մազոտ մորթու վրա, աչքերը փայլում էին: Ցնորված, երջանկությունը մի արբած էակի, անկապ ու անկարգ բաներ էր անում, վայրկյանապես հլու և հնազանդ էր անում, և սպասուհին ձեռքի տակ էր դնում իր փոքրիկ գլուխը, որը ուրիշների նկատմամբ չարությամբ էր լցված:

Իր նիհար թաթիկը՝ մեղմ փայփայանքով և անհուն հեշտությամբ դողալով, ուզում էր միշտ աղջկան դիպչեր: Սրանք և սրանց նման հազար ու մանր չնչին բաները մատնում էին այդ սիրո տառապանքը, մինչդեռ թութակը դիմացից ծաղրանքի խլացուցիչ քրքիջով ծիծաղում էր, իր հավիտենական հեգնանքը դնում էր՝ իր չզգացած ցավի և կսկիծի վրա:

Գ

Այս մոլուցքը քիչ-քիչ ճիշտ իսկական գայթակղության վերածվեց այս սերը: Կապիկը նախանձում էր և սուր ատամները կրճտացնում էր՝ Մարիղոյին մոտեցող տղաների վրա: Իր փոքրիկ բանտում վզին կապված նուրբ, բայց անփշրելի շղթայի հնարավորությունների չափ՝ զայրույթով ատելություն էր ցույց տալիս իր բոլոր հակառակորդների դեմ և վախեցնում էր։ Այնքան, որ հույն սպասուհին իր կանացի բնազդով այս կաշկանդված կենդանու տպավորությունից ամաչում էր, թաքնվում էր և մյուս ծառաներն էին տանում կերը, որի նեղացած կապիկը, հիմա հազիվ կպցնում էր իր շրթունքը։ Եվ այսպես օրերով իր տառապանքը այնքան հոժարությամբ էր տանում, որ տերը վախենում էր, որ սովից կմեռնի:

Իր չար խաղերը, իր հիմար ցատկումները վերջացրել էր, ժամերով անկյունում կծկված էր մնում նա, որ հանգիստ ու դադար չուներ: Միայն, երբ որ աղջիկը միամիտ կամ հանկարծ անցնում էր իր վանդակի մոտով, անսահման բերկրանքի խանդով, ցատկում էր տեղից, քաշում էր շղթան, ետ էր դառնում իր փոքրիկ տնակի մեջ:

Մի օր էլ Մարիղոնը թողեց գնաց և փոքրիկ կենդանին իզուր էր սպասում տեսնել իր կապված գամված անկյունից՝ հուզված էակը, վայելքի պատկերը, որի իրավունքը կարծես ուներ:

Դ

Թղթախաղի թեժ վայրկյանին, երբ որ լուրը բերեցին, բոլորս իսկույն թողեցինք, դուրս եկանք խաղից, այդ անհավատալի բանը աչքով տեսնելու համար։ 

Փայտե ձողի՝ ոլորված շղթայի ծայրի վրա, որ այդպես  կարճեցրած էր՝ մինչև գետնին էլ չէր հասնում, կապիկը կախված էր ուղղաձիգ և անշարժ։ Իր աջ թաթի ուժով սեղմում էր դեռ, կարծես թե շոյում էր շղթան, իր սրտահոժար մահվան գործիքն էր։ Բոլոր դեմքերի վրա աչքերը փակ էին, հարափոփոխ ու ծաղրածու դեմքի վրա, չգիտեմ ինչ ծանր ու լուրջ բան էր, որը այս մանկական մեռած երեսին վերջնական ազատագրության, փրկության, հանգստի, վեհություն էր տալիս։ 

Ինչպե՞ս, ե՞րբ էր պատահել սա։ Արդյո՞ք սովորական պատահար էր և կապիկը այնքան փորձված և ճարպիկ էր, կարելի՞ էր, որ այնքան անկարող էր, որ իր շղթան ոլորեր և շնչահեղձ լիներ։

Ծառաները, որոնք սակայն ամենալավն էին ճանաչում այդ կապիկին, վստահեցրին, որ նրա իր կամքով էր իրեն սպանել, մարդկանց շատերն ավելի մեծ արհամարհանք ցույց տալով կյանքին։

Ու ես, զարմացած, կարծես դեռ դիտում եմ այդ շղթայի ծայրից կախված փոքրիկ մարմինը, իր ներքև ծռած գլուխը, և այդ փոքրիկ թաթը, որ վայր չընկնելու համար շղթան բռնել էր։ 

Ժամերով այդպես կմնայի, եթե հանկարծ թութակը՝ իր ծիծաղից ուշաթափվող մարդու ձայնով, որ կյանքն ու մահը չէր տարբերում, ինձ չսթափեցներ։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ` բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s