Рубрика: Պատմություն

Պատմություն

Նոյեմբերի 15-19` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն

Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 2. Բաբելոնիան և Ասորեստանը Ք.ա. 2-րդ հազարամյակում: Նոր Ասորեստանյան և Նոր Բաբելոնյան տերությունները.

ա/ Բաբելոնիա

բ/ Վաղ Ասորեստան

գ/ Նոր Ասորեստանյան տերությունը

դ/ Նոր Բաբելոնյան տերությունը /բանավոր, էջ 17-20, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.

1. Ի՞նչ նպատակով Համմուրապին կազմեց միասնական օրենսգիրքը: Ո՞րն էր դրա պատմական նշանակությունը:

Համուրապիի օրենքը լավ հավաքածու է, որը ստեղծվել է մ. թ. ա. 1790 թվականին՝ Բաբելոնում: Այն ուժի մեջ է դրվել Բաբելոնի թագավոր Համմուրապիի կողմից։ Օրենքները հայտնաբերվել են XX դարի սկզբներին հայտնաբերած մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյան վրա, որի մակերեսը ծածկված է եղել սեպագրերով։ Համուրապի թագավորի օրենքները բաղկացած էին 282 օրենքից, որոնք տարբեր պատիժներ էին սահմանում: Պատիժը կախված էր մարդու հասարակական դիրքից, մարդը ազատ է, թե ստրուկ: Համուրաբին հականում էր, որ զենքի ուժի վրա գործող պետությունը չի կարող երկար գոյատեվել և, ստեղծեց իր օրենսգիրքը: Նա հավաքեց երկրի բոլոր բանավոր և գրավոր օրենքները և բոլորը նեռարեց իր օրենսգրքում: Համուրապիի օրենսքիրքը մեծ դեր ունեցավ Բաբելոնի քաղաքական և տնտեսական կյանքի վրա:

2. Ներկայացրե՛ք Ասորեստանի արտաքին քաղաքականությունը Սարգոն 2-րդի օրոք:

Ասորեստանի գործոն արտաքին քաղաքականությունը շարունակեց Սարգոն 2-ը։ Իր կառավարման բոլոր տարիները նա անցկացրեց՝ պատերազմելով տարբեր ճակատներում։ Ք․ա 720 թ․ նա գրավեց Սամարիան։ Ասորեստանյան զորքերը շարժվեցին դեպի եգիպտական սահման և վերստին տիրեցին Գազային։ Ասորեստանը իր գերիշխանությունը հաստատեց նաև Կիպրոսում։ Օգտվելով այն հանգամանքից, որ ուրարտական արքան պարտվել էր Հայկական լեռնաշխարհ ներխուժած կիմերական ցեղերից՝ Սարգոնը Ք․ա 714թ․ խոշոր արշավանք ձեռնարկեց դեպի Ուրարտու։ 

Սարգոնը էապես ընդարձակեց երկրի սահմանները նաև Փոքր Ասիայում՝ ի հաշիվ լուվիական պետությունների։ Այստեղ, սակայն Ք․ա 705թ․ ասորեստանյան բանակը պարտվեց, իսկ Սարգոնը զոհվեց։

/գրավոր-բլոգային աշխատանք/.

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայերենն իմ աչքերով

Հայերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է: Հայերեն հիմնականում խոսում են Հայաստանում և Արցախում: Հայերենի այբուբենը ստեղծվել է 405 թվականին՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից: Ամբողջ աշխարհում  հայերենով խոսում է 7-9 միլիոն մարդ: Հայերեն լեզուն շատ կարևոր է, քանի որ եթե մենք մեր լեզվով չխոսենք, ապա մեր հետագա սերունդը կմոռանա հայերեն լեզվի գոյության մասին: Ընդհանուր առմամբ, հայերեն լեզվով շատ քչերն են խոսում, քանի որ միջազգային լեզու չէ, չնայած լավ կլիներ, որ մարդիկ սովորեին հայերեն: Հայերենը նաև մեր մշակույթի մասն է կազմում: Հայերենը իմ կարծիքով բարդ լեզու է և՛ խոսակցականով, և՛ քերականությամբ, և ամեն մարդ չէ, որ կկարողանա հայերեն վարժ կարդալ: Ինձ համար նույնպես  հայերենի քերականությունում կան անհասկանալի  բաներ, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթանա: Հայերենը իր մեջ է ներառում գրաբարը և արմտահայերենը, նաև բազմաթիվ բարբառներ, որոնք նույնպես դժվար է կարդալ և հասկանալ, քանի որ կարդալու ժամանակ պետք է ուշադիր լինել ժամանակաձևերին: Հայերենը մեր օրերում գնալով մոռացվում է, քանի որ մենք մեր խոսակցականում շատ հաճախ օգտագործում ենք ռուսերեն կամ անգլերեն բառեր: Հայերեն լեզուն պահպանելու համար պետք է տարածենք մեր պատմությունը, որովհետև աշխարհում կան մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն Հայաստանի մասին: