Հայերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է: Հայերեն հիմնականում խոսում են Հայաստանում և Արցախում: Հայերենի այբուբենը ստեղծվել է 405 թվականին՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից: Ամբողջ աշխարհում հայերենով խոսում է 7-9 միլիոն մարդ: Հայերեն լեզուն շատ կարևոր է, քանի որ եթե մենք մեր լեզվով չխոսենք, ապա մեր հետագա սերունդը կմոռանա հայերեն լեզվի գոյության մասին: Ընդհանուր առմամբ, հայերեն լեզվով շատ քչերն են խոսում, քանի որ միջազգային լեզու չէ, չնայած լավ կլիներ, որ մարդիկ սովորեին հայերեն: Հայերենը նաև մեր մշակույթի մասն է կազմում: Հայերենը իմ կարծիքով բարդ լեզու է և՛ խոսակցականով, և՛ քերականությամբ, և ամեն մարդ չէ, որ կկարողանա հայերեն վարժ կարդալ: Ինձ համար նույնպես հայերենի քերականությունում կան անհասկանալի բաներ, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթանա: Հայերենը իր մեջ է ներառում գրաբարը և արմտահայերենը, նաև բազմաթիվ բարբառներ, որոնք նույնպես դժվար է կարդալ և հասկանալ, քանի որ կարդալու ժամանակ պետք է ուշադիր լինել ժամանակաձևերին: Հայերենը մեր օրերում գնալով մոռացվում է, քանի որ մենք մեր խոսակցականում շատ հաճախ օգտագործում ենք ռուսերեն կամ անգլերեն բառեր: Հայերեն լեզուն պահպանելու համար պետք է տարածենք մեր պատմությունը, որովհետև աշխարհում կան մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն Հայաստանի մասին: