Рубрика: Էկոլոգիա

Վայրիից առավել վայրի

Վայրիից առավել վայրի․ կրակը, անտառները և ապագա Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ում հսկա հրդեհների մասին։ ԱՄՆ-ի արևմտայն հատվածում 5-6 նահանգում բռնկվել էին շատ մեծ հրդեհները որոնց պատճառը կլիմայի փոփոխությունն է, քանի որ պայմանները դառնում են չոր, վառելիքը՝ նույնպես, իսկ եղանակը ավելի ծայրահեղ դրսևորումներ է ստանում։ Յոսեմիթում բռնկված հրդեհը Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենախոշորն է եղել, համարյա Չիկագոյի չափ։ Ջերի Բեյքերի ճամբարը, որը նախատեսված էր զարգացման հապաղում ունեցող երեխաների համար, գտնվում էր այդ հրդեհի մոտակայքում և 20 րոպեում ամբողջ բլուրը կրակը ծածկեց։ Հրդեհը հասավ ճամբար՝ քամու պատճառով։
Կայծակից անտառը բռնկվել էր, բայց կրակը արագ չէր տարածվել, և դա իր դրական կողմերը ուներ, քանի որ վառում էր գետնին թափված վառելանյութը, իսկ վառելիքը վերացնելու ամենալավ տարբերակը դա՝ կրակն է։
Կրակը հեղուկի նման է, հոսում է։ Ամեն անտառային հրդեհը վառելիքի, ջերմության, եղանակի և տեղագրության խառնուրդ է։ Երբ քամոտ է, մարմրող ածուխները կարող են կիլոմետրերովհեռանալ՝ դեպի ծառերի կատարները։ Այդպես է անտառային հրդեհը թափ առնում: Կարճ ասած՝ անտառները կլիմայի փոփոխության զոհ են, նպաստում են նաև գլոբալ արտանետումներին։

Ֆիլմը

Рубрика: Հայոց լեզու 10

Լեզվական աշխատանք 

Լեզվական աշխատանք  18․11․2021

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Արդեն երկուսուկես դարից ավելի է ինչ Իտալիայում Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հիմնադրվել է հայկական հոգևոր մի կենդրոն Մխիթարյան միաբանությունը որն իր վրա բևեռված է պահում քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը։ Հայրենի ժողովրդի լուսավորության և մշակույթի զարգացման գործին մատուցած իր աներկբա ծառայություններով այդ ուխտը մի հրաշալի կաճառ է և արդարև պատիվ է բերում մեր ժողովրդին այս միաբանության սրբակյաց եղբայրների բարեկրթությունը անկեղծ նվիրվածությունը բարձր արժանիքներն ու առաքինությունները սքանչելիորեն ներդաշնակված էին և աշխարհիկ մարդուն համակում էին այն հավատով թե նույնիսկ այս կյանքում կա մի ուրիշ ավելի լավ կյանք։

Սուրբ Ղազարի միաբանությամբ զմայլված են եղել շատ ճանապարհորդներ։ Իսկ անգլիացի հանճարեղ բանաստեղծ Ջորջ Բայրոնի հետաքրքրությունն ու հիացումը ոչ թե ճամփորդական պատահական այցելության արդյունք էին այլ տևական համակեցության ու համագործակցության արգասիք։Ազատության մեծ երգիչը անկեղծ ու  ու ջերմ տողեր է գրել հայ ժողովրդի ու նրա ճակատագրի մասին Թերևս դժվար է գտնել որևէ այլ ազգի կենսագրություն որն առավել զերծ լինի արատավորող ոճիրներից քան հայերինը որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են իսկ թուլությունները բռնադատման հետևանք նրանց հայրենիքը պիտի մնա ամենահետաքրքիր երկրներից մեկը։