Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 23․11․2021

Վարժություն 9․ Գտնել, թե ամեն տողում փակագծերում նշված բառերից որը փոխաբերական իմաստով կլրացնի տրված բառերին։

Читать далее «Հայոց լեզու 23․11․2021»
Рубрика: Գրականություն

Համբերություն քեզ, մարդ ջան․․․

19.11.2021

Կարդում ենք ժամանակակցին. Գուրգեն Խանջյան

Ընտրի՛ր պատմվածքներից մկը, կարդա,

1. գտիր ասելիքն արտահայտող տողը, պարբերությունը։

Մարդ ծնվեց, սսս՜, ծնվեց… Լարի՛ր թակարդներդ, աշխա՛րհ, որսորդնե՛ր, պատրաստ եղե՛ք, նոր մարդ է գալիս…

Ու հասկանում ես՝ պիտի որսվես, նույնն է թե՝ պիտի ապրես, ապրելն ուրիշ ձև չունի։ Կան, անշուշտ, ոմանք, քչերը, բացառիկներ կամ հոգեկան հիվանդներ, որ ժամանակ առ ժամանակ ըմբոստանում են, հրաժարվում, իբր՝ ես չեմ որսվում, ես ձեզնից չեմ, ես ուրիշ եմ, ու նրանցից ոմանք հանուն ազատության կարող են նույնիսկ վազել` կամրջից նետվելու…

Համբերություն քեզ, մարդ ջան:

2. զուգահեռ անցկացրու քեզ ծանոթ որևէ առասպելի հետ։

3. առանձնացրու պատկերները մեկնաբանիր՝ ինչ հնարքով է ստացել զգացմունքների վրա ազդող պատկերներ։

Պորտը կտրեցին, ախտահարեցին, վերջ արգանդային անդարդ կայֆերին։ Ահա առաջին հոտերը, լույսն ու ստվերը, ձայները, ջերմաստիճանների տարբերությունները, խորդուբորդությունները… Դեմքը խոժոռեց՝ ծիծ դրին բերանը, լաց եղավ՝ օրորեցին, ձեռքերը թափ տվեց՝ կապեցին, էլի լաց եղավ՝ ծծակ տվին… ուտյուտյու՜, բալիկ ջան, պստլիկ ջան, արի մոտս, ուտեմ քեզ, կծեմ թուշդ, ու՞մ ես նման, ի՛նձ, չէ, ի՛նձ, իսկ ու՞մ ես շատ սիրում: Գայթակղում են սվսվոցով, շվշվոցով, խաղալիքներ շխշխկացնելով…

Որսն սկսված է… Սա քո մայրենին է՝ սա սովորիր, սա քո հայրենիքն է՝ էստե՛ղ պիտի ապրես, սրանք քո ավանդույթներն են՝ պիտի կրկնե՛ս, սա գեղեցիկն է, սա տգեղը, սա բարին է, սա չարը, սա ճիշտը, սա սխալը, հանկարծ չշփոթես… Ես Հիսուսն եմ, ունեցածդ թափի, իմ ետևից արի՛, ես Մուհամեդն եմ, ինձ լսի՛, գյավուրների հետ գործ չունես, ես Բուդդան եմ` արի պայծառատես դարձնեմ, ես Սատանան եմ՝ ինձ լսի, որ կյանքից կայֆ ստանա՛ս, ես կոմունիզմի դրոշն եմ, մտի տակը, ես դեմոկրատիան եմ, անկատար եմ, բայց այլընտրանք չունես… Ես օղին եմ, ես սիգարետն եմ, ես մորֆին ու կոկայինը, ես թղթախաղը: 

Գուրգեն Խանջյանի պատմվածքներից առաջին անգամ էի կարդում և ասեմ, որ այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, քանի որ ամեն ինչ պարզ գրված էր, չկային փոխաբերական իմաստներ, ուստի իմաստւ ընկալելը շատ հեշտ էր։ Պատմվածքը նկարագրում է մեր օրերի դաժան իրականությունը։ Մեզ մեր ծնված օրվանից սովորեցնում են կյանքի ստանդարտները, որն է լավ, որը վատ, որն է գեղեցիկ, որն է տգեղ։ Իսկ այն մարդիկ, ովքեր շեղվում են այդ ստանդարտներից, նրանց հոգեկան հիվանդ են անվանում, քանի որ իրենք ուզում են ապրեն այնպես, ինչպես իրենք են ուզում, ոզում են լինել անկախ, ազատ՝ առանց ինչ-որ մեկի լսելու։