Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 24.11.2021

Զեղչված ստորոգյալով նախադասության կետադրությունը

Կետադրել ինքնուրույն

Դիմացս գետն էր, հանդիպակաց ափին՝ կիսահունձ արտը, ու ականջիս՝ մանկիկի լացախառն ձայնը:

Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թրթռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես:

Օրը ծագած արև է, գիշերը՝ հանգած ցերեկ:

Ջահելությունը իմաստության յուրացման ժամանակն է, ծերությունը՝ այն կիրառելու:

Գազանը անգութ է, երբ սոված է, մարդը, երբ հղփացած է:

Ճիշտ են ասել, որ չի սազում ագռավին վարդ, էշին՝ կոտոշ:

Տան պսակը աստվածապաշտությունն է, գեղեցկությունը՝ կանոնավորությունը, փառքը՝ հյուրասիրությունը, օրհնությունը՝ գոհունակությունը, զարդը՝ հյուրերը:

Պատերազմը փորձում է քաջին, զայրույթը՝ իմաստունին, կարիքը՝ բարեկամին:

Հայաստանի մի մասը գտնվում էր պարսից իշխանության տակ, մյուս մասը՝ բյուզանդական:

Ոմանք խոսում էին, ոմանք՝ լսում, մի քանիսն էլ՝ մերթընդմերթ միջամտում:

Երկու ամիս առաջ այդ խցերից մեկում Ավետիքն էր մնացել, մյուսում՝ Վարգեսը:

Բոլորը քնել էին, իսկ Պետրոսը՝ ոչ: Նրա սրտում ցավ կար, ուղեղում՝ մեգ-մշուշ:

Լոռվա ձորում անտառ կա վայրի,
Վայրի անռառում մուժ կա սնկաբույր,
Սնկաբույր մուժում՝ ծառեր վիթխարի,
Ու ծառերի տակ՝ վճիտ մի աղբյուր: 

Իմ կնունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կնաքահայրս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
Ու կնքողս նա ինքն եղավ, որ սահմանից ինձ պոետ:

Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան:

Ֆետրե գլխարկով մարդը տետրի նոր էջի վրա նկարեց պարսպի մի մասը, պարպսի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ:

Հողին արևն է գեղեցկացնում, մարդուն՝ աշխատանքը:

Շունը շապիկ է հագել, կատուն՝ վարտիք:

Սովածը հաց է տեսնում, երազում ծարավը՝ ջուր:

Լեզու կա գերող է , լեզու կա ՝ խայթող:

Խելոքին՝ մեկ, անխելքին՝ հազար ու մեկ:

Որքան վայելչագեղությունն է սազում մարմնին, նույնքան խորիմաստությունը՝ մտքին:

Աղքատը հացի է կարոտ, հարուստը՝ ամեն բանի:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s