Рубрика: Հասարակագիտություն

Բարոյական երկընտրանք

Բարոյական արժեքները շատ կարևոր դեր են խաղում մեր կյանքում։ Շատ դեպքերում մենք հանդիպում ենք երկընտրանքներին, որոնք շատ բարդ ընտրության առաջ են մեզ կանգնեցնում։ Ամեն դեպքում, միշտ պետք է մտածել առավելությունների և թերությունների մասին, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն։ Մյուս դեպքերում, եթե ձեզ իրավիճակը դուր չի գալիս և ուզում եք, որքան հնարավոր է շուտ դուրս գաք տհաճ իրավիճակից, ապա կարծում եմ, որ պետք է գործել այնպես, ինչպես սիրտն է ցանկանում, այս արարքը փոքր ինչ էգոիստություն կթվա, բայց երբեմն պետք է մտածել սեփական շահերի համար։ Հաջորդ տարբերակը, որի հետ այդքան էլ համաձայն չեմ, դա այն փոխադարձ վերաբերմունքն է, որ եթե քեզ ինչ-որ լավություն են արել, դու պետք է նույն ձևով վարվես։ Չեմ կարծում, որ այս տարբերակը լավ միտք է, քանի որ ծանոթդ կամ ընկերդ շատ վատ բան է կատարել, և չեմ կարծում, որ արժի պաշտպանել նրան։ Այս դեպքում արդարությունը ավելի անհրաժեշտ է, քան ընկերությունը։

Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

25․11․2021

1․ Սյունակներից ընտրելով մեկական նախածանց, արմատ եւ վերջածանց՝ կազմիր նոր բառեր։

1.

Համալսարան
Առտնին
Տարակուսանք
Անհունորեն
Մակերիկամային
Ստորգետնյա 

2.

Տարաբախտաբար
Տմարդի
Համապետական
Անզիջում
Առաջին
Վերավաճառք

3.

Տարանցիկ
Ապօրինի
Համազգային
Անդրշիրիմյան
Ցտեսություն
Ստորգետնյա

4.

Առկայծում
Ապազգային
Գերկորուստ
Արտասահմանյան
Դժբախտաբար
Տարակուսանք

2․ Դրվատել, պախարակել, զգլխիչ, դեռափթիթ, դժխեմ, ժանտ, մեծատուն, սնապարծ, խանդաղատանք, սեթեւեթանք, ստույգ, անհեթեթ, աստանդական, ասպնջական, վանատուր, դրացի, կողակից բառերի բացատրությունները գտիր բառարաններից, գրառիր քո բլոգում։ Պատրաստվիր «Այլ կերպ» խաղի՝ տրված բառերով։

Դրվատել- գովել

Պախարակել- վատ արարքի համար նախատական խոսքեր ասել

Զգլխիչ- գլխին խփող, հարբեցնող

Դեռափթիթ- նոր ծաղկող

Դժխեմ- դաժան

Ժանտ- խիղճ չունեցող

Մեծատուն- հարուստ

Սնապարծ- անհիմն գոռոզություն ունեցող, պարծենկոտ, գոռոզամիտ

Խանդաղատանք- քնքշության՝ գորովանքի զգացմունք, գորով, սեր

Սեթևեթանք- Աչք ծակող պճնանք՝ զարդարանք, պչրանք

Ստույգ- ճշգրիտ

Անհեթեթ- անիմաստը

Աստանդական- այս ու այն կողմ ընկած, թափառական, օտարության մեջ գտնվող

Ասպնջական- հյուրընկալ

Վանատուր- հյուրընկալ

Դրացի- հարևան

Կողակից- միասին ապրող՝ կենակցող, ամուսին, կենակից