Բարոյական արժեքները շատ կարևոր դեր են խաղում մեր կյանքում։ Շատ դեպքերում մենք հանդիպում ենք երկընտրանքներին, որոնք շատ բարդ ընտրության առաջ են մեզ կանգնեցնում։ Ամեն դեպքում, միշտ պետք է մտածել առավելությունների և թերությունների մասին, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն։ Մյուս դեպքերում, եթե ձեզ իրավիճակը դուր չի գալիս և ուզում եք, որքան հնարավոր է շուտ դուրս գաք տհաճ իրավիճակից, ապա կարծում եմ, որ պետք է գործել այնպես, ինչպես սիրտն է ցանկանում, այս արարքը փոքր ինչ էգոիստություն կթվա, բայց երբեմն պետք է մտածել սեփական շահերի համար։ Հաջորդ տարբերակը, որի հետ այդքան էլ համաձայն չեմ, դա այն փոխադարձ վերաբերմունքն է, որ եթե քեզ ինչ-որ լավություն են արել, դու պետք է նույն ձևով վարվես։ Չեմ կարծում, որ այս տարբերակը լավ միտք է, քանի որ ծանոթդ կամ ընկերդ շատ վատ բան է կատարել, և չեմ կարծում, որ արժի պաշտպանել նրան։ Այս դեպքում արդարությունը ավելի անհրաժեշտ է, քան ընկերությունը։