Նոյեմբերի 23-ին, հանդիպում-քննարկում ունեցանք իրանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Տորք Դալալեանի հետ։ Հանդիպման թեման էր՝ Ազգային աշխարհայացքի արտացոլումը «Սասնա Ծռեր» էպոսում։ Այս անգամվա քննարկումը շատ հետաքրքիր անցավ։ Առաջին բանը, որ պարոն Դալալեանը արեց, դա մեզ էպոսի նշանակությունը բացատրելն էր։ Հայկական երկու էպոս գոյություն ունեն, առաջինը <<Սասնա Ծռեր>>-ն է, իսկ երկրորդը՝ <<Վիպասանքը>>։ Սկսեցինք ուսումնասիրել <<Սասնա Ծռեր>> էպոսի չորս ճյուղերը։ Բոլոր մասերը քննարկելուց հետո սովորողները տվեցին իրենց հարցերը, որը էլ ավելի հետաքրքիր դարձրեց քննարկումը։ Այսպիսով, ունեցան շատ հետաքրքիր հանդիպում-քննարկում, ես մեկ անգամ ևս կցանկանայի այսպիսի հետաքրքիր հանդիպում-քննարկման մասնակցեի։

