Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3`
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3. Իրանական բարձրավանդակը.
ա/ Էլամ
բ/ Աքեմենյան տերությունը /բանավոր, էջ 21-23, նաև այլ աղբյուրներ/.
Առաջադրանք.
1. Ե՞րբ և ո՞վ հիմնադրեց պարսկական տերությունը: Ներկայացրե՛ք Կյուրոս Մեծի տերության սահմանները:
Աքեմենյան պետությունը հիմնադրվել է մ․թ․ա․ 550 թվականին՝ Կյուրոս Մեծի կողմից։ Կյուրոսը գրավեց գրեթե ողջ Փոքր Ասիան՝ ներառյալ Կիլիկիան, շուտով նաև Բաբելոնիան։ Նա ստեղծեց Էգեյան ծովից մինչև Հնդկաստան ձգվող աշխարհակալ տերություն։
2. Ներկայացրե՛ք Դարեհ 1-ինի բարեփոխումները:
Դարեհ I-ի գահակալությամբ սկսվեց նոր՝ Աքեմենյան տոհմի իշխանության դարաշրջանը։ Ամրապնդելով իր իշխանությունը՝ Դարեհը ձեռնամուխ եղավ բարեփոխումների։ Տերության տարածքը բաժանվեց 20 սատրապությունների, որտեղ կառավարում էին արքայական տան անդամները կամ պարսկական խոշոր ազնվականներ։ Երկրում ներդրվեց համընդհանուր հարկային և դրամական համակարգ։ Կառուցվեց <<Արքայական ճանապարհը>>, որը Էգեյան ծովափի քաղաքները կապում էր մայրաքաղաք Շոշի հետ։ Վերակազմավորվեց նաև բանակը, որի հիմքը այսպես կոչված <<Անհմահների գունդն>> էր՝ բաղկացած 10000 մարտիկներից։
3. Ներկայացրե՛ք Աքեմենյան տերության և Երվանդունյաց Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություններն այսօր։
/բլոգային աշխատանք/.