Рубрика: Էկոլոգիա

Ջուրը իմ կյանքում

Մենք մեր օրը սկսում ենք ջրով և ավարտում ենք ջրով։ Մարդիկ ինչքան էլ փորձեն ջուր խնայել, միևնույն է օգտագործելու են հարյուրավոր լիտրեր, չէ՞ որ սնունդը, հագուստը և շրջակա միջավայրը իր մեջ նույնպես պարունակում է ջուր։ Մինչև այս ամենը գիտակցելը, կարծում էի, որ 500 լիտրը ահռելի թիվ է, բայց որոշ հաշվարկներ կատարելուց հետո հասկացա, որ 500 լիտրը շա՜տ փոքր թիվ է։ Կփորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչպես եմ օգտագործում ջուրը։ Սկզբում ամենասովորական բանը, որի համար ջուր եմ օգտագործում, իհարկե՝ ատամները լվանալը և լվացվելն է, որը կատարում եմ ամեն օր 2 և ավել անգամ, այսինքն մոտավորապես օգտագործում եմ 15 լիտր ջուր։ Հաջորդ գործողությունը՝ նախաճաշն է։ Ամեն օր դպրոց գնալուց փորձում եմ փոքրիկ նախաճաշ անել և պատրաստում եմ ինձ համար ձվածեղ, այսինքն օգտագործում եմ 196 լիտր ջուր։ Դպրոցում ուտում եմ հնդկաձավար, բայց ցավոք սրտի չեմ կարող ասել ջրի քանակը, քանի որ համացանցում չկա տեղեկություն։ Տանը հիմնականում ուտում եմ կարտոֆիլ մոտ․ 100 գրամ և հավի միս մոտ․ 70 գրամ։ Ընդհանուր իրար հետ 456 լիտր ջուր եմ օգտագործում։ Ճաշից հետո սովորաբար ուտում եմ միրգ՝ հիմնականում խնձոր, որի ժամանակ էլ օգտագործում եմ ևս 5 լիտր ջուր։ Քանի որ ես չեմ ընթրում, կարող եմ ասել, որ մեծ պաշարների ջուր եմ խնայում։ Եվ ամենավերջին բանը, որի համար մարդիկ հազարավոր լիտրեր են օգտագործում իհարկե՝ լողանալն է։ Ես մոտավորապես լողանում եմ 15-20 րոպե, և այդ ընթացքում օգտագործում եմ 200 լիտր ջուր։ Այսպիսով, ես ստացա մոտավորապես 1000 լիտր, իսկ դա ամենաքիչն է։ Անկեղծ ասած, այս թվերին նայելուց հետո, հասկանում եմ, որ պետք է սկսել ջուր խնայել, չնայած դա անհնար է, քանի որ ինչքան էլ փորձենք ջուր խնայել, միևնույն է՝ չենք կարող։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s