Рубрика: Հաշվետվություն

Տարվա ամփոփում

Շուտով կավարտվի 2021 թվականը, իսկ դա նշանակում է, որ պետք է ափոփել տարին՝ իր ձեռքբերումներով։ Արդեն 4 ամիս է, ինչ 10-րդ դասարան եմ և կարող եմ միայն ասել, որ այս տարին լի էր տարբեր նվաճումներով, ծանոթություններով, բարդություններով․․․

Իսկ այժմ, անցնենք ամփոփման.

Այս տարի հնարավորություն ունեցա ընտրել 3 առարկա։ Դրանք են՝ հայոց լեզվի քերականությունը, վրացերենը և անգլերենը։ Հայոց լեզվի քերականության ամփոփման մասին կարող եք կարդալ այստեղ: Այս տարի ես սկսել եմ էլ ավելի լավ սովորել, և դա ինձ մոտ ստացվում է։ Եթե առաջ ես պատմություն առարկայի մեջ այդքան էլ հետաքրքրված չէի, ապա այս տարի սկսել եմ հաճույքով սովորել պատմություն առարկան։ Հետաքրքրություն է մտել նաև մաթեմատիկա առարկան, քանի որ այն խորացված չէ, և պարզվում է, որ մաթեմատիկա առարկան այդքան էլ բարդ չէ։ Մեկ տարի առաջ անգլերեն ամաչելով էի խոսում, քանի որ կարծում էի, որ շատ սխալներ թույլ կտամ, բայց այս տարի խոսում եմ առանց կաշկանդվելու, հստակ և սահուն։ Էկոլոգիա առարկայի շնորհիվ կարողացանք պարզել, թե օրական որքան ջուր ենք օգտագործում։ Իհարկե, ցուցանիշները տարբեր են։ Հասարակագիտություն առարկան տարբեր դասավանդողներ են տալիս, ուստի անցնում ենք տարբեր բաներ, օրինակ՝ ընկեր Սամվելի դասաժամին խոսում ենք հոգեբանական թեմաների շուրջ, իսկ ընկեր Դիանայի դասաժամերին՝ մարդկանց բնավորությունից և տարբեր իրավիճակներից։ Վրացերեն լեզվից կատարել եմ նախագիծ՝ Տարածաշրջանային լեզուները որպես մասնագիտական կողմնորոշման ուղղություն։ Գրականություն և հայոց լեզու առարկաներից կարդացել եմ Ջորջ Օուրելի <<Անասնաֆերմա>> գիրքը, որի մասին վերլուծություն կարող եք կարդալ այստեղ։ Մեծ ձեռքբերում եղավ նաև ճամփորդությունները դեպի Թռչկանի ջրվեժ, Գյումրի և Հրազդանի կիրճ՝ աշնանային քայլք, որոնց ընթացքում համոզվեցի, որ Հայաստանը ուղղակի չքնաղ է։ Ճամփորդությունների ընթացքում ձեռք բերեցի ընկերներ, տարբեր արկածներ, ուրախ ժամանակ։ Ճամփորդություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Թռչկան, Գյումրի, Աշնանային քայլք։ Դե ինչ, այսքանով ավարտվեց իմ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփումը։ Հուսով եմ, որ մյուս տարի կաշխատեմ էլ ավելի ջանասիրաբար և կհասնեմ նորանոր հաջողությունների․․․

Рубрика: Գրականություն, Uncategorized

Մահացած մարդը

15․12․2021

«Կարդում ենք համաշխարհային գրականություն»

Կարդա՛ Լեոպոլդո Լուդոնեսի «Մահացած մարդը» պատմվածքը։

  1. Որակի՛ր «խենթի» պահանջը՝ ճանաչել իրեն մահացած։ Դիտարկի՛ր այդ պահանջը սոցիալական ընկալման համատեքստում։

Տեքստը բավականին տարօրինակ էր, քանի որ ինչ-որ խենթ մարդ, խնդրում էր մարդկանց, որպեսզի իրեն մահացած համարեն։ Այսինքն, նրա մահը կախված էր հասարակության մտածելակերպից, որովհետև միայն երբ մարդիկ նրան մահացած համարեցին, նա մահացավ։  

  1. Ուսումնասիրի՛ր նաեւ “Мы” и “Другие”: проблема идентичности в социальной антропологии հոդվածի «О значимости Другого» հատվածը։
  2. Մտքերդ գրառիր ուրիշի ազդեցությամբ անհատի վարքի դրսեւորումների մասին։

Անհատի վարքը միանգամից կարող է փոխվել, երբ հասարակությունը նրան ինչ-որ նկատողություն անի։ Մենք՝ հասարակությունս, կախված ենք ուրիշի կարծիքից, նույնիսկ երբ մենք ասում ենք, որ դա այդպես չէ, միևնույն է՝ մտածում ենք այդ ամենի շուրջ։ Դա իրականում վատ է, քանի որ պետք է ունենալ սեփական կարծիք և չպետք է կախվենք ուրիշի կարծիքներից։

  1. Մեկնաբանի՛ր «Ոչնչի ծարավը սարսափելի բան է» արտահայտությունը։

Խենթը համարում էր իրեն մահացած, իսկ մնացածը՝ ոչ։ Նա ֆիզիկապես ողջ էր, բայց հոգեպես մահացած։ Նրա մոտ մարել էր ապրելու ցանկությունը։ Նա չուներ ապրելու ուժ, նպատակ, ուստի ցանկանում էր, որ բոլորը իրեն մահացած համարեին։ Իմ կարծիքով եթե նա լիներ մահացած, ուրախ կլիներ։ 

  1. Առանձնացրո՛ւ քո կարծիքով ամենաառանցքային հատվածը, հիմնավորիր ընտրությունդ։

– Հանգուցյա՜լ, – կմկմացին գրեթե միաժամանակ: Նրանք հավատացել էին իրականությանը:

Մեր օրերում, մարդիկ հիմնականում ուրիշների կարծիքներին են ուշադրություն դարձնում։ Տեքստի խենթ մարդը մահացավ միայն այն ժամանակ, երբ նրան համարեցին մահացած, այսինքն նա կախված էր ուրիշների կարծիքներից, չէր կարողանում բավարարվել իր կարծիքով։

  1. Գրավոր ընդհանրացրու տպավորություններդ պատմվածքից։

Տեքստը հետաքրքիր էր, միևնույն ժամանակ տարօրինակ։ Սկզբում, որ կարդացի տեքստը, մտածեցի, որ այդ մարդը խենթ էր, ով ուզում էր, որ իրեն մահացած համարեին։ Հետո հասկացա, որ ճիշտ էի մտածում, քանի որ իրոք այդպես էր։ Գուցե նա հոգնել էր իր կյանքից, կոտրվել էր, հիասթափվել էր աշխարհից, գուցե․․․ Տեքստը նաև մեզ սովորեցնում է, որ պարտադիր չէ մարդկանց կարծիքից այդքան կախվել, քանի որ եթե մենք շարունակենք մարդկանց կարծիքը կարևորել, այլ ոչ թե մեր սեփականը, մարդիկ կսկսեն մեզ կառավարել։

Рубрика: Հայոց լեզու 10

Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է

It’s the most wonderful time of the year

It’s the most wonderful time of the year
With the kids jingle belling and everyone telling you’ll be of good cheer
It’s the most wonderful time of the year

It’s the hap- happiest season of all
With those holiday greetings
And gay happy meetings when friends come to call
It’s the hap- happiest season of all

There be parties for hosting
Marshmallows for toasting
And caroling out in the snow
There be scary ghost stories and tales of the glories of Christmases
Long long ago
It’s the most wonderful time of the year

There be much mistletoeing
And hearts will be glowing
When loved ones are near
It’s the most wonderful time of the year

There be parties for hosting
Marshmallows for toasting
And caroling out in the snow
There be scary ghost stories
And tales of the glories of Christmases long long ago
It’s the most wonderful time of the year

There be much mistletoeing
And hearts will be glowing
When loved ones are near

It’s the most wonderful time
Yes the most wonderful time
It’s the most wonderful time of the year.

Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է

Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,
Երեխաները ղողանջող զանգերով, և բոլորն ասում են ձեզ, որ ուրախ կլինեք,
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,

Սա բոլորից ամենաերջանիկ եղանակն է,
Այդ տոնական շնորհավորանքներով,
Ուրախ, երջանիկ հանդիպումներ, երբ ընկերները զանգահարում և գալիս են,
Սա բոլորից ամենաերջանիկ եղանակն է,

Հյուրընկալելու համար երեկույթներ կլինեն,
Մարշմելոուների համար տոստեր,
Եվ ձյան մեջ երգելիս,
Կլինեն սարսափելի ուրվականների պատմություններ և հեքիաթներ Սուրբ Ծննդյան փառքի մասին,
Շատ — շատ վաղուց,
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,

Շատ մզամուրճ կլինի,
Եվ սրտերը կփայլեն,
Երբ սիրելիները մոտ են,
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,

Հյուրընկալելու համար երեկույթներ կլինեն,
Մարշմելուների համար տոստեր,
Եվ ձյան մեջ երգելիս,
Կլինեն սարսափելի ուրվականների պատմություններ,
Եվ Սուրբ Ծննդյան փառքի հեքիաթները շատ-շատ վաղուց,
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,

Շատ մզամուրճ կլինեն,
Եվ սրտերը կփայլեն,
Երբ սիրելիները մոտ են,

Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,
Այո, ամենահիասքանչ ժամանակը,
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է։


Էնդի Ուլիլյամսի այս ամանորյա հրաշալի երգը պատմում է տարվա ամենահիասքանչ ժամանակի՝ Ամանորի մասին։ Երգում մանրամասն նկարագրվում է այն ժամանակահատվածը, որտեղ մարդիկ պատրաստվում են Ամանորին։

Рубрика: English

The Original Voice of Siri

  1. Susan got her first job as a voice actress…
  • a. through a friend.
  • b. after an audition.
  • c. by accident.

2. After that first job as a voice actress…

  • a. she has perfected her accent.
  • b. she has always worked as a voice actress.
  • c. she has worked as a voice coach.

3. Tillie the All-Time Teller was…

  • a. a character in a cartoon…
  • b. the voice that Susan recorded for a bank.
  • c. a popular children’s song…

4. Susan found out that she was Siri…

  • a. when a friend called her.
  • b. through a colleague.
  • c. through a friend’s iPhone.

5. How did Susan feel when she learned that she was Siri?

  • a. She had some doubts.
  • b. She was incredibly excited.
  • c. She was angry.

6. For Susan, …

  • a. it’s cool to be on people’s phones.
  • b. being Siri has damaged her professional career.
  • c. it wasn’t easy to accept that she was Siri.

7. Susan says that…

  • a. Siri has been more negative than positive.
  • b. her role as Siri has made her lose many jobs.
  • c. she gets a lot of work thanks to Siri.

 

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզվի քերականության հաշվետվություն

Այս տարի տեղափոխվեցի 10-րդ դասարան, ուստի հնարավորություն ունեի ընտրելու լրացուցիչ հայոց լեզվի դասընթաց: Արդեն 4 ամիս է, ինչ մեծ հաճույքով մասնակցում եմ դասերին: Այս ամիսների ընթացքում հասցրել եմ կատարել տարբեր թարգմանություններ, նախագծեր, հետազոտական աշխատանքներ, փոխառություններ… Թարգմանել եմ հետաքրքիր փաստեր՝ Մարվել կոմիքսների, Բիթլզի, Արգենտինական տանգոյի մասին, նաև կատարել եմ փոխադրումներ՝ արևմտահայերենից արևելահայերեն, որոնք էլ ավելի հեշտ են դարձել ինձ համար: Փոխադրել եմ Աշտարակի բարբառով հեքիաթից մի հատված: Հուանական փոխառություններ ենք կատարել: Բազում նախագծեր ենք կատարել,իմ ամենասիրելին «Նայքի»-ի «Ռոլեքս»-ի գովազդների թարգմանությունն է: Կարծում եմ, որ այս տարվա ամենահաջողված նախագիծն էր: Հետազոտական աշխատանքներ ենք շատ կատարել. Նշանագիտություն, Հնդեվրոպական լեզվաընտանիք, 7 հոլովների տեսությունը թեմաների շուրջ: Ամենատպավորիչ և ամենահետաքրքիրը Հնդեվրոպական լեզվաընտանիքի հետազոտությունն էր:  

Այսպիսով, այս տարի ես լրացուցիչ հայոց լեզվի քերականության դասընթացներից բավականին շատ բաներ եմ արել, շատ ու շատ բաներ եմ անցել, որոնք առաջ չգիտեի: Ես շատ գոհ եմ ինձանից, քանի որ բացթողումներ չունեմ, իսկ դասերի ժամանակ շատ ակտիվ եմ։ Հաջորդ տարի կաշխատեմ էլ ավելի ջանասիրաբար: 

Ստորև կտեղադրեմ ամենահետաքրքիր աշխատանքներս.

Ռոլեքսի գովազդ 

Նայքիի գովազդ

Marvel Comics. թարգմանություն

Փոխառություն 

The Beatles. Թարգմանություն

Արգենտինական տանգո․ Թարգմանություն

Կապիկը․ Փոխադրություն

Նշանագիտություն․ Հետազոտական աշխատանք

Թարգմանություններ 

Հայերենի հոլովներ․ Հետազոտական աշխատանք

Փոխառություն

Թարգմանություն

Փոխառություն

Հեքիաթ Աշտարակի խոսվածքով

Թարգմանություն

Փոխառություն

Հնդեվրոպական լեզվաընտանիք․ Հետազոտական աշխատանք


Ահա այն բոլոր հետաքրքիր առաջադրանքները, որոնք կատարել եմ այս 4 ամիսների ընթացքում, իսկ բաժնին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Рубрика: Հասարակագիտություն

Պատիժ

Պատիժը ինչ-որ բան կատարած մարդու նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելն է։ Մարդկանց պատժել կարող է միայն իրավասու մարդը։ Օրինակ, եթե դու կոտրել ես ինչ-որ իր, որը տանն է, ուսուցչուհին չի կարող քեզ պատժել։ Պատիժները տարբեր տեսակների են լինում։ 

Փոխհատուցում

Փոխհատուցումը կանխում է ապագա հանցագործությունը՝ ամբաստանյալին ֆինանսապես պատժելով: Փոխհատուցումն այն է, երբ դատարանը քրեական ամբաստանյալին պարտավորեցնում է տուժողին վճարել ցանկացած վնասի համար և նման է քաղաքացիական դատավարության վնասի փոխհատուցման վճիռին: Փոխհատուցումը կարող է լինել ֆիզիկական վնասվածքների, գույքի կամ փողի կորստի և հազվադեպ՝ հուզական անհանգստության համար: Դա կարող է լինել նաև տուգանք, որը ծածկում է քրեական հետապնդման և պատժի որոշ ծախսեր:

Անգործունակություն

Անգործունակությունը կանխում է ապագա հանցագործությունը՝ ամբաստանյալին հասարակությունից հեռացնելով: Անգործունակության օրինակներ են՝ բանտարկությունը, տնային կալանքը կամ մահապատժի ենթարկված մահապատիժը:

Հատուկ և ընդհանուր զսպողություն

Այս կանխարգելումը կանխում է ապագա հանցագործությունը՝ վախեցնելով մեղադրյալին կամ հանրությանը: Կանխարգելման երկու տեսակներն են՝ հատուկ և ընդհանուր զսպողությունը: Հատուկ խափանման միջոցը կիրառվում է առանձին մեղադրյալի նկատմամբ: Երբ կառավարությունը պատժում է առանձին մեղադրյալի, տեսականորեն ավելի քիչ հավանական է, որ նա կատարի այլ հանցագործություն՝ այլ նմանատիպ կամ ավելի վատ պատժի վախի պատճառով: Ընդհանուր զսպումը վերաբերում է լայն հասարակությանը: Երբ հանրությունն իմանում է առանձին ամբաստանյալի պատժի մասին, հանրությունը տեսականորեն ավելի քիչ հավանական է հանցագործություն կատարելու՝ ամբաստանյալի պատժից վախենալու պատճառով:

Рубрика: Հասարակագիտություն

Խրախուսանք

Խրախուսանք նշանակում է մարդուն ոգևորել, ոգեշնչել, պարգևատրել: Խրախուսանքը լինում է 4 տեսակի: 

  • Հավասարապես
  • Ըստ ընդունակության
  • Ըստ կարիքի 
  • Ըստ արժանիքի

Հավասարապես խրախուսել նշանակում է՝ ինչ-որ գործի համար հավասար գումար ստանալ։ Կարծում եմ, որ այս տարբերակը շատ լավ տարբերակ է՝ մարդկանց խրախուսելու համար։ Հաջորդ կետը՝ ըստ ընդունակության։ Դա նշանակում է, որ մարդ ինչքանի որ ընդունակ է, այդքանի համար է պետք խրախուսել նրան։ Հաջորդը՝ ըստ կարիքի։ Այդքան էլ համաձայն չեմ, որ մարդուն պետք է խրախուսել, որովհետև նա ինչ-որ բանի կարիք ունի։ Դրա համար պետք է աշխատել, և արդար ձևով վաստակել, այլ ոչ թե խնդրել և ստանալ։