Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

29․11․2021

Լրացրու բաց թողած տառերը եւ կետադրիր։ 

Մեկնաբանիր կետադրությունդ։

Գտիր բաղադրյալ ստորոգյալները։

Արվարձան էր, սպա էր, հելլենուհի էր, անակնկալ էր

Ձեւաբանական վերլուծության ենթարկիր մուգ գրված նախադասության բոլոր բառերը։ 

Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։

Աշխարհակալ — հարաբերական ածական
Նապոլեոնի — գոյական, անձանիշ, հատուկ, սեռական հոլով
Ճանապարհը — գոյական, իրանիշ, եզակի, հասարակ, հայցական հոլով Փակելու — անորոշ դերբայ, սեռական հոլով, պարզ, ներգործական սեռ
Համար — կապ, հետադրություն
Կռվի — գոյական, իրանիշ եզակի, հասարակ, սեռական հոլով
Ելած — անդեմ բայ, հարակատար դերբայ, չեզոք, սոսկածանցավոր
Թուրք — որակական ածական
Ենիչերիներ — գոյական, անձնանիշ, հոգնակի, հասարակ, հայցական հոլով
Ջարդվել էին — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, հոգնակի, 3-րդ դեմք, կրավորական, կրավորական
Եվ — համադասական շաղկապ
Նրանց — անձնական դերանուն, 3-րդ դեմք, հոգնակի, սեռական հոլով
Փախուստի — գոյական, իրանիշ, սեռական հոլով, եզակի, հասարակ
Ժամանակ — կապ, հետադրություն
Ադամը — գոյական, անձանիշ, ուղղական հոլով, եզակի, հատուկ անուն
Թուրքի — գոյական, անձանիշ, հասարակ, սեռական հոլով, եզակի
Հարեմից — գոյական, իրանիշ, ներգոյական հոլով, եզակի, հասարակ
Մի — անորոշ դերանուն
Հարճ — գոյական, անձնանիշ, հայցական հոլով, եզակի, հասարակ
Փախցրել էր — դիմավոր բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, եզակի, 3-րդ դեմք, պատճառական, ներգործական

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր՝ իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։

Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s