Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

09․12․2021
Փակագծում եղած բառերը անհրաժեշտ փոփոխություններով տեղադրիր բաց թողած տեղերում։ Ուշադրություն դարձրու կետադրությանը։

62. Թագավորը իմաստությունն իրեն աթոռակից պիտի ունենա, որովհետև միայն իր համար չէ պատասխանատու, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են իր երկրի սահմաններում։

63. Տե՛ր, դատիր նրանց, ովքեր դատում են մեզ, կռվի ել նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են մեր դեմ, քո զենքով ու հավատքով օգնիր մեզ։

64. Ծերունին լաց էր լինում, այրվող արցունքները թափվել էին նրա աչքերից, իսկ երկինքը աշխարհի վրա մաղում էր մանուշակագույն մոխիր։

65. Աշունն ուշ էր հեռանում մեր երկրից, համառում էր, մինչև աղքատ կանայք վերջացնեին իրենց կիսատ գործերը, և մինչև տանիքների վրա չորանային արևով պատրաստվող բոլոր քաղցրավենիքները։

66. Գավառական այդ քաղաքում տարօրինակ էր կյանքը, և ամենատարօրինակը Ամերիկայից վերադարձած մարդիկ էին՝ ամերիկահայերը, որոնք իրենց հետ բերել էին միայն արտաքին տարազ, մի քանի անգլերեն բառ և ծամածռված բերաններ։

67. Փողոցի երկու կողմում մարդիկ կանգ էին առնում, դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր՝ աչքերը հառած հորիզոնին։

68. Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց ցուրտ ու ձմեռ տեսնելիս անապատի մարդուն սարսափեցնում են ձյան առաջին փաթիլները, և նա փակում է աչքերը ջղային շարժումով։

69. Մեծ եղբոր պահած արաբական ձին ծնվել էր մեր տանը, նրա սմբակները երբեք չէին մխրճվել հարավի տաք ավազների մեջ, բայց նրա աչքերի խորությունը և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

70. Համառ ուղտի պահապանը քնում է այն հույսով, որ մինչև ինքը կարթնանա, ուղտի սիրտը կքնքշանա, պինդ-պինդ նստած տեղից վեր կկենա, և երեկոյան ինքն ու ուղտը կհասնեն քարավանին։71. Պարտեզի ծառերը դեղնում էին և կարմրում, տերևները ծուլորեն օլորվում էին՝ արևի ճառագայթներից լուսավառվելով և նմանվելով հրդեհի մեծ բոցերից կտրված լեզվի։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s