Рубрика: Պատմություն

Պատմություն

Դեկտեմբերի 13-17

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝

Թեմա 5. Արևմտյան քաղաքակրթությունները։ Հին Հռոմ

ա/ Հին Հռոմ

բ/ Հին Հռոմի մշակույթը /բանավոր/․

Առաջադրանք.

1․ Ներկայացրե՛ք Հին Հռոմի մշակույթի նվաճումները /բլոգային աշխատանք/․

 Հին Հռոմի մշակույթը (մ. թ. ա. VII – մ. թ. V դարեր) կրել է հիմնականում հունական, մասամբ նաև էտրուսկների մշակույթների ազդեցությունը և շարունակել է նրանց ավանդույթները մինչև հին հռոմեական ինքնուրույն մշակույթի ձևավորումը:Հռոմեական դիցարանը (կառուցվածքը նման է հունականին) գլխավորում է աստվածների հայր Յուպիտերը՝ ամպրոպի և կայծակի աստվածը: Գլխավոր աստվածների տաճարները կառուցվել են Կապիտոլիում բլրի վրա (կոչվել են Կապիտոլիական աստվածներ):Հին հռոմեացիները, էտրուսկների գիրը հարմարեցնելով իրենց լեզվին, ստեղծել են լատինական այբուբենը՝ բաղկացած 24 տառից, որոնցով այժմ էլ գրում են շատ ժողովուրդներ: Մ. թ. ա. II դարի 60-ական թվականներին Հռոմում կազմավորվել են բարձր տիպի քերականական և հռետորական դպրոցներ: Աղջիկները կրթություն են ստացել տանը՝ պեդագոգի (կրթված ստրուկ) օգնությամբ: Քերականական դպրոցներում, լատիներեն և հունարեն քերականությունից ու գրականությունից բացի, ուսուցանել են մաթեմատիկա, աստղագիտություն, երկրաչափություն և այլ առարկաներ: Հռետորական կրթության ըմբռնումն իր տրակտատներում համակարգել և մշակել է Մարկոս Տուլիոս Ցիցերոնը (Կիկերոն): II դարից երևան են եկել իրավագետների խմբեր, որոնք, աստիճանաբար կայանալով, սկսել են կոչվել իրավունքի «ամբիոններ»: Այսպես են ձևավորվել նաև հռետորության ու փիլիսոփայության, ապա՝ բժշկության ու ճարտարապետության «ամբիոնները»: Փայլուն հռետորներ և իրավաբաններ են եղել Սցիպիոնը, Գայոս և Տիբերիոս Գրակքոսները, Հուլիոս Կեսարը և շատ այլ նշանավոր հռոմեացիներ: Հռոմեական գրականությունը ծաղկել է Օկտավիանոս Օգոստոս կայսեր օրոք: Նրա մտերիմներից մեծահարուստ Մեկենասը, իր շուրջը հավաքելով լավագույն գրողներին ու արվեստագետներին, նրանց օգնել է նյութապես: (Հետագայում «մեկենաս» են կոչվել մշակույթի, արվեստի հովանավորները): Մեկենասի պատվերով անվանի բանաստեղծ Վերգիլիոսը գրել է «Էնեական» պոեմը:Հին հռոմեական ճարտարապետությունը ձևավորվել է մ. թ. ա. IV–I դարերում: Հին հռոմեացիներն են սկզբնավորել հասարակական շենքերի (բազիլիկներ, թերմեր, թատրոններ, ամֆիթատրոններ, գրադարան, շուկա, ինչպես նաև, դամբարաններ և այլն) շինարարությունը:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s