Рубрика: Գրականություն, Uncategorized

Մահացած մարդը

15․12․2021

«Կարդում ենք համաշխարհային գրականություն»

Կարդա՛ Լեոպոլդո Լուդոնեսի «Մահացած մարդը» պատմվածքը։

  1. Որակի՛ր «խենթի» պահանջը՝ ճանաչել իրեն մահացած։ Դիտարկի՛ր այդ պահանջը սոցիալական ընկալման համատեքստում։

Տեքստը բավականին տարօրինակ էր, քանի որ ինչ-որ խենթ մարդ, խնդրում էր մարդկանց, որպեսզի իրեն մահացած համարեն։ Այսինքն, նրա մահը կախված էր հասարակության մտածելակերպից, որովհետև միայն երբ մարդիկ նրան մահացած համարեցին, նա մահացավ։  

  1. Ուսումնասիրի՛ր նաեւ “Мы” и “Другие”: проблема идентичности в социальной антропологии հոդվածի «О значимости Другого» հատվածը։
  2. Մտքերդ գրառիր ուրիշի ազդեցությամբ անհատի վարքի դրսեւորումների մասին։

Անհատի վարքը միանգամից կարող է փոխվել, երբ հասարակությունը նրան ինչ-որ նկատողություն անի։ Մենք՝ հասարակությունս, կախված ենք ուրիշի կարծիքից, նույնիսկ երբ մենք ասում ենք, որ դա այդպես չէ, միևնույն է՝ մտածում ենք այդ ամենի շուրջ։ Դա իրականում վատ է, քանի որ պետք է ունենալ սեփական կարծիք և չպետք է կախվենք ուրիշի կարծիքներից։

  1. Մեկնաբանի՛ր «Ոչնչի ծարավը սարսափելի բան է» արտահայտությունը։

Խենթը համարում էր իրեն մահացած, իսկ մնացածը՝ ոչ։ Նա ֆիզիկապես ողջ էր, բայց հոգեպես մահացած։ Նրա մոտ մարել էր ապրելու ցանկությունը։ Նա չուներ ապրելու ուժ, նպատակ, ուստի ցանկանում էր, որ բոլորը իրեն մահացած համարեին։ Իմ կարծիքով եթե նա լիներ մահացած, ուրախ կլիներ։ 

  1. Առանձնացրո՛ւ քո կարծիքով ամենաառանցքային հատվածը, հիմնավորիր ընտրությունդ։

– Հանգուցյա՜լ, – կմկմացին գրեթե միաժամանակ: Նրանք հավատացել էին իրականությանը:

Մեր օրերում, մարդիկ հիմնականում ուրիշների կարծիքներին են ուշադրություն դարձնում։ Տեքստի խենթ մարդը մահացավ միայն այն ժամանակ, երբ նրան համարեցին մահացած, այսինքն նա կախված էր ուրիշների կարծիքներից, չէր կարողանում բավարարվել իր կարծիքով։

  1. Գրավոր ընդհանրացրու տպավորություններդ պատմվածքից։

Տեքստը հետաքրքիր էր, միևնույն ժամանակ տարօրինակ։ Սկզբում, որ կարդացի տեքստը, մտածեցի, որ այդ մարդը խենթ էր, ով ուզում էր, որ իրեն մահացած համարեին։ Հետո հասկացա, որ ճիշտ էի մտածում, քանի որ իրոք այդպես էր։ Գուցե նա հոգնել էր իր կյանքից, կոտրվել էր, հիասթափվել էր աշխարհից, գուցե․․․ Տեքստը նաև մեզ սովորեցնում է, որ պարտադիր չէ մարդկանց կարծիքից այդքան կախվել, քանի որ եթե մենք շարունակենք մարդկանց կարծիքը կարևորել, այլ ոչ թե մեր սեփականը, մարդիկ կսկսեն մեզ կառավարել։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s