Рубрика: Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբարի, երկրորդ օրվա ամփոփում

Այսօր ձմեռային ճամբարի երկրորդ օրն էր։ Այս օրը անցավ բավական հագեցած և լի էր հետաքրքիր իրադարձություններով։ Օրվա առաջին մասը անցկացրեցինք Uno` սեղանային հետաքրքիր խաղով, այնուհետև խաղացինք էլ ավելի հետաքրքիր խաղ՝ 2 ճիշտ և 1 սուտ։ Այս խաղում պետք է 2 ճիշտ փաստ ասեինք մեր մասին և 1 սխալ։ Ընթացքը բավականին հետաքրքիր էր, քանի որ լինում էր ժամանակ, որ հասկանում էինք, որ միմյանց այդքան էլ լավ չենք ճանաչում։) Խաղերից հետո ընդմիջեցինք և գնացինք փոքր դահլիճ, որտեղ սովորողները ներկայացնում էին, թե ինչպես են Ամանորը նշում աշխարհի տարբեր երկրներում։ Շատ հետաքրքիր փաստեր էին, մեծամասնությունը նույնիսկ չգիտեի։ Հետո ընկեր Նելլիի հետ անցկացրեցինք երգի դաս, լսեցինք երաժշտություններ։ Երգից հետո գնացինք ընդմիջման, որից հետո ունեցանք շատ հետաքրքիր քննարկում՝ ֆիլմի վերաբերյալ։ Ֆիլմը կոչվում է՝ Հանդիպման վայր։ Բավականին բուռն քննարկում ունեցանք, քանի որ ֆիլմը իր մեջ շատ մեծ իմաստներ էր կրում, բացի այդ, ամեն մեկն արտահայտում էր իր կարծիքը, և ամեն կարծիքի հետ մի նոր հարց էր ծագում, որն էլ ավելի հետաքրքրացրեց մեր քննարկումը։ Ահա այսպիսի հետաքրքիր օր ունեցանք։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s