Փետրվարի 18-ին, ժամը՝ 13:00, պատմության ընտրությամբ դասընթացի խմբով ունեցանք հանդիպում ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ: Մինչ հանդիպումը, մենք կատարել էինք նախապատրաստական աշխատանք, որպեսզի նախապես ծանոթանայինք հանդիպման թեմային:
Հանդիպման թեման էր՝ Փետրվարյան ապստամբությունը, 1921թ.: Հանդիպումը շատ խոստումնալից էր թվում, քանի որ թեման հետաքրքիր էր: Պարոն Շիրինյանը մանրակրկիտ խոսեց Փետրվարյան ապստամբության մասին: Պարոն Շիրինյանը այնպիսի տեղեկություններ փոխանցեց, որ համացանցում դժվար թե գտնենք:
Փետրվարյան ապստամբությունից բացի, սկսեցինք համեմատել Հայաստանի այսօրվա և նախկին հանրապետությունները: Շատ հետաքրքիր ինֆորմացիա ձեռք բերեցինք:
Իսկ հետո սովորողներն իրենց հարցերը ուղղեցին պարոն Շիրինյանին, որի արդյունքում ստացվեց ավելի բովանդակալից հանդիպում:ОтветитьПереслать