Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

«Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն»․Միջազգային գիտաժողով. օր առաջին

Մայիսի 3-ին Գիտությունների Ազգային Ակադեմիայում սկսվեց «Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն»․Միջազգային հնգօրյա գիտաժողովը։ Սա առաջին գիտաժողովն էր, որին ես մասնակցում եմ և կարող եմ ասել, որ շատ ոգևորված և տպավորված եմ առաջին օրվա առաջին նիստից։ Այնքան հետաքրքիր, նույնիսկ մոլորեցնող թեմաներ էին ընտրվել, որ երբևէ չէի մտածել դրանց շուրջ։ Գիտաժողովի ամբողջ գրաֆիկը, կազմակերպվածությունը, բանախոսները, միջավայրը․․․այս ամենն էլ ավելի նպաստեց, որ ես հաճույքով մասնակցեմ։

Читать далее ««Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն»․Միջազգային գիտաժողով. օր առաջին»
Рубрика: Գրականություն

Նահապետ Քուչակ. հայրեններ

Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն.
Այդ քո պատկերքդ սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն.
Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն.
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:

Աշխարհաբար

Աչքերդ ծովից առած, և ունքերդ թուխ ամպից,
Քո այդ դեմքի տեսքը վարդի կարմիր տերևից,
Որտեղ էլ, որ կանգնած լինես, պատե չէ վառեն մոմերը,
Ծոցիցդ լույս է դուրս ծագում, անգամ մահացածը կկենդանանա։

Նահապետ Քուչակին ծանոթացել եմ իր իսկ հայրենների միջոցով: Հայրենները իրենցից ներկայացնում են հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակ։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ Դրանց նմանությամբ և անվանումով գրել են հայ միջնադարյան բանաստեղծներ, որոնցից ամենանշանավորը Նահապետ Քուչակն է։ Կարդալ-վերլուծելուց հետո նկատեցի, որ իր բանաստեղծություններից ոմանցում նա նշել է սիրելի աղջկան, նույնիսկ երբեմն չափազանցրել և շատ է գովաբանել աղջկան: Վերցնենք հենց իմ ընտրած ստեղծագործությունը.

Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն.
Այդ քո պատկերքդ սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն.
Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն.
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:

Վերջին տողերն ուղղակի անսպասելի էին: Ասում է՝ «ծոցիցդ լույս է դուրս ծագում, անգամ մահացածը կկենդանանա»։  Այնքան է չափազանցրել, որ այս տողերն ընկալելը անհավանական է:

Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Միջազգային գիտաժողով. նախապատրաստական աշխատանք

Օր 1-ին, մայիսի 3 /երեքշաբթի/
Գիտությունների Ազգային Ակադեմիա
ժամը՝ 11։30-14։30՝ առաջին նիստ
Թեման՝ «Բաժանված քաղաք»
Վայրը՝ ԳԱԱ /Հասցե՝ Մ․ Բաղրամյան պողոտա, 24/

Զեկույցներ՝

Читать далее «Միջազգային գիտաժողով. նախապատրաստական աշխատանք»