Рубрика: Մաթեմատիկա

Տեղափոխություն, կարգավորություն, զուգորդություն

1. Տրված է A=0,2,4,5,7,9  բազմությունը։

ա․Գտնել բոլոր այն եռանիշ թվերի քանակը, որոնց առաջին և վերջին թվանշանները A-ից են։
բ․Չկրկնվող թվանշաններով և 5-ի բազմապատիկ քանի՞ հնգանիշ թիվ կարելի է A բազմության թվանշաններով։

2. Տրված է  X=3,5,7,9  բազմությունը ։

ա. Գտնել 600-ից փոքր և X բազմության տարրերով գրվող եռանիշ թվերի քանակը (թվանշանները կարող են կրկնվել):

բ. Գտնել 8000-ից փոքր և տարբեր թվանշաններով կազմված բոլոր այն քառանիշ թվերի քանակը, որոնք կարելի է գրել X բազմության տարրերով։ 

3. Խանութում  կա 5 տեսակի տաբատ և  6 տեսակի վերնաշապիկ ,ընդ որում յուրաքանչյուր տեսակից մեկական ։

ա․ Քանի՞ եղանակով կարելի է ընտրել 2 վերնաշապիկ։

բ․ Քանի՞ եղանակով կարելի է ընտրել 1 տաբատ և 1 վերնաշապիկ։

4. B-ն միանիշ պարզ թվերի բազմությունն է։

ա․ Չկրկնվող  թվանշաններով  քանի՞ երկնիշ թիվ կարելի է գրել B բազմության տարրեով:

բ․ Գտնել B բազմության տարրերով կազմված բոլոր զույգ քառանիշ թվերի քանակը։ 

Рубрика: Հասարակագիտություն

Վախեր և ֆոբիաներ

  • Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում։

    Վախը բնական մարդկային հույզ է: Այն ներառում է ունիվերսալ կենսաքիմիական արձագանք, ինչպես նաև բարձր անհատական հուզական արձագանք։
    Վախը մեզ զգուշացնում է վտանգի առկայության կամ վնասի սպառնալիքի մասին՝ լինի այդ վտանգը ֆիզիկական, թե հոգեբանական:Երբեմն վախը բխում է իրական սպառնալիքներից, բայց այն կարող է առաջանալ նաև երևակայական վտանգներից: Վախը կարող է նաև լինել հոգեկան առողջության որոշ պայմանների ախտանիշ, ներառյալ խուճապի խանգարումը, սոցիալական անհանգստության խանգարումը, ֆոբիաները և հետտրավմատիկ սթրեսային խանգարումները:
Читать далее «Վախեր և ֆոբիաներ»