Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան․նախապատրաստական աշխատանք

Վաղը՝ մայիսի 17-ին, արտագնա պարապմունք ենք անցկացնելու՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Մինչ թանգարանային այցը, դիտել եմ հարցազրույց Միքայել Բադալյանի՝ թանգարանի տնօրենի մասնակցությամբ, ով պատմել է Էթիունիի մասին։ Անեղծ կլինեմ և կասեմ, որ երբեք չէի լսել այդ երկրի մասին, բայց այս հարցազրույցը դիտելուց հետո շատ տպավորված մնացի։ Վաղը, իհարկե, ավելի մանրամասնորեն մեզ կներկայացնեն Էթիունիի մասին։ Անհամբերությամբ սպասում եմ մեր այցին, քանի որ վստահ եմ, որ այն հետաքրքիր է անցնելու։

Ահա հարցազրույցը՝

Рубрика: Պատմություն

Պատմություն

Մայիսի 16-20՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝

Թեման՝ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում․
ա/ Հայաստանը 15-րդ դարում
բ/ Հայաստանը 16-րդ դարում-17-րդ դարի առաջին կեսին /բանավոր, էջ 191-197,
նաև այլ աղբյուրներ/․

Читать далее «Պատմություն»
Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 16.05.2022

Առաջադրանք 1. Տրված բառերին բաղադրիչներ ավելացնելով՝ կազմեցեք մենիմաստ բառեր:

Պահեստ— պահեստապետ, պահեստասենյակ
Պայքար— գոյապայքար, մենապայքար
Սենյակ— հյուրասենյակ, ննջասենյակ
Ծայր— ծայրամաս, անծայր
Աման— աման-չաման, ճաշաման, աղաման
Սեղան— գրասեղան, ճաշասեղան
Տուփ— գրատուփ, սրբատուփ, զարդատուփ
Մաս— մասնակի, մասնատված
Ընկեր— դասընկեր, գործընկեր

Читать далее «Հայոց լեզու 16.05.2022»