Рубрика: Գրականություն

Սասնա ծռեր․ ճյուղ երկրորդ

Մհերը եղել է Սանասարի և Դեղձուն-Ծամի կրտսեր որդին՝ Օհանի և Վերգոյի եղբայրը։ Այդ տարիներին  Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Երբ արդեն Մհերը չափահաս է դառնում, նա տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որից էլ ծագում է Առյուծաձև Մհեր կոչումը: Տարիներ անց Մհերը դառնում է չափահաս և գալիս է ամուսնանալու ժամանակը։ Նրա ավագ եղբայրը՝ Օհանը և նրա քեռին՝ Թորոսը գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դև թագավորի գերության մեջ։ Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ: Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում։ Նրա հայրը կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ ծառացել էր Եգիպտոսի խնդիրը։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մելիք իշխանի հետ համաձայնության գալով Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։

Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ մեռած ամուսնու պատվին։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում է՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զղջալով իր սխալի համար՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մեռնում են։

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզվի քերականություն․ հաշվետվություն

Ահա և վերջ: Ավարտվեց ևս մեկ ուսումնական շրջան: Արդեն մի քանի ամիս է, ինչ դասացուցակում ունեմ լրացուցիչ հայոց լեզու առարկան: Բացարձակապես չեմ փոշմանում ընտրությանս վրա, քանի որ ամենաշատ նախագծերը այս առարկայից եմ կատարել: Վստահաբար կարող եմ ասել, որ նախագծերը էլ ավելի օգտակար և տեղին են դարձնում դասերը։ Այս տարի ընկերներիս սկսեցի էլ ավելի լավ ճանաչել, քանի որ ունեինք նախագիծ, որի ընթացքում միմյանց հարցեր տալով սկսեցինք ավելի լավ ճանաչել: Թարգմանություններ եմ կատարել դերասանների, քաղաքների, երգի, կինոռեժիսորի, խելագարված հանճարի մասին: Հետաքրքիր շարադրություններ եմ գրել՝ <<Շարադրություն նկարի շուրջ>>, <<Գրականությունը իմ կյանքում>> թեմաներով։ Ծանոթացել եմ հիանալի հայ ժամանակակից գրողի ստեղծագործություններին, ում պատմվածքները ես միանշանակ խորհուրդ եմ տալիս կարդալ, քանի որ այդպիսի հետաքրքիր հայկական պատմվածքներ ես չէի կարդացել։ Հետաքրքիր հետազոտական աշխատանք եմ կատարել՝ <<Ինչպես են առաջացել լեզուները>> և <<Տիեզերագիտություն>> թեմաներով։ Ինֆորմատիվ հարցազրույց եմ վարել պապիկիս հետ, ով մասնագիտությամբ իրավաբան է, և այդ հարցազրույցի շնորհիվ հետաքրքիր տեղեկություններ եմ ստացել՝ որպես ապագա իրավաբան։

Այսքանով կամփոփեմ այս կիսամյակի աշխատանքներս, իհարկե, սրանք դեռ միայն կեսն են, իսկ մնացած հետաքրքիր աշխատանքներիս կարող եք ծանոթանալ այստեղ։ Այս տարին շատ լեցուն էր նախագծային աշխատանքներով, որը իմ ուսումնական տարին էլ ավելի արդյունավետ դարձրեց։ Նախագծերին կարող եք ծանոթանալ ստորև։

Որքանով եմ ճանաչում ընկերոջս․ նախագիծ

Թոմ Հենքս․ թարգմանություն
Սքարլեթ Յոհանսոն․ թարգմանություն
Սինգապուր․ թարգմանություն
Քեյփթաուն․ թարգմանություն
Ինչպես ես եմ կարող․ երգի թագմանություն
Ինգմար Բերգման․ թարգմանություն
Չարլզ Դիքենս․ հոգեկան խնդիրով տառապող հանճարը․ թարգմանություն

Ժամանակի հարատևություն, Սալվադոր Դալի․ Շարադրություն
Գրականությունը իմ կյանքում․ Շարադրություն

Ժամանակակից գրողներ․ Հովհաննես Երանյան

Ինչպես են առաջացել լեզուները․ հետազոտական աշխատանք
Տիեզերագիտություն․ հետազոտական աշխատանք

Հարցազրույց իրավաբանի հետ