Рубрика: Ճամբար

Զվարճանք, հաղթահարումներ, էմոցիաներ․․․ մի խոսքով՝ Արատես

Վերջապե՜ս․․․ Վերջապես կարող եմ պատմել այն ռազմամարզական ճամբարի մասին, որը էլ ավելի գունավորեց կյանքս։ Ու չհաշված այն բոլոր բարդություններին, որոնց հանդիպեցի այնտեղ, կարողացա, փորձեցի հաղթահարել դրանք։ Լավ, սկսեմ ամենասկզբից։

Կլինեմ անկեղծ և կասեմ, որ պատկերացումներ բացարձակապես չունեի, թե ինչ կլինի ռազմամարզական ճամբարի ընթացքում, քանի որ նախորդ անգամ լրիվ այլ էր․․․

Читать далее «Զվարճանք, հաղթահարումներ, էմոցիաներ․․․ մի խոսքով՝ Արատես»
Рубрика: Պատմության ընտրությամբ դասընթաց

Պատմության ընտրությամբ դասընթաց․ հաշվետվություն

Սեպտեմբեր ամսին հետաքրքրությունս «Պատմություն» առարկայի հանդեպ էլ ավելի խորացավ։ Սկզբում երկմտում էի, մտածում էի ընտրե՞մ, թե՞ ոչ։ Որոշեցի փետրվար ամսին փորձել և ընտրել «Պատմություն» խորացված դասընթացը։ Ասեմ, որ ստացվեց, պատկերացումներս, ի ուրախություն ինձ, իրականացան։ Մասնակցել եմ մի շարք կլոր սեղանների, հանդիպում-քննարկումների, միջազգային գիտաժողովի, արտագնա պարապմունքների, ճամփորդությունների․․․էլ ինչ պատմության խումբ, առանց բացահայտումների․․․

Читать далее «Պատմության ընտրությամբ դասընթաց․ հաշվետվություն»
Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբար․ ամփոփում

Ահա եկավ այդքան սպասված ամառային ճամբարը։ Ոգևորված ընտրեցի ջոկատս, և երկուշաբթի օրվանից սկսվեցին ամառային ճամբարի արկածները։ Առաջին օրը, ինչպես միշտ, ծանոթացանք միմյանց հետ և սկսեցինք բացահայտնել սպանություն, ինչպես արել էինք հունվարյա ճամբարի ընթացքում։ Սպանությունը նոր էր, ինտրիգային և խոստումնալից։ Սկզբում թվում էր, թե այն բավական անհասկանալի է և բարդ, բայց ժամանակի ընթացքում հասկացանք և բացահայտեցինք այն։ Նշեմ նաև, որ այս ճամբարի ընթացքում արել ենք խոհանոցային աշխատանք, որի ընթացքում պատրաստել ենք համեղ ուտելիքներ, օրինակ՝ դոնաթներ, սենդվիչներ, հատուկ վեգանների համար նախատեսված քաղցրավենիք։ Ընթացքը շատ հետաքրքիր էր, գունեղ, խառը և ուրախ։

Համագործակցական աշխատանքներ ենք արել տիկին Ելենայի, տիկին Սոֆյայի, Տիկին Նունեի և ընկեր Հասմիկի հետ։ Տիկին Ելենայի հետ կարդացել ենք պատմվածքներ, որոնց վերլուծությունները կարող եք գտնել ստորև։ Տիկին Սոֆյան ներկայացրեց <<Ստեղծագործ պատանի>> նախագծային խումբը, որը հետաքրքիր էր նրանով, որ սովորողները անհատական ստեղծագործական աշխատանք են իրականացնում, այնուհետև խմբագրում են այն և այդ ստեղծագործությունները սարքում էլեկտրոնային գիրք։ Կարծում եմ՝ հիանալի միջոց է հետք թողնել դպրոցում, օրինակ ծառայել մյուսներին։ Տիկին Նունեի հետ սկսեցինք Ներսես Շնորհալու նախագիծը, իսկ իմ աշխատանքը կարող եք տեսնել այստեղ։ Այս շաբաթվա ամենաստացված համագործակցությունը ընկեր Հասմիկի հետ էր, քանի որ համագործակցությունը լինելու էր խաղի տեսքով, իսկ ավելի կոնկրետ՝ իմպրովիզացիայի։ Հետաքրքեց, այնպես չէ՞։ Դեե, անցիր այս հղումով և կտեսնես ավելին։ 

Երկրորդ շաբաթը սկսեցինք ինտելեկտուալ խաղեր խաղալով և հետաքրքիր մուլտֆիլմի դիտումով: Ցավոք, այս շաբաթ այդքան շատ բան չեմ արել, քանի որ մասնակցել եմ ռազմամարզական ճամբարին, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ էր, շնորհակալություն ընկեր Իրինային՝ հետաքրքիր ճամբարային առօրյա կազմակերպելու համար, ճամբարը համարում եմ հաջողված և հագեցած:

<<Երկնքի դարպասների մոտ>>

Рубрика: Ամառային ճամբար

Երկնքի դարպասների մոտ

Պատմվածքը հետաքրքիր էր և տեղին։ Ամեն ինչ ասված էր ճիշտ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ խախտած կլինենք տասը պատվիրաններից մեկը, քանի որ երբեմն այլ տարբերակ չի մնում։ Այս պատմվածքում կար անարդարություն, քանի որ բոլոր մահացածները ներվեցին, երբ Աստված իմացավ, որ ընդամենը մեկ հոգի էր իր կյանքը ապրել պատվիրանները պահելով, որպեսզի ընկնի Դրախտ։ Կարծում եմ՝ այս պատմվածքից հետո պետք է վայելել կյանքը, ոչ մի րոպե անիմաստ չծախսել, որպեսզի հետո չփոշմանենք, քանի որ մենք ապրում եք միայն մեկ անգամ, այնպես որ պետք է օգտվել այն ամենից, ինչ ստացել ենք, երբ ունենք այն:

Читать далее «Երկնքի դարպասների մոտ»
Рубрика: Ամառային ճամբար

Ինտերակտիվ իմպրովիզացիոն թատրոն

Արդեն չորս օր է անցել ճամբարից, բայց այն իր հետաքրքրությունը չի կորցնում։ Ինչպես հունվարյան ճամբարի ընթացքում, այս անգամ ևս ունեցանք համագործակցություն ընկեր Հասմիկի հետ։ Նա շատ հետաքրքիր իմպրովիզացիոն խաղ էր մեզ համար պատրաստել։ Կար երկու գլխարկ, մեկի մեջ պետք է գրեինք այն հայտնի մարդկանց անունները, ում ճանաչում էինք, իսկ մյուս գլխարկում՝ տեղանուններ։ Ընթացքը շատ զվարճալի էր և հետաքրքիր, քանի որ ամեն րոպե նոր կերպար էր հայտնվում, որը խաղը էլ ավելի էր ինտրիգային դարձնում։ Խաղի իմաստն էր զարգացնել սովորողի երևակայությունը, քանի որ Կնքահորը տոնավաճառում, կամ Փոքրիկ իշխանին Կարիբյան ծովում այդքան էլ հեշտ չէր պատկերացնել, բայց մենք արեցինք դա։ Այս խաղի ամենակարևոր բաղկացուցիչերից մեկն այն է, որ մենք պետք է այդ կերպարներին այնքան լավ ճանաչեինք, որ կարողանայինք կրկնօրինակել նրանց շարժումները, բառապաշարը և մտածեինք այնպես, ինչպես նրանք։

Շնորհակալ եմ ընկեր Հասմիկին՝ այսպիսի անսպասելի հետաքրքիր խաղ կազմակերպելու համար, հուսով եմ՝ մյուս անգամ խումբը այնքան մեծ կլինի, որ կկարողանանք խաղը ավելի լայնածավալ սարքել։

Рубрика: Ամառային ճամբար

Nerses Shnorhali

Theologians philosophers passed thousands of miles to debate or study with him. Contemporaries were calling him Nerses of Kla because he was living in Rumkale but for generations he remained under another name, Nerses Shnorhali.

Poet, musician and theologian, Catholicos of All Armenians Nerses Shnorhali (Nerses D. Klayetsi) is one of the prominent representatives of the Cilician cultural-cultural school of medieval Armenia.

Читать далее «Nerses Shnorhali»