Ահա եկավ այդքան սպասված ամառային ճամբարը։ Ոգևորված ընտրեցի ջոկատս, և երկուշաբթի օրվանից սկսվեցին ամառային ճամբարի արկածները։ Առաջին օրը, ինչպես միշտ, ծանոթացանք միմյանց հետ և սկսեցինք բացահայտնել սպանություն, ինչպես արել էինք հունվարյա ճամբարի ընթացքում։ Սպանությունը նոր էր, ինտրիգային և խոստումնալից։ Սկզբում թվում էր, թե այն բավական անհասկանալի է և բարդ, բայց ժամանակի ընթացքում հասկացանք և բացահայտեցինք այն։ Նշեմ նաև, որ այս ճամբարի ընթացքում արել ենք խոհանոցային աշխատանք, որի ընթացքում պատրաստել ենք համեղ ուտելիքներ, օրինակ՝ դոնաթներ, սենդվիչներ, հատուկ վեգանների համար նախատեսված քաղցրավենիք։ Ընթացքը շատ հետաքրքիր էր, գունեղ, խառը և ուրախ։
Համագործակցական աշխատանքներ ենք արել տիկին Ելենայի, տիկին Սոֆյայի, Տիկին Նունեի և ընկեր Հասմիկի հետ։ Տիկին Ելենայի հետ կարդացել ենք պատմվածքներ, որոնց վերլուծությունները կարող եք գտնել ստորև։ Տիկին Սոֆյան ներկայացրեց <<Ստեղծագործ պատանի>> նախագծային խումբը, որը հետաքրքիր էր նրանով, որ սովորողները անհատական ստեղծագործական աշխատանք են իրականացնում, այնուհետև խմբագրում են այն և այդ ստեղծագործությունները սարքում էլեկտրոնային գիրք։ Կարծում եմ՝ հիանալի միջոց է հետք թողնել դպրոցում, օրինակ ծառայել մյուսներին։ Տիկին Նունեի հետ սկսեցինք Ներսես Շնորհալու նախագիծը, իսկ իմ աշխատանքը կարող եք տեսնել այստեղ։ Այս շաբաթվա ամենաստացված համագործակցությունը ընկեր Հասմիկի հետ էր, քանի որ համագործակցությունը լինելու էր խաղի տեսքով, իսկ ավելի կոնկրետ՝ իմպրովիզացիայի։ Հետաքրքեց, այնպես չէ՞։ Դեե, անցիր այս հղումով և կտեսնես ավելին։
Երկրորդ շաբաթը սկսեցինք ինտելեկտուալ խաղեր խաղալով և հետաքրքիր մուլտֆիլմի դիտումով: Ցավոք, այս շաբաթ այդքան շատ բան չեմ արել, քանի որ մասնակցել եմ ռազմամարզական ճամբարին, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ էր, շնորհակալություն ընկեր Իրինային՝ հետաքրքիր ճամբարային առօրյա կազմակերպելու համար, ճամբարը համարում եմ հաջողված և հագեցած: