Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

Դասի հղումը 

  1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Untitled

  1. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիա և Օվկիանիա միասին կազմում են ամենափոքր աշխարհամասը: Ողողվում են Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով: Օվկիանիան աշխարհագրական, հաճախ համարվում է գեոպոլիտական երկրամաս, ուրը կազմված է հարյուրավոր կղզիներից և ատոլներից Խաղաղ օվկիանոսի արևմտյան և կենտրոնային մասերում: Օվկիանիա եզրն ունի 2 իմաստ: Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից այն խաղաղ օվկիանոսի մաս է՝ բազմահազար կղզիների ամբողջությունը: Օվկիանայի տարածաշրջանի կազմում են Ավստրալիայի մայրցամաքը՝ հարակից Թասմանիա և այլ փոքր կղզիներ: Օվկիանիայի փոքր կղզիների տաք և խոնավ կլիման բարենպաստ է արևադարձային երմասեր բույսերի մշակման համար:

  1. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:
Ավստրալիան տնտեսապես զարգացած երկիր է, որը հիմնական ցուցանիշներով աշխարհի առավել զարգացած պետություններից է: Այստեղ հայտնաբերված հարուստ հանքային պաշարների հիման վրա զարկ է տրվել լեռնարդյունահանման, քիմիական, մետաղաձուլական, էլեկտրատեխնիկական և ավտոմոբիլաշինական արդյունաբերությանը:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնաբուծությունն է. այստեղ բուծվում են մեծ թվով խոշոր եղջերավոր կենդանի և ոչխար, որոնց միսն ու բուրդը արտահանվում են աշխարհի շատ երկրներ: Զարգացած են նաև խաղողագործությունն ու պտղաբանջարաբուծությունը, շաքարեղենի արտադրությունը, որոնք հիմնականում կենտրոնացած են երկրի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում:
Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

Դասի հղումը 

  1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրն է իր տարածքով։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածքը` 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը Օտտավան է: Այն շրջապատված է երեք գետերով և կանաչ է ու մաքուր: Օտտավան Կանադական պատմության, մշակույթի, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է: Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։

  1. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:
Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը`մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ`   ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր:
Մեծ լճերի Ֆինլի-Փիս-Ստրկական-Մակենզի համակարգն ընդգրկում է Փոքր Ստրկական, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի լճերը:
  1. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 1 շնչին ընկնող արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքով Կանադան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Շվեյցարիային: Այն աշխարհում առաջինն է ուրանի, ցինկի, ասբեստի, արծաթի, կալիումական աղի, երկրորդը՝ ալյումինի, նիկելի ու մոլիբդենի, երրորդը՝ երկաթի, բնական գազի, պղնձի, կոբալտի հանույթով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15 %-ը: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ և այլն: Զարգացած է նաև ձկնորսությունը: Նյուֆաունդլենդ կղզու մոտ կան ընդարձակ ծանծաղուտներ, որտեղ կուտակվում են ձողաձկների վիթխարի վտառներ:

Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

Դասի հղումը 

  1. Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) գտնվում է Արևմտյան կիսագնդում, Ամերիկա աշխարհամասում, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում: ԱՄՆ-ի որոշ տարածքներ գտնվում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից և նույնիսկ Ամերիկա աշխարհամասից դուրս, օրինակ՝ Օվկիանիայում և կոչվում են կղզային տարածքներ:

  1. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները:

ԱՄՆ-ում կան անապատներ,  արկտիկական սառույցներ, ծովափեր կիրճեր և այլն։

  1. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաներն են՝ Նյու Յորքը, Վաշինգտոնը, Լոս Անջելեսը և Չիկագոն:

  1. Ինչպես է ամերիկացի ազգը:

Ամերիկայի ազգի մեծամասնությունը ներգաղթած անգլիացիներ են որոշ չափով հնդկացիներ, աֆրիկայից եկած սևամորթներ և այլն։

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Դասի հղումը

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիա տարածաշրջանում առանձնացնում են 3 գոտի` հյուսիսային` լեռնային, հարավային` թերակղզային, միջին` գետահովտային: Հարավային Ասիայի արևմտյան մասում տեղումները այնքան քիչ են, որ գյուղատնտեսական խնդիրներ են առաջացել: Իսկ արևելյան մասի տեղումների մեծ քանակությունը հանգեցնում է ջրհեղեղների: Հարավային Ասիայում են գտնվում աշխարհի չքավորության 2/3-ը:

  1. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
  2. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրներում գերակշռում է գյուղատնտեսությունը: Իսկ գյուղանտնտեսության գերակշռող ճյուղը տարածաշրջանում բուսաբուծությունն է: Շրի Լանկայում անտառային գյուղատնտեսությունն է զարգացած:

  1. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
World_map_blank 1 - Copy
Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

Դասի հղումը

  1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank 1 - Copy

  1. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`Բենգալյան ծովի ջրերով։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`Հիմալայները և Կարակորումը։

  1. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում

Արդյունահանում է ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։

  1. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման նախադյալներից են հանքաքարի տեսակները։ Օրինակ՝ տիտան, քրոմիտ և այլն։ Ունի նաև քարածուխի մեծ պաշարներ։

  1. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արտադությունը, մեքենայաշինությունը, քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մետաղաձուլությունը և գյուղատնտեսությունը։

 

Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Մի քարտեզի պատմություն

Հարգելի սովորողներ, ներկայացնում են մի փոքրիկ նախագիծ որի մասին կարող եք նկարահանել նաև փոքրիկ ընտանեկան հոլովակ

  • Ներկայացրեք Ձեր տանը եղած ամենաառաջին քարտեզը
  • Նկարագրեք երբ ու ինչ պայմաններով է այն հայտվել
  • Ինչ նապատակով է օգտագործվել և ինչ հաճախանակությամբ

Մեր տան ամենաառաջին քարտեզները եղել են՝ ֆիզիկական և քաղաքական, որը եղել է իմ պապիկինը։ Գնել էին պապիկիս համար, որ դպրոցում սովորեր, որով սովորել է նաև իմ հայրիկը։ Պատից փակցրած է եղել, աշխարհագրության դասերը դրանց օգնությամբ ավելի ամրապնդվել են։ 

Ցավոք քարտեզները չեն պահպանվել, ուստի չեմ կարող ցույց տալ նկարներով։

Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

Դասի հղումը

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները

Ասիայի ինտերակտիվ քարտեզ
Ինտերակտիվ խաղեր

 

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Արևելյան Ասիայում շատ հաճախ են լինում ցունամիներն ու փոթորիկները։ Արևելյան Ասիայում է գտնվում ամենաերկար գետերից մեկը՝ Ցանցզին։ Բնակչության մեծամասնությունը իրար նման են՝ նեղ աչքերով և բարակ շրթունքներով։ Բնակչությունը ահռելի շատ է, և նրանց լեզուն բավականաչափ տարբերվում է մնացածինից։

  1. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Արևելյան Ասիան մեծ դեր է կատարում համաշխարհային տնտեսությունում։ Այն աշխարհին տալիս է՝ նավթ, ուրան, անագ, ալյումին, բնական հանածոներ և երկաթ։ Իսկ Ճապոնիան և Չինաստանը՝ որպես զարգացած երկրներ, տալիս են շատ տեխնիկա։

  1. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

 

  1. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank