Рубрика: Առողջագիտություն, Uncategorized

Հիվանդություններ

Օրգանիզմի աշխատանքի շեղումը կոչվում է հիվանդություն: Հիվանդությունները լինում են բնածին և ձեռքբերովի 

ձեռքբերովի պատճառը լինում է միկրոբները

Վարակիչ հիվանդության պատճառը`վիրուսներ, հարուցիչները որպեսզի զարգանա վարակիչ հիվանդությունը պարտադիր է 3 պայման` 1. հիվանդության հարուցիչ, 2. փոխանցման ճանապարհ, 3. ընկալունակ օրգանիզմ: 

Վարակիչ հիվանդություններից հետո մնում են ժամանակավոր կամ մշտական իմունիտետ: 

Վարակիչ հիվանդությունները կանխարգելում են պատվաստումներով (վակցինա): 

Рубрика: Առողջագիտություն, Uncategorized

Էլեկտրոնային ծխախոտներ`IQOS

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են հրապարակել, որում տեղեկացրել են IQOS էլեկտրոնային ծխախոտի վտանգավորության մասին:  Էլեկտրոնային ծխախոտն աշխատում է heat-not-burn տեխնոլոգիայով, որի առանձնահատկությունն այն է, որ սիգարետը ոչ թե այրվում, այլ տաքացվում է մինչև 250-350⁰С։ Պարզվում է, որ սարքի ներսում գտնվող ֆիլտրը փոքր-ինչ հալվում է, ինչի արդյունքում արտանետում է  ֆորմալդեգիդ ցիանգիդրին, ինչը շատ վտանգավոր է անգամ փոքր քանակությամբ։ Թունավորման նախանշաններն են մարսողության հետ կապված խնդիրները, գլխացավերը, տեսողական խնդիրները, վատ քունը, մաշկի կարմրությունը:  Ֆորմալդեգիդի մեծ քանակությունը հանգեցնում է մահվան, ցիանիդը էլ ավելի վտանգավոր է: Այն օգտագործում են կրծողների դեմ պայքարում:

Рубрика: Առողջագիտություն

Խատուտիկ. Դեղագործ աշուն

Խատուտիկի տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները լեզվակաձև, վառ դեղին։ Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում 10 – 12 տարի։ Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում, մոլախոտ է, աճում այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ։ Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում։

Рубрика: Առողջագիտություն, Uncategorized

Դեղձի մուրաբա

dexc4

Մենք առողջագիտության ժամին որոշեցինք պատրաստել դեղձի մուրաբա։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝ դեղձ, ջուր, և շաքարավազ։ Սկզբից դեղձը լվանում ևկեղևազրկում ենք։ Իսկ հետո շաքարավազ ենք ավելացնում։ Հետո մի քիչ ջուր ենք ավելացնում և դնում ենք գազին որպեսզի եռա։

Рубрика: Առողջագիտություն, Uncategorized

Տանձի մուրաբա

Մենք Ուսումնական մառան նախագծի  համար որոշեցինք գնել տանձ և պատրաստել  տանձի մուրաբա: Մուրաբան պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է տանձ շաքարավազ և ջուր: առաջին հերթին տանձը լվանում և  կեղևազրկում ենք, հետո վրան ավելացնում ենք շաքարավազ և մի քիչ ջուր: Հետո եռացնում ենք և լցնում ենք բանկաների մեջ:

tan4.jpg

Рубрика: Առողջագիտություն, Uncategorized

Սննդային թունավորումներ

Հիվանդությունների խումբ են, որոնց պատճառը սնունդն է: Թունավորումը զարգանում է 3 ճանապարհով:

1. Սնունդը աղտոտված է միկրոբներով. Խախտված են սնունդի պահպանման, պատրաստման, օգտագործման և պահպանման հիգիենիկ կանոնները:

2. Ինքը ուտելիքը թունավոր է, օրինակ թունավոր սնկեր, բույսեր, հատապտուղներ: