Մայրենի 20.10.2017

Լրացուցիչ առաջադրանք

Երեք բանաստեղծություններից մեկը սովորել անգիր:

Կազմել բանաստեղծությունների աշնանային ժողովածու (տարբեր հեղինակներից (Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ) ձեզ դուր եկած աշնանային բանաստեղծությունները հավաքել բլոգում՝ յուրաքանչյուրի մասին խոսելով երկու-երեք նախադասությամբ):

 

Հովհաննես Թումանյան

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

Հովհաննես Թումանյանը պատպւմ է թե ինչպես է իջել  աշունը սարերի ուսին և ինչպես է աշունը անտառը կրկին նախշուն է ներկել: Բանաստեղծը պատմում է թե ինչպես մեգի հետ փչում  քամին և դեղին տերևը քշում տանում:

 

 

Ավետիք Իսահակյան

Աշուն, է քամի

Աշո’ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի:
Սմքել է հոգիս
Մռայլ գիշերիս, –
Չգիտեմ մահից,
Թե՞ կյանքի ահից…
Եվ դեղին փոշին
Ելնում է իմ հին
Ապրած օրերից,
Եվ ծածկում է ինձ…

Բանաստեղծությունը մի քիչ տխրություն  է ցույց տալիս:  Նա ցույց  է տալիս  Տերևները մի մի հատիկ արցունքների նման դանդաղ ընկնում:

 

Համո Սահյան

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին

Պարան առ պարան,

Շարան առ շարան անցան գնացին:

Ականջների մեջ

Վերջին որոտի կանչերը տարան

Ու վերջին կանաչ-կարմիրը տարան

Իրենց թևերին:

Աչքերում իրենց թափուր մնացած

Բույն-օջախների պատկերը տխուր

Եվ կտուցներին` իրենց թափառիկ,

Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:

Չվող թոչուններն անցան գնացին

Շարան առ շարան…

Մնացողները կծիկեն դառնում

Թրջվելու վախից

Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:

Ծառերը մրսած մատների վրա

Իրենց քրքրված ստվեր-կմախքի

Կողերն են հաշվում:

Մի ուշքը շաղված շնչահատ քամի,

Շուրթերի վրա

Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,

Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:

Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

 

Բանաստեղծությունը հետաքրքիր էր: Բանաստեղծությունը աշնան հետ շատ քիչ կապ ուներ;

 

Վահան Տերյան

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Վահան Տերյանը միշտ աշունը նկարագրում է տխուր տեսարաններով: Բայց նա նկարագրում է շատ հանգիստ և հանդարտ գեղեցիկ բառերով:

 

 

Реклама

Ամենապիտանի բանը

Ամենապիտանի բանը — էջ 257

  • Դուրս գրել անծանոթ բառերը և գրել դրանց բացատրությունը բառարանի օգնությամբ:

Մեծածավալ- Մեծ ծավալ ունեցող, ընդարձակ, լայնատարած:

Շտեմարան-Հացահատիկներ՝ ալյուր ևն պահելու շենք՝ շինություն, պահեստ, ամբար:

Ահագնություն — Ահագին լինելը:

Հրաշագեղ- Հրաշալի գեղեցկությամբ, սքանչելի, արտակարգորեն գեղեցիկ:

Սանձ — Ձիու բերանը դրվող մետաղյա բարակ ձող, որի երկու ծայրերից ամրացված են սանձափոկերը,

Պաշարել- Որևէ ռազմական կետ (քաղաք, ամրություն, դիրք ևն) կամ զորք շրջապատել

Վեհ-Բարձր՝ վսեմ արժանիքներ ունեցող, ընտիր

  • Եթե դու լինեիր հոր փոխարեն, ո՞րը կընտրեիր, ինչու՞:

Եթե ես լինեի հոր փոխարեն նույնպես կընտրեի կրտսեր որդուն, որովհետև առանց լույսի հողը չի բուսնի, հետևաբար հաց չի  լինի և մարդ չի կարողանա ապրել:

  • Եթե դու լինեիր տղաներից մեկի փոխարեն, ինչո՞վ կլցնեիր ամբարը, ինչու՞:

Ես չեմ կարող ասել, թե ինչ կբերեի շտեմարան, ես երկար տարիներ կմտածեի որովհետև դա շատ բարդ է որոշել:

Երջանկության իմաստը

Երջանկության իմաստը — էջ 44

  • Կարդալ լեգենդը
  • Բացատրել հետևյալ բառերը. 

արևառ-Արև առած, արևից այրված՝ թխացած:

աներեր-Ոչ երերուն, չերերացող:

ցուպ-Ձեռքի գավազան, ձեռնափայտ:

տատասկ-Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող փշոտ տերևներով խոտաբույս:

սրունք-Ոտքի այն մասը, որ տարածվում Է ծնկից մինչև թաթը:

գոցված (գոց)- Փակ:

շեղջ-Կույտ, դեզ, կուտակ:

խանձուր-Այրված շորի՝ մազի՝ փետուրի և նման նյութերի մոխիրը:

ապարանք-Պալատ:

բարձրաբարբառ-Բարձր ձայնով, բարձրաձայն խոսքով:

ակնապիշ-Պշած աչքերով, աչքերը հառած՝ սևեռած:

թանձրանալ- Կազմիչ՝ բաղադրիչ մասերը խիտ առ խիտ դասավորվել, թավանալ, խտանալ:

բարկ-Թեժ, կիզիչ, շիկացած:

անհագ-Չհագեցող, չկշտացող, անկուշտ:

տարփել-Տենչալ, սաստիկ բաղձալ, փափագել, տենչալով տենչալ:

ըղձալ-Իղձ՝ փափագ ունենալ, բաղձալ, տենչալ:

անքթիթ-Աչքը չքթթող, ակնդետ, ակնապիշ:

 

  • Մեկնաբանիր այս միտքը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…

չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ… ես  կմեկնաբանեմ այպես.

Ամեն մի մարդու  ասածին դու պետք է չհավատաս, որովհետև յուրաքանչյուր մարդ չէ որ ճիշտ է խոսում, որովհետև մարդկանց ուղիղ կեսը դարձել է անսիրտ և չի ուզում ոչ ոգի օգնել:

  • Գտիր ասույթներ երջանկության մասին, ներկայացրու դրանք նյութի, պրեզենտացիայի կամ ձայնագրության տեսքով (ընկերներից, հարազատներից, ծանոթներից երջանկության բանաձևեր հավաքել, ձայնագրել կամ տեսագրել, քննարկում կազմակերպել):

Listen to Երջանկություն by Anulik Hovsepyan #np on #SoundCloud

 

 

 


 

 

 

 

Ուշինարա

Ուշինարա — էջ 218

  • Կարդալ լեգենդը

Բացատրել հետևյալ բառերը.

 ապաստան-Պատսպարվելու տեղ, ապաստարան:

դեգերել-Մի բանով զբաղվել, ժամանակ անց կացնել, դնդնալ:

մահապուրծ-Մահից պրծած՝ ազատված:

ընկճել-Զսպել, սանձահարել, իրեն ենթարկել:

հռչակ-Բարի անուն, համբավ, փառք:

թախանձել- Սաստիկ խնդրել, աղաչել:

սրտահոժար-Հոժար սրտով, սրտի հոժարությամբ:

ձեղուն-Շինության ծածկը, տանիք:

փերթ-Շորի կամ կաշվի կտոր:

առաքինություն-Անբասիր բարոյականություն:

 

Իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իրեն հոշոտող թշնամուն: — Արդյո՞ք պարտավոր եք պաշտպանել յուրաքանչյուրին, ով կդիմի և կհավատա ձեզ (այո՝ ինչու, ոչ՝ ինչու):

Մենք բոլորիս պետք է պաշտպանենք, որովհետև  եթե մենք ուրիշներին չպաշտպանենք  ապա մեր ազգը կպարտվի և մյուս ազգը կհաղթի: Եթե ինչ որ մեկը ինձ լավություն չի անում ապա դա չի նշանակում, որ  ես չպետք  է  չպաշտպանեմ նրան :

 

  • Պարտքի սրբություն — ինչպե՞ս ես հասկանում այս բառակապակցությունը,    քեզ համար այն սկզբու՞նք է, թե՝ ոչ, գնահատիր շրջապատդ այս տեսանկյունից (որքանո՞վ է այն կիրառվում մեր հասարակությունում):                                         Արդյո՞ք պարտքի զգացումը պիտի հասնի մինչև ինքնազոհություն:

Որտե՞ղ է պարտքի զգացումի և ինքնասիրության քո սահմանը:

 

Պարտքի սրբություն արտահայտությունը ես հասկանում եմ հետևյալ կերպ. եթե որևէ մեկը ինձանից օգնություն է  ակնկալում, ես անձս էլ կզոհաբերեմ նրան պաշտպանելու համար: Ինձ համար սկզբունք է օգնել որևէ մեկին, անկախ տարիքից, սեռից և պատկանելիությունից: Ցավոք մերօրյա ժամանակներում մեր հասարակության 99 տոկոսը դարձել է անսիրտ, չի ցանկանում օգնել դիմացինին, կեղծավոր ժպիտով նայում է դեմքիդ և շարունակում ստել: Հաստատ ես չէի զոհաբերի իմ կյանքը հանուն որևէ մեկի, իսկ իմ մայրիկը իր կյանքը առանց կես վայրկյան մտածելու կզոհաբերի իմ և իմ փոքրի քույրիկի համար, միայն թե մենք միշտ առողջ և երջանիկ լինենք:

Պարտքի զգացում պետք է ունենաս, բայց այն պետք է լինի չափի մեջ:

Ով է ապրում

Ով է ապրում — էջ 225

  • Կարդալ լեգենդը:

Բացատրել հետևյալ բառերը.

փառատենչ- Փառքի ձգտող, փառք տենչացող:

կռվազան-Կռիվ սիրող, կռվարար, կռվասեր:

ստվար-Խոշոր, մեծ, մեծածավալ:

զետեղել-Հաստատել, ամրացնել, սարել:

ամրակուռ-Ամուր կռած՝ կոփած՝ ծեծած:

լայնանիստ-Լայն նստվածք ունեցող, խարիսխը՝ հիմքը՝ ստորոտը լայն:

հարկավ-Անշուշտ, անկասկած:

մտահույզ-Մտքով հուզված, մտախռով:

հյուղակ-Փոքր հյուղ, փոքր խրճիթ:

ցուպ-Ձեռքի գավազան, ձեռնափայտ:

խորշոմած-Խորշոմներով պատված, խորշոմապատ:

դեգերել-Մի բանով զբաղվել, ժամանակ անց կացնել, դնդնալ:

հաղթապանծ-  Հաղթությամթ պանծացող՝ հպարտացող:

կեղեքված- տանջել

հարստահարող- Հարստահարված:

ոճիր-Ծանր հանցանք՝ հանցագործություն:

խշտի-Չուլից՝ փալասից կամ ծղոտից շինված հասարակ անկողին, հարդանկողին:

պատսպարել-Պաշտպանել

ունայն-Դատարկ, սնոտի, անարժեք, սին:

հետիոտն-Ոտքով գնացող:

 

Գրիր քո կարծիքը այս մտքի վերաբերյալ — Ուրիշի համար ապրողն է ապրում:Որովհետև կյանքի իմաստը ուրիշի համար ապրելու մեջ է:

Իմ կարծիքը հետևյալն է:

Եթե ես ապրեմ ուրիշի համար, ապա այդ ուրիշ մարդը հաճույք կստանա, որովհետև նա իմ հաշվին կապրի: Նա պետք է ապրի իր տեղը, իսկ ես ապրեմ իմ տեղը:

 

Ես բախտավոր եմ, ես ապրում եմ հիմա: — Համաձա՞յն ես իշխանի հետ, ինչու՞:

Իշխանը  բախտավոր էր, որովհետև նա ապրում էր:

Ստեղծագործական աշխատանք — Ես ապրում եմ, որովհետև …

2007 թվականի սեպտեմբերի 29 ես լույս աշխարհ եկա  ու սկսեցի ապրել:Երջանիկ եմ, որ ապրում եմ:Ապրում եմ, որովհետև  սիրում եմ կյանքը, ընտանիքիս, ընկերներիս, հարազատներիս, բնությունը: Ապրում եմ , որովհետև ունեմ շատ նպատակներ և երազանքներ: Ապրում եմ, որպեսզի ստեղծեմ մի այնպիսի աշխարհ, որտեղ մարդիկ կլինեն  ուրախ երջանիկ և հոգատար միմիայնց հանդեպ:

Պատուհանից դուրս

Պատուհանից դուրս աշունն է լալիս,
Մարմնումս հոգիս դողում է անձայն,
Ես քեզ եմ փնտրում, ուր ես սիրելիս,
Որտեղ ես կորել ցրտին այս աշնան:


Տերևներն ասես զույգեր են փնտրում,
Բայց ես իմ զույգին չեմ գտնում, ավա~ղ,
ՈՒ ամբողջ կյանքում ես սեր եմ փնտրում,
Իսկ տերևները պարում են խաղաղ:


Պատուհանից դուրս քամիներն անձայն
Օրոր են ասում ամբողջ աշխարհին,
Իսկ ես չեմ քնում, նստում եմ անձայն
ՈՒ տխուր նայում քո ճանապարհին:


Հեռվում ճոճվում է լացող ուռենին,
Որի ճյուղերը վարսերիդ նման
Թեթև հպվում են դողացող հողին
Ու ջերմացնում են շուրթերը նրա:


Իսկ ես մրսում եմ այս աշնան ցրտից,
Մարմնումս հոգիս դողում է անձայն…
Խելագարվում եմ քո խենթ կարոտից…
Իսկ դրսում աշունն է լալիս մեղմաձայն:

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…