Рубрика: Մայրենի, արևմտահայերեն գրականության օրեր, Դանիել Վարուժան

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Առաջադրանքներ.

  • ա/ Ցորենն է բըռնկեր`
    Առանց այրելու: 

    Ցորենը  հրագույն է, չնայած չի վառվում:

    բ/ Երկինքն է կըրակ.

    Գեղեցիկ մայրամուտ է:

    գ/ Քառաշար սաթով
    Արև՛ են հագեր:

    Քառաշար հասկերը արևի գույնն են, հասունացել են:

  • Փորձիր պատճառաբանել «արտս ոսկուն է» արտահայտության անընդհատ կրկնությունը:

Ես կպատճառաբանեմ «արտս ոսկուն է» արտահայտության անընդհատ կրկնությունը: Արտս ոսկուն է նշանակում է, որ քո արտում դու շատ բերք ես ցանում և դրանից հետո քեզ թվում է, երբ քո արտի ծառերը արդեն լավ աճել են դու կարծում ես, որ դու գանձ ես գտել, ոսկու նման մի բան:

  • Բանաստեղծությունից մեջբերումներով ցույց տուր, թե ո՛ր գույնն է գերիշխում այնտեղ, ինչով է դա պայմանավորված:

Իմ կարծիքով այստեղ կա կապույտ, դեղին  և կանաչ գույները, որովհետև բանաստեղծությունում անընդհատ անդրադառնում է երկնքին արևին և արտին:

  • Եվս մեկ անգամ կարդա բանաստեղծությունը. շարժում նկատեցի՞ր, ո՞ր բառն է օգնել շարժում ստեղծելուն:

Իմ կարծիքով կապույտ և կարմիր բառերն են օգնել շարժում ստեղծելուն, որովհետև կապույտ նշանակում է երկինք, իսկ կարմիր նշանակում է խիզախ և անվախ:

  • Ի՞նչ տրամադրություն կա բանաստեղծությունում:

Բանաստեղծությունում կա ուրախ, աշխույժ և հիանալի տրամադրություն:

Реклама
Рубрика: արևմտահայերեն գրականության օրեր

Նապաստակի մը օրագիրը

Առաջադրանքներ

  1. Հոտվտացի-հոտ քաշեցիԵրկնցա-ձգվեց

    Իրարու զարկի-իրար հարվածեցի

    Վար ինկավ-ցած ընկավ

    Սիրտս դող կելլե-սիրտս կդողա

    Անոնց-նրանց

    Քովես-կողքս

    Զույգ մը լայն թևեր-մի զույգ լայն թևեր

    Մեջտեղը կեցած-մեջտեղում մնացած

    պոռալ-բղավել

    Արագիլի մը կտուցեն ինկած սատկած օձ մը-արագիլի կտուցից ընկած մի սատկած օ

    Նորեն-նորից

  1. Ինչ իմաստով է գործածված սիրել բառը.

Ա. Որքան կսիրեի ե ալ ուրիշ աշխարհնել տեսնել(կուզենայի)

Բ. Կտուց ունենալ չէի սիրեր:( սիրում)

3.

Մժեղները պարս կուգան    մեղուների ընտանիքը կգա:

ականջներես կախվեցա օդի մեջ    ականջներս կախվեցին օդի մեջ

4.

Զգույշ, աղմուկ մը: Իսկույն տունս մտա ու հսկեցի:

Рубрика: արևմտահայերեն գրականության օրեր, Դանիել Վարուժան, Իմ գրադարանը

Դանիել Վարուժան ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Դանիել Վարուժան

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ
Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Հարցեր և առաջադրանքներ`

  1. Տարվա որ եղանակը և օրվա որ պահն /պահերը/ է նկարագրված:

Իմ կարծիքով տարվա ամառն է նկարագրված և ինձ համար բոլոր պահերն են նկարագրված

  1. Տրված մակդիրները բացատրիր` Անսահման դող, բլուրին գեղադալար կողեր, ալետատան հովիտ, ցորյաններու մոլեգինհ ծովեր:

Անսահման դող-

բլուրին գեղադալար կողեր-

ալետատան հովիտ-

ցորյաններու մոլեգինհ ծովեր-

 

 

 

  1. Դուրս գրիր ցորենի ամենապատկերավորնկարագրությունն, նկարիր ու ընտրությունդ բացատրիր:

%d6%81%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ae%d5%b8%d5%be%d5%a5%d6%80

  1. Ինչ տրամադրությունն է արտահայտում բանաստեղծությունը: Պատճառաբանիր:

Իմ կարծիքով ուրախ տրամադրություն է արտահայտում բանաստեղծության մեջ: