Рубрика: Բույսերի խնամք, Uncategorized

Բույսերի խնամք

Մենք այս երեքշաբթի գնացել ենք տիկին Շողիկի մոտ: Այնտեղ կար լիքը ծաղիկներ, խամյակներ: Մի փոքր սիրեցինք խամյակներին հետո իջանք բակ կտավհատի և իպոմեայի սերմեր հավաքեցինք , հետո բարձրացանք վերև ես ու Գայանեն մի փոքր ծաղիկներին նկարեցինք, մի փոքր խամյակներին սիրեցինք և վերադարձանք դպրոց:)))

 

Реклама
Рубрика: Բույսերի խնամք, Uncategorized

Չամիչ

Չամիչ, արևի տակ կամ ստվերում չորացրած խաղող։ Չորացնում են 20%֊ից ոչ ցածր շաքարայնությամբ խաղողի տեսակները։ Սերմերով խաղողի չորացումից ստանում են չամիչ (գերմիան, վասարգա, չիլյաղի), իսկ անսերմերից՝ քիշմիշ (սաբզա, սոյաղի, շիգանի ևն)։ Չորացման ժամկետը կրճատելու և գույնը բացելու համար խաղողի որոշ տեսակներ չորացնելուց առաջ մի քանի վայրկյան եփում են թույլ հիմնային լուծույթի մեջ։ Չամիչին գեղեցիկ գույն տալու համար խաղողի սպիտակ սորտերը ծխահարում են ՏՕ2-ով։ Չամիչի արտադրությունը տարածված է Եվրոպայիհարավում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Միջին Ասիայում և այլուր։Հայաստանում պատրաստվում է հնագույն ժամանակներից։

Рубрика: Բույսերի խնամք, Uncategorized

Դդմի բուժիչ հատկությունները

Դդումը շատ առողջարար բանջարեղեն է եւ հարուստ է հայտնի վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T եւ K: Բացի դրանից՝ այն պարունակում է նաեւ այնպիսի միկրո եւ մակրո էլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար:

 

Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է եւ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:

 

Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է եւ հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

 

Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողներին: Լինելով միզամուղ՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու ջուրը:

 

Դդմի սերմերը եւս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:

 

Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան տառապում է ճիճուներից, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան /սերմերը մաքրելիս չի կարելի հանել նրանց վրայի կանաչ բարակ կաշին/:

 

Դդմի սերմերը կօգնեն ձեզ նաեւ ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը:

 

Դդմի պատրաստման եղանակը

 

Գոյություն ունեն դդմի պատրաստման տարբեր եղանակներ:

 

Դդմի առողջարար հատկությունները շատացնելու համար, այն կարելի է պատրաստել կաթով ու կարագով:

 

Դդմից պատրաստում են նաեւ տարբեր ապուրներ՝ օգտագործելով ձավարեղեն կամ բրինձ:

 

Շատ հայտնի է դդմի մուրաբան, որն իր համով նման է ծիրանի մուրաբային եւ դուր է գալիս փոքրիկներին:

 

Եթե դուք նախկինում խուսափել եք դդում աճեցնել, ապա մեր կայքը խորհուրդ է տալիս զբաղվել դրանով եւ լինել առողջ:

Рубрика: Բույսերի խնամք, Uncategorized

Վիտամին

Վիտամինները (լատ.՝ vita, «կյանք»), կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ուկենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։ Որոշ առողջական խնդիրների դեպքում վիտամինների հավելումը կարևոր է[1], բայց շատ քիչ փաստեր են հայտնի առողջ մարդու կողմից վիտամինների ընդունման օգտակարության վերաբերյալ[2]։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։

Վիտամինները չեն ընդգրկում լրացուցիչ սննդանյութերը՝ հանքային աղերը, ճարպաթթուները և ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ քանակով, քան վիտամինները և ոչ էլ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ սննդանյութեր[3]։ Ներկայումս լայնորեն ընդունված են 13 տարբեր վիտամիններ, որոնք դասակարգվում են ոչ թե ըստ կառուցվածքի, այլ ըստ իրենց կենսաբանական և քիմիական ակտիվության։ Սրա պատճառով, յուրաքանչյուր վիտամին կազմված է կենսաբանորեն ակտիվ տարբեր բաղադրիչներից՝ վիտամերներից։ Օրինակ՝ վիտամին A-ն, ներառում է ռետինալը, ռետինոլը և 4 այլ անհայտ կարոտինոիդներ։ Վիտամերները օրգանիզմում կարող են փոխակերպվել վիտամինի ակտիվ ձևին, ինչպես նաև, սովորաբար, կարող են փոպակերպվել մեկը մյուսին։

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստումբջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։ Որոշ վիտամիններ, օրինակ վիտամին D-ն, կատարում մեն հորմոնանման ֆունկցիա՝ կարգավորելով հանքային նյութերի փոխանակությունն օրգանիզմում կամ ինչպես վիտամին A-ն է՝ բջիջների և հյուսվածքների աճն ու տարբերակումը։ Վիտամինների ամենամեծ խումբը B վիտամինային կոմպլեքսն է, որոնք խաղում են ֆերմենտների կոֆակտորների դեր՝ կատալիզելով նյոթափոխանակային ռեակցիաները։ Այս առումով, վիտամինները մտնում են ֆերմենտների կազմի մեջ որպես պրոսթետիկ խմվի մի մաս։ Օրինակ՝ բիոտինը ճարպաթթուների ստեղծմանը մասնակցող ֆերմենտների կազմի մեջ է մտնում։ Վիտամինները կարող են նաև կատալիզում խաղալ կոֆերմենտների դեր՝ տեղափոխելով քիմիական ֆունկցիոնալ խմբեր կամ էլեկտրոններ մի մոլեկուլից՝ մյուսը։ Օրինակ՝ ֆոլաթթուն բջջում կարող է տեղափոխել մեթիլ, ֆորմիլ և մեթիլեն խմբերը։ Չնայած վիտամինների ֆերմենտ-սուբստրատ ռեակցիաներում մասնակցելոլւ ֆունկցիան առավել հայտնին է, վիտամինների մյուս ֆունկցիաները նույնպես հավասարապես կարևոր են[4]։

Մինչև 1930-ականների կեսերը, երբ առաջին անգամ կիսասինթետիկ ճանապարհով ստացան վիտամին B-ն և C-ն, վիտամինների միակ աղբյուրը սնունդն էր։ 20-րդ դարի կեսից վիտամինները սկսվեցին արդեն քիմիական ճանապարհով սինթեզվել և վաճառվել, առանձին կամ մուլտիվիտամինային կոմպլեքսների ձևով։ Վիտամինների կառուցվածքային ակտիվությունը, ֆունկցիան և առողջության մեջ դերը ուսումնասիրող գիտությունն անվանվում է վիտամինոլոգիա[5]։

Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբերհիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։

Որոշ սննդամթերքներ հարուստ են մեկ կամ մի քանի վիտամիններով, բայց զուրկ են մյուսներից։ Ուստի միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից վիտամինների յուրացման շարժընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինություն, անվիտամինություն)։ Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի միանվագ ընդունումից (սովորաբար վիտամինային պատրաստուկի ձևով) կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։

Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդության ժամանակ և դրանից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում (օրինակ՝ սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում։ Տարիքի հետ օրգանիզմում վիտամինների յուրացումը դժվարանում Է։

Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներեն այբուբենի տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անուններ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը։ Վիտամինները բաժանվում են 3 խմբերի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր։ Ջրալույծ վիտամիններ`

  • B խմբի բոլոր վիտամինները,
  • Վիտամին C-ն,
  • Վիտամին PP-ն:

ճարպալույծ վիտամիններ`

  • Վիտամին A-ն,
  • Վիտամին D-ն,
  • Վիտամին E-ն,
  • Վիտամին K-ն: