Рубрика: Գորգագործություն, Uncategorized

Ճամփորդություն դեպի Մեգերյան կարպետ

Մենք մեր գորգագործության խմբով ունեցանք ևս մեկ ճամփորդություն դեպի Մեգերյան կարպետ գործարան: Ասեմ որ շատ հետաքրքիր անցավ: Մենք իմացանք, թե ինչպես են թելերը ներկում: Հետո մենք տեսանք, թե ինչպես են գորգեր գործում: Հետո գնացինք մի հատ սենյակ, որտեղ կային մարդիկ և նրանց գործն էր գորգերը մաքրել և մշակել: Հետո մենք գնացինք մի սենյակ, որտեղ կար ամենահին գորգը, որը 400 տարեկան էր: Մենք գնացինք նաև գորգերի սենյակ, որտեղ բոլոր գորգերը վաճառվում էին բացի մեկ հատ գորգից, այդ գորգերը տալիս էին միայն պատերազմում մարդկանց օգնածներին: Օրինակ՝ Շառլ Ազնավուրին, Հենրիկ Մխիթարյանին, Սերժ Թանկյանին և այլն: Հետո մենք գնացինք մի տեղ, որտեղ կային վաճառքի ենթակա շատ գեղեցիկ վզնոցներ, թևնոցներ և ականջօղեր: Մենք այնտեղ մեր հայկական երգերը միացրեցինք և սկսեցինք պարել: Հետո մենք դուրս եկանք և գնացինք դիմացի այգում ձյուներով խաղացինք և Թումանյան կարդացինք և հետո հետ եկանք դպրոց:)

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама
Рубрика: Գորգագործություն, Uncategorized

Մեր պատրաստած հայկական նախշերով բարձերը

Մենք գորգագործության ժամի պատրաստում էինք բարձեր հայկական նախշերով: Բարձերը տարանք և դրեցինք խոհանոցի պադոնների վրա, որպեսզի ավելի փափուկ և հարմար լինի նստելը: Հետո բարձերով նկարվեցին, իսկ Թիլան ու Նորան վիդեո արեցին:

20190131_111358 

Рубрика: Գորգագործություն, Uncategorized

Գորգագործություն

Մենք գորգագործության ժամանակ անում ենք տարբեր նախագծեր, այս 5 դաս է ինչ անում ենք այս նախագծերը: Պատրաստում ենք Ամանորյա գեղեցիկ տոնածառի խաղալիքներ: Ես պատրաստեցի Ամանորյա կարմիր խաղալիք, որի վրա կար տոնածառ: Ուրիշները պատրաստեցին Ձմեռ պապիկ, ձնեմարդ, ձեռնոց, Ամանորյա գուլպաներ և քաղցրավենիք: Շատ հետաքրքիր էր անցնում բոլոր այս նախագծերին վերաբերվող դասերը:

Рубрика: Գորգագործություն, Uncategorized

Գորգագործություն

Մենք այս գորգագործության ժամին պատրաստեցինք բարձի երեսներ, որի վրա գեղեցիկ նախշեր կան: Սկզբում կտորներ վերցրեցինք հետո վրան նախշեր գծեցինք և սկսեցինք ներկել: Ես և Գայանեն երկու հատ ենք նկարել: Սկզբում մեզ համար դժվար էր, որովհետև վրձինով չէինք կարողանում, բայց հետո կարողացանք:

Рубрика: Գորգագործություն, Uncategorized

Ծանոթանում ենք Լալա Մնեյանի հետ

Հինգշաբթի օրը մենք գնացինք Լալա Մնեյանի մոտ: Սկզբում մենք զրուցեցինք, նա մեզ ցույց տվեց իր պատրաստած գործերից: Նա ցույց տվեց իր և իր աշակերտների պատրաստած տիկնիկներով Անգլիայի աղջկա հարսանիքը:

Это слайд-шоу требует JavaScript.

Այդ տիկնիկների գլուխները պատրաստված են բրդից: Մեզ տիկին Լալան ասաց, որ մենք նույնպես պատրաստենք այդ տիկնիկների գլուխներից և մենք համաձայնվեցինք: Սկզբում վերցրեցինք գնդիկներ, առաջինը մեր ձեռքերը թրջեցինք և վերցրեցինք  փոքր բրդեր և այն գնդիկի վրա հարթացնում էինք: Հետո վերցրեցինք օճառ, որպեսզի կպցնենք բուրդը գնդիկին: Հետո մանր-մանր բրդերով էլի հարթացնում էին, այնքան մինչև չորանար և լավ կպներ: Առաջին գնդիկը Անիի մոտ ստացվեց երկրորդը Ալինայի երրորդը Էլենի, իսկ չորրորդը Շուշանի: Հետո մտածեցինք մեր գնդիկների համար անուններ: Հետո տիկին Լալայից շնորհակալություն հայտնեցինք և վերադարձանք դպրոց: