Рубрика: Գրաբար, Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդում ենք հայ դասական գրականություն (գրաբար)

grabar-1-in-masDownload

  1. Բարձրաձայն կարդա ալանների ու հայերի պատերազմի մասին հատվածը։
  2. Ի՞նչ ես կարծում, ալանանց արքայադուստրն ի՞նչ է ասելու Արտաշեսին։

Իմ կարծիքով ալանանց արքայադուստրը խնդրելու է Արտաշեսին, բաց թողնել նրա եղբորը, որովհետև նա թագավոր էր և գեղեցիկ չէր լինի։

  • Կարդա համապատասխան հատվածը (էջ 12)

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

  • Փոխադրիր տեքստը աշխարհաբարի։

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

  • Պատասխանիր գքրում եղած հարցերին։
  • Ձայնագրիր գրաբար տեքստը։
  • Հարցազրույց վարիր ընկերներիդ կամ հարազատներիդ հետ ալանաց արքայադստեր մասին՝ ելնելով կարդացածդ հատվածից։
  • Փորձիր շարունակել պատմությունը, Արտաշեսն ի՞նչ կպատասխանի Սաթենիկին (հատվածը կոչվում է Արտաշես և Սաթենիկ)։

Ինձ թվում է, որ Արտաշեսը կհամաձայնվի Սաթենիկի հետ, ուղղակի ինչ-որ պայմանի դիմաց։

Գրքի Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկատեցի՞ր, թե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրի, յաշխարհս, յանձն, յափն բառաձևերը):

յ տառը կարդացվում է բառասկզբում հ, օրինակ ՝ յաղթեցեր-հաղթեցեր

  • Հատվածն աշխարհաբար դարձրու:

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

  • Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )

Այս հատվածը ավելի շատ Արտաշեսի մասին է, ճիշտ է խոսում էր Սաթենիկը,բայց այս տողերը Արտաշեսի մասին էր։

  • Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:

Իմ կարծիքով Սաթենիկի համար միայն եղբորն օգնելն էր կարևոր, որովհետև նրանք թշնամիներ էին, և դժվար թե ուրիշ բանը կարևոր լիներ։

  • Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Սաթենիկի կողմից ասված բոլո տողերում էլ երևում էր Սաթենիկի խելացիությունը։

  • Ըստ այս հատվածի, բնավորության ի՞նչ ուրիշ գիծ կարող ես վերագրել Սաթենիկին:
  • Փորձիր նկարագրել Սաթենիկին:

Սաթենիկն իմ կարծիքով շատ խելամիտ և գեղեցիկ աղջիկ է եղել :

  • Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

Սաթենիկը շատ խելացի   արքայադուստր է, որովհետև ամոթանք տվեց  Արտաշեսին:

  • Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:
  • Բարձրաձայն կարդա հատվածն այնպես,, որ երևա`

ա) Սաթենիկը հավատում է իր խոսքի ուժին

բ) Սաթենիկը շատ է ուզում օգնել եղբորը, բայց վախենում է` չկարողանա:

Рубрика: Գրաբար, Գրականություն, Uncategorized

Գրականություն

Գրականություն

Կարդում ենք գրաբար (հայ դասական գրականություն)

  1. Եթե անգիր ես սովորել Վահագնի ծնունդը, մի անգամ էլ փակ աչքերով մտքում արտասանիր։ Բնության ի՞նչ երևույթի կնմանեցնես Վահագնի ծնունդը։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է Վահագնը կրակների միջից ծնվում։
  • Կարդա գրաբարի 1-ին գրքից (ներբեռնել ես, չէ՞) Ալլանների դեմ Արտաշեսի պատերազմի մասին հատվածը (էջ 10) համեմատիր նույն տեքստի աշխարհաբար տարբերակի հետ։ Պատասխանիր գրքում եղած հարցերին գրավոր՝ բլոգումդ։
  • Հարցեր և առաջադրանքներ
  • Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:
  • Այս բառերն ու բառաձևրը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից.
  • ժողովում է — ժողովէ , լինում է — լինի , տեղի է տալիս (նահանջում է) — տեղի տայ , անցնում է — անցանէ , բանակում է (բանակ է դնում) — բանակի , գալիս է — գայ , ձայնում է (ձայն է տալիս) — ձայնէ , այս ժամանակ — զայսու ժամանակ , պատանու քույրը — քոյր պատանւոյն , գետի ափը — յափն գետոյն , Արտաշեսի բանակը — Արտաշէս բանակի , գնալով — գնացեալ , հասնելով — հասեալ , միաբանվելով — միաբանեալ , բոլոր լեռնականների հետ միաբանվելով — միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ , ձերբակալելով — ձերբակալ , մեծ բազմությամբ — մեծաւ ամբոխիւ , երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև — երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց , Ալանների արքայի որդուն — զորդի Ալանաց արքային , գետը նրանց միջև — գետն ընդ մէջ , երդումներ և դաշինք — երդմունս եւ դաշինս , ալանների երիտասարդները — մանկունք Ալանաց
  • Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն ունեցող բառեր).

Վրաց աշխարհ, Հայոց աշխարհ:

Վրաստան, Հայաստան։

  • Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրիր և պատճառաբանիր):
  • Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Ես իմացա, որ պատերազմ էր եղել Հայերի և Ալլաների հետ և Ալլաների թագավորը ասում էր, որ ամեն ինչ կտա միայն պատանդին բաց թողնեն, բայց Արտաշեսը չի համաձայնվում, ուստի Սաթենիկը՝ պատանդի քույրը, գալիս կանգնում է և ասում է հետևյալ խոսքերը․

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն

 և Արտաշեսը այս խոսքերը լսելով միանգամից սիրահարվում է Սաթենիկին։

  • Գրաբար հատվածը կարդա և ձայնագրվիր
Рубрика: Գրաբար, Գրականություն

Վահագնի Ծնունդը

Գրականություն

Կարդում ենք գրաբար.

  • Կարդա Գրաբարի 1-ին գրքի ասույթները ( կրկնիր գրաբար ընթերցանության կանոնները)։
  • Կարդա «Վահագնի ծնունդը»

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

  • Ի՞նչ Վահագնի մասին է խոսքը։

Վահագն, ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։

  • Տեղեկություններ գտիր Վահագնի մասին։

Վահագն, ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։

  • Նկարագրիր՝ ինչ գույներ պիտի օգտագործի նկարիչը այս բանաստեղծությունը նկարելու համար։
  • Փորձիր Վապագնի ծնունդը մեկնաբանել որպես այլաբանություն։
  • Անգիր սովորիր հատվածը, ձայնագրիր։
Рубрика: Գրաբար, Uncategorized

Առյուծը և աղվեսը

Աշխարհաբար

Առյուծը մի կորյուն ծնավ և կենդանիներին հավաքեցին տեսնելու և ուրախանալու: Ամբոխի հետ նաև գալիս է աղվեսը և ցուցադրաբար նախատում է  բարձր ձայնով  առյուծին.

— Դա է քո հնարավորությունը, որ մի կորյուն ես ծնում այլ ոչ թե շատ:

Առյուծը հանգիստ պատասխանեց և ասաց.

— Այո ես մեկն եմ ծնում մեկ կորյուն, բայց ոչ թե քեզ նման աղվես

Рубрика: Գրաբար

Կտակ վասն գանձի մասին

Գրաբար

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

 

Աշխարհաբար

Մի իմաստուն ծեր մարդ ուներ ծույլ որդիներ և մահվան ժամանակ կանչեց իր որդիներին և ասաց.

— Իմ որդիներ, բազում գանձեր կան այս այգում, բայց տեղը ձեզ ցույց չեմ տա, այլ ով աշխատի նա էլ կգտնի գանձը:

Հոր մահից հետո ջանասիրաբար աշխատում էին  և խորագույն վարում էին, յուրաքանչյուրը փորձում էր ավելի լավ փորել, որ ինքը գտնի գանձը:Եվ այգին սկսեց ծաղկել և զորանալ տվեց  բազում բերք և նրանց համար դարձավ գանձ:

Рубрика: Գրաբար

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն եւ կաքաւն

Գրաբար

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

 

Աշխարհաբար

Որսորդը բռնեց մի կաքավ և ցանկանում էր  մորթել:

— Մի սպանիր ի՛նձ , թող ես խաբեմ  շատ կաքավներ  և բերեմ լցնեմ քո թակարդը:

Որսոդը պատասխանեց.

— Այժմ հաստատ մկեռնես իմ ձեռքով, քանի որ դու ուզում ես քո սիրելիներին խաբել և մատնել:

 

Առակի մեկնաբանություն

Առակի ասելիքը ես հասկանում եմ այսպես: Պետք չէ, որ դու լինես խաբեբա, խորամանկ առակի մեջ կաքավը ուզում էր իր սիրելիներին մատնել, միայն թե ինքը չմահանա:

Рубрика: Գրաբար

Արծիւն  եւ նետ

Արծիւն  եւ նետ

Գրաբար

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

 

Աշխարհաբար

Արծիվը ճախրում էր երկնքում երբ նրան նետով խոցեցին: և Նա զարմացավ  թե ով է դա արել: Նայեց և տեսավ, որ նետը իր փետուրից է  և ասաց.

—  Վայ ինձ, որ իմ մահը ինձնից եկավ: