15․04․2022
Կարդում ենք տարածաշրջանային գրականություն
Գուրամ Ռչեուլիշվիլի․ «Հավատարիմը»
- Կարդա պատմվածքը, բնութագրիր Ռոստոմին Սիմոնի տեսանկյունից։
Կարծում եմ, որ Սիմոնի տեսանկյունից բարդ կլինի բնութագրել Ռոստոմին, քանի որ նրանց միջև երկխոսությունը քիչ էր, բայց ենթադրում եմ, որ նա մտածում էր, որ Ռոստոմը շատ իրասածի և համառ մարդ էր, քանի որ աչքաթող էր արել իր առողջությունը և շարունակում էր խմել։
- Պատմվածքի 2-րդ հատվածից գտիր հատվածները, որտեղ երեւում է, որ ձիերի համար մրցավազքը հաճելի է։
Սալամուրան կամաց հասավ մնացածներին:
Հիմա ձիերը միասին էին վազում: Մրցույթի ավարտին ընդամենը երկու շրջան էր մնում:
- Բնութագրիր Հավատարիմին՝ վազքի հետեւողների տեսանկյունից։
Հավատարիմը ըստ հետևողների հաղթանդամ, սիրված, մեծ հեղինակություն վարող ձի էր, քանզի նա տանսմեկ տարի շարունակ հաղթել էր մրցավազքում։
- Բնութագրիր վազքին հետեւողներին եւ ձիու տիրոջը․ հիմնավորիր բնութագիրդ պատմվածքյց մեջբերումներով։
Հետաքրքիր բան նկատեցի պատմության մեջ։ Երբ Հավատարիմը բոլորից առաջ անցավ, բոլորը սկսեցին իր անունը գոչել, բայց հանկարծ, երբ Սալամուրան բոլորից առաջ անցավ, չգիտես ինչու՝ բոլորը սկսեցին այդ ձիու անունը գոչել։ Այստեղից էլ կարելի է անել հետևություն, որ հանդիսատեսը հավատարիմ չէր՝ Հավատարիմի հանդեպ։ Նույն բանը կարող եմ ասել Հավատարիմի տիրոջ մասին։ Նա այդքան տարի կարելի է ասել, որ օգտագործել է ձիուն՝ սեփական անձի գովասանքի համար։ Իմ կարծիքով՝ նա պետք է ձիուն սփոփեր, բայց նա միայն մտրակով հարվածում էր։
Մեջբերումներ․
Տասնմեկ տարվա հովատակը չորրորդ շրջանում բոլորից առաջ ընկավ:
Մարդիկ տեղերից վեր թռան:
Նրա մոտենալը ծափահարությամբ էին դիմավորում, ոմանք գլխարկներն էին օդ թռցնում:
Սալամուրան կամաց հասավ մնացածներին:
Հիմա ձիերը միասին էին վազում: Մրցույթի ավարտին ընդամենը երկու շրջան էր մնում: Հավատարիմին ևս երկուսն անցան, հետո մեկն էլ:
– Սալամուրա՜ն:
– Ո՞րը:
– Սալամուրա՜ն:
– Որ ասում էի:
– Որ ասում էի:
– Երևում էր նրանից:
– Բա ո՜նց:
– Բա ո՜ց:
Բոլորի շուրթերին Սալամուրայի անունն էր:
- Համեմատիր պատմվածքի երկու մասերը։
Երբ կարդում ես պատմվածքը, քեզ թվում է, որ այս երկու հատվածները իրար հետ բացարձակապես կապ չունեն, բայց դասարանում քննարկելուց հետո, հասկացա, թե ինչպես են կապված այս երկու պատմվածքները։ Ռոստոմը շատ նման էր ձիուն, և նրանք երկուսն էլ չէին նեղանում այն բանից, որ այլևս չէին կարողանում անել այն, ինչ առաջ շատ լավ էին անում։ Չէին նեղանում, քանի որ գիտակցում էին և գիտեին, որ իրոք չեն կարող։
- Մեկնաբանիր պատմվածքի հատվածը՝ «Հավատարիմին հաճելի էր, որ իր մոտ ոչ ոք չկար: Տասնմեկ տարեկան հովատակը մի ականջը թեքեց ու խունացած դաշտին նայեց: Անորոշ զգաց, որ մի ժամանակ, երբ մարդկանց չէր ճանաչում, այնտեղ էր մեծանում ու շատ, շատ ուզեց վերադառնալ»:
Կարծում եմ, որ այս տողերից պարզ երևում է, թե Հավատարիմը ինչքան շատ է հոգնել իր սպորտային կյանքից և շատ էր ուզում վերադառնալ հետ՝ դաշտ, իր իրական կյանքին։ Ինչո՞ւ է դաշտային կյանքը իրական։ Պատասխանեմ։ Կենդանիները երբեք չեն ծնվում՝ սպորտի զոհ դառնալու համար։ Նրանց կյանքի ընթացքում վարժեցնում են, մոռացնելով՝ իրենց իրական կյանքի մասին։
- Մեկնաբանիր վերնագիրը։ Պատմվածքի շուրջ գրառում արա բլոգումդ։
Կլինեմ անկեղծ և կասեմ, որ պատմվածքը սկզբում չէի հավանել, զուտ այն բանի համար, որ շատ անհասկանալի ձևով էր կապակցված միմյանց հետ այդ երկու պատմվածքները։ Դասարանում քննարկեցինք, ինքս ինձ համար շատ հետաքրքիր բաներ բացահայտեցի և կարծես հեղինակի միտքը ընկալեցի։ Նա ցանկացել էր Ռոստոմ պապին նմանեցնել Հավատարիմի հետ, դա նրա մոտ ստացվել էր, քանի որ նրանք բնավորություններով բավական նման էին իրար։