Рубрика: Գրականություն, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Uncategorized

Եղիշե Չարենց Մանուշակագույն

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՜ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Այստեղ մանուշակագույնը խորհրդանշում է մշուշը: Բանաստեղծությունը մի փոքր ուրախ է, որովհետև տխրությունից և թախծից հետո նրա դեմքին երևաց ժպիտ:

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Реклама
Рубрика: Գրականություն, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Uncategorized

Եղիշե Չարենց Ոսկին

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

Այս բանաստեղծությունում չկա տրամադրություն այսինքն՝ ոչ ուրախ է և ոչ էլ տխուր: Այստեղ ոսկին արևն է խորհրդանշում:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

Рубрика: Գրականություն, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Uncategorized

Քայլարշավ դեպի Չարենցի հուշարձան

Այսօր մենք գնացինք Չարենցի արձանի մոտ, որովհետև այսօր Չարենցի ծնունդն է: Մենք գնացին Հանրային Հեռուստառադիոընկերություն:  Մենք արտասանեցին, հետո շարժվեցինք և ամեն հարթակի մոտ արտասանեցինք: Հետո սկսեցինք քայլել փողոցներով: Հետո ԵՊՀ-ի մոտ սկսեցինք արտասանել <<Ես իմ անուշ Հայաստանի>>-նը: Հետո գնացինք Ալեք Մանուկյանի, Սայաթ Նովայի, Եղիշե Չարենցի, Միքայել Նալբանդյանի, փողոցները: Այնտեղ նույնպես արտասանեցինք: Հետո գնացինք Հանրապետության Հրապարակ: Այնտեղ կամարի մոտ նույնպես արտասանեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի>>-նը: Հետո գնացինք Վերնիսաժ, որտեղ Գարեգին Նժդեհի արձանն է: Այնտեղ նույնպես նկարվեցին, իսկ հետո վերադարձանք դպրոց:)

 

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: Գրականություն, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Uncategorized

Եղիշե Չարենց

Տեսիլաժամեր

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:

Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:

Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…

Այս բանաստեղծությունում և տխրություն կա և թախիծ:

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:

Այս բանաստեղծությունը շատ տխուր է: Նա այստեղ պատմում է իր սիրած աղջկա մասին, որ նա իմ կարծիքով կորցրել է իր սիրածին: Այս բանաստեղծությունում նա մենակ է իրեն զգում: Այս բանաստեղծությունում օրվա առավոտն է, որտեղ մշուշ է և տխրություն:

 

 

Рубрика: Գրականություն, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Uncategorized

Եղիշե Չարենց Կապույտ

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:

Այս բանաստեղծությունում նա խոսում է իր սիրած աղջկա մասին: Նա այստեղ միայնակ է: Կապույտը խորհրդանշում է առավոտը:

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:

Рубрика: Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Uncategorized

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը ծնվել է մարտի 25-ին 1897 թվականին Կարսում (Արևմտյան Հայաստանում): Չարենցը ապրել է շատ դաժան  ժամանակաշրջանում, և կրեց իր ժողովրդի ցավը և վիշտը: Եղիշե Չարենցը իր տեսակով լավատես մարդ էր: Չարենցի ուներ չորս տղա և երեք աղջիկ:Չարենցի թոռնուհին նշեց, որ նա իր հին իրերին մի զույգ կոշիկ տվել է կարիքավորներին: Չարենցը անհանգիստ մարդ է եղել: Չարենցը մահացել է նոյեմբերի 27-ին, 1937թվականին ընդհամենը (40 տարեկանում):

Рубрика: Մայրենի, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Uncategorized

Իմ ջինջ օրերը

Իմ ջինջ օրերը

Համարյա ամեն օր լինում են իմ ջինջ օրերը: Բայց այստեղ ջինջ օրերը գրված է փոխաբերական իմաստով: Ջինջ օրեր նշանակում է, որ դու այդ օրը ինչ-որ մեկին լավություն արած ես լինում և քո արածից գոհ ես լինում, այսինքն դու հասկանում ես, որ մաքուր ես քեզ պահել ուրիշի մոտ: Ես իմ կյանքում շատ եմ արել և փոքրերին և մեծերին լավություն և միշտ ինձ մաքուր եմ պահել: Մաքուր իրենց չեն պահում այն մարդիկ, երբ իրենցից մեծերին չեն հարգում և իրենց նկատողություններին պատասխանում կամ մունաթ են գալիս: Այդպիսի մարդ չկա, որ  իր ամբողջ կյանքի ընթացքում իրեն մաքուր պահած լինի: Մարդիկ երբեմն են սուտ խոսում: Ես նույնպես սուտ եմ խոսացել, բայց ոչ իմ ամբողջ կյանքի ընթացքում: