Ծաղիկների երգը
Սրահի տեսարան. Նոր դպրոցի սովորողները շրջանաձև պպզած են Մարմարյա սրահի կերտրոնում, սպիտակ ֆետրե թրինոցներով
Հնչում է Վիվալդիի տարվա եղանակները՝ Ձմեռ
Հաղորդավար 1 Արման― Ո՞ւր գնացին ծաղիկները…
Հաղորդավար 2 Լիա — Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։
Գրիգ՝ Առավոտ
Հաղորդավար 1. Արման Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց,(շնչառություն) զեփյուռն եկավ

6 տարեկաններ – Քամին
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Հաղորդավար 2 Լիա — Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։
Բարի Լույսի զանգեր զանգին
Հաղորդավար 1 Արման նստածների միջով-արթնացնելով
«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանա
Տեսարան. Երաժշտություն, սրահը արթնանում է, կենտրոնում արևն է
Արևների շարք, երգում են սրահում կանգնածները
Հաղորդավար 1 Լիա Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.

Արևներ (5-րդ դասարանցիներ) -Սիրուն աղջի՜կ, ի՞նչ ղըրկեմ քեզ:

Աղջիկներ (3-րդ դասարնցիներ)
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես:
Երգ…

Արևներ (5-րդ դասարանցիներ)
— Ա՜յ աղբյուրներ, ա՜յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՜ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՛ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին:

-Էս առուն ջուր է գալիս երգ ներկայացում

Ջրերի 2-րդ դասարանցիներ

Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Էս ի՛նչքան ուշ…
Աղջի՜, աղջի՜, ծիլ-ծաղիկներ,
Քա՞նի քընեք, վե՜ր կացեք, վե՜ր,
Խընկածաղիկ,Ծընկածաղիկ,Արևքուրիկ
Շար-շարուրիկ
Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին. հով ըստվերում,
Ժայռի տակին, հովիտներում,
Կանաչ խոտով,
Անուշ հոտով,
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք:
Ջրերի խումբը արտասանում է, իսկ մյուսները որպես ֆոն՝ Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Մարե, մարե
Ծաղիկները 1-ին դասարան
— Բարև, բարև, կարմիր արև,
Ա՛խ, ի՜նչ լավ է դեպի վերև —
Ազա՛տ, լո՛ւյս, տա՛ք,
Կապո՛ւյտ, հըստա՛կ…

Պար….. Շավալի
Արև (Տաթև Ստեփանյան)
— Սիրո՞ւմ եք ինձ…

երգ ……. Արևը կայնե
Ծաղիկներ (բոլորը)
— Ա՛խ էնպես եմ սիրում, էնպե՛ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
Հասմիկ Ղազարյան— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
Արմինե Մնացականյան- Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…
երգ՝ Հաբրբան

Արևնեներ(5-րդ դասարան)
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ….

Ծաղիկներ առաջին դասարան
— Ես հաճույքից կըկարմրեմ….
— Ես կըբուրեմ…
— Ես կըմարեմ…

Պար…. Էջմիածին
Արևներ (5-րդ դասարան)
— Ա՜յ անուշներ,
Ա՜յ քընքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ,
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գույնի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լըցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,
Ա՜յ անուշներ,
Ա՜յ քնքուշներ…

երգ…. Ճոր պար

Աղջիկներ
Լիա- Էս ի՛նչ անթիվ ծաղիկներ կան.
-Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՛ր, ողջ ինչ համա՛ր…
Միասնական պաերի շարան

Реклама