Բնական գազ
Բնական գազը օգտակար անհամ, անոտ և անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում անաերոբ պայմաններում: Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար: Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայն գազային վիճակում, պարունակվում է ապարների շերտերում` հաճախ զուգակցված ածխի կամ նավթի հետ:
Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան: Ներկայումս գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին։ Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսկել է ավելի մեծ դեր ունենալ, քանի որ համեմատաբար էժան է նավթից,բենզինից և էկոլոգիապես ավելի մաքուր է։ Կա նաև մի տեսություն, որտեղ հստակ ապացուցված է, որ երկրներում, որտեղ ավտոմեքենաները աշխատում են գազով այնտեղ օդը ավելի մաքուր է, իսկ այն երկրներում, որտեղ ավտոմեքենաները աշխատում են բենզինով, այդտեղ օդը համեմատաբար աղտոտված է։ Բնական գազի այրման դեպքում հիմնականում առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշի և 1.22 անգամ քիչ ածխաթթու գազ, քան բենզինի այրման դեպքում։ Ընդհանուր առմամբ բնական գազից արտանետվող թունավոր գազերը 1.5 անգամ պակաս են բենզինի արտանետած թունավոր գազերից։ Եվ հետազոտությունները ցույց են տվել, որ եթե ավտոմեքենաները աշխատեն բնական գազով, ապա կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը ընդհուպ մինչև 20 %։
Նավթ
Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար: Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար: Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար:
Նավթը տեղափոխվում է հիմնականում երեք եղանակով` նավթամուղներով, երկաթուղով, նավերով:
Նավթամուղերի կառուցման ընթացքում ավերվում են էկոհամակարգերը, որորվհետև դրանք հաճախ անցնում են անտառապատ տարածքներով: Եթե նավթամուղը անցնում է ջրային ավազանների հատակային մասով, ապա այս դեպքում մեծանում է ջրային ավազանների նավթամթերքներով աղտոտվելու ռիսկը: Հսկայական է տրանսպորտի դերը մթնոլորտն աղտոտման գործում:
Ածուխ
Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մմթնոլորտը:Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է կատարվել երկու եղանակովստորգետնյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը: Ածխի համաշխարհային պաշարների շուրջ 60%-ը գտնվում են զարգացող երկրներում, ընդ որում միայն Չինաստանում
50%-ը: Ածխի այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: