Մարդկային կատակերգություն

Ինձ այս գիրքը խորհուրդ տվեց, որ պետք չէ միշտ չար լինես այլ պետք է միշտ պայքարես և բարի լինես  սիրես և հոգատար լինես: Իմ ամենասիրելի կերպարը Հոմերն է նա շատ աղքատ բայց բարի և խելացի մարդ էր: Ես խորհուրդ կտայի բոլորին, որպեսզի նրանք էլ կարդան այս գիրքը և Հոմերի նման բարի և խելացի լինեին:

Реклама

Օզի կախարդը

Այսօր  ես կարդում էի <<Օզի կախարդ>>գիրքը: Այնտեղ կար փոքրիկ և գեղեցիկ աղջիկ,որի անունը Դորոթի էր: Նա ապրում էր իր մորաքրոջ Էմիի և նրա ամուսնու Հենրիի հետ, որոնք ապրում էին մի ագարակում:Այս հեքիաթի հերոսներն էին Դորոթին,Տոտոն,Խրտվիլակը, Փայտահատը, Առյուծը,քալիդաները, մկների թագուհին, մեծ Օզը, Արևմուտքի չար վհուկը և Հյուսիսի բարի կախարդը և Գլինդան:  Այնտեղ Դորոթին ընկերացավ այս բոլոր հերոսների հետ, բացի Տոտոյից, որովհետև Տոտոն Դորոթիի շունիկն էր: Նրանք պետք է կռվեին արևմուտքի չար վհուկի հետ: Դորոթին անցավ Զմրուխտե աշխարհով, որտեղ ապրում էր մի մարդ, որը աղջկա մոտ մի բամբ ձայնով ներկայացավ և ասաց, թե ինքը մեծ Օզն է, Խրտվիլակին կնոջ դեմքով ներկայացավ, Փայտահատի համար  սարսափելի գազանի ձևով, իսկ առյուծին հրե գունդի նման ներկայացավ: Այդ մարդը ասաց, որ եթե դուք չսպանեք արևմուտքի չար վհուկին, ես ձեր ցանկությունը չեմ կարող կատարել: Աղջիկը լաց եղավ, բայց աղջիկը դույլով ջուրը երբ լցրեց վհուկի վրա, վհուկը հալվեց և ջուր դարձավ: Հետո գնացին Զմրուխտե աշխարհ,  և այնտեղ այդ մարդը ներկայացավ սովորական մարդ : Դորոթին զարմացավ, և այդ մարդը ամաչեց  և կատարեց նրանց առաջադրանքները, իսկ Դորոթիի խնդրանքը ամենաբարդն էր: Նա ուզում էր իր Կանզասի ագարակը վերադառնալ: Այդ մարդը պետք էր օդապարիկ սարքեր, որ Դորոթին գնար իր հետ  Կանզասի ագարակը: Այդ մարդը չկարողացավ, բայց մի կապուտաչյա բարի Գլինդա անունով մարդ կար: Նա հիշեցրեց Դորոթիին, եթե երեք անգամ կրունգները իրար խփի և ասի, թե նա ուր է ուզում գնալ, նրա ցանկությունը կկատարվի: Ես հասկացա, որ պետք է միշտ ընկերասեր լինել և շատ կուզենամ, որ բոլորը կարդան այս գիրքը:

Ահա այս գիրքը

thumbnail_200px-%d6%85%d5%a6%d5%ab_%d5%af%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a4%d5%a8

Դանիել Վարուժան ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Դանիել Վարուժան

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ
Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Հարցեր և առաջադրանքներ`

  1. Տարվա որ եղանակը և օրվա որ պահն /պահերը/ է նկարագրված:

Իմ կարծիքով տարվա ամառն է նկարագրված և ինձ համար բոլոր պահերն են նկարագրված

  1. Տրված մակդիրները բացատրիր` Անսահման դող, բլուրին գեղադալար կողեր, ալետատան հովիտ, ցորյաններու մոլեգինհ ծովեր:

Անսահման դող-

բլուրին գեղադալար կողեր-

ալետատան հովիտ-

ցորյաններու մոլեգինհ ծովեր-

 

 

 

  1. Դուրս գրիր ցորենի ամենապատկերավորնկարագրությունն, նկարիր ու ընտրությունդ բացատրիր:

%d6%81%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ae%d5%b8%d5%be%d5%a5%d6%80

  1. Ինչ տրամադրությունն է արտահայտում բանաստեղծությունը: Պատճառաբանիր:

Իմ կարծիքով ուրախ տրամադրություն է արտահայտում բանաստեղծության մեջ:

Իմ գրադարանը

Ես կպատմեմ իմ գրքի մասին դա  <<Վախթանգ Անանյանի>> հատոր 3-րդ   գիրքն է այնտեղ կան լիքը պատմվածքներ:Շատ հետաքրքիր են այդ պատմվածքները, ինձ շատ է դուր գալիս Զղջում պատմվածքը նա այստեղ ասում է թե նա ջղջում է իր սպանած կենդանիներին:

Ես շատ կուզենայի, որ բոլորը կարդան այս գիրքը և շատ լավ բաներ  իմանան: