Рубрика: Մայրենի, Գրականություն, Կոմիտաս, Uncategorized

Սպասում

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Սպասում» պատմվածքը:

Առաջադրանքներ.

Բացատրիր —

Վնգստում էր ցուրտը-  կաղկանձում է ցուրտը դա նշանկում է, որ մարդիկ արձեն հասկանում են թե ինչպես է եղանակը ցրտում, աղքատ մարդիկ հասկանում են, որ պետք է ունենան լավ աշխատանք:

Արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր- Արևը կորում է դա նշանակում է, որ մարդիկ ավելի ուշ ուշ կտեսնեն լույսը և կվատանա երկրի վիճակը:

Անքեն ժպտաց- անհիշաչար ժպտաց ես հասկանում եմ, որ մարդ անկախ իր իրավիճակից ժպտում է:

շալակել ուրիշի սապատը- ես հասկանում եմ այս բռակապակծությունը այսպես ուրիշի ցավը մեղքերը մեղավորությունները վերցնես քեզ վրա

մտքից ծրարված զգացմունքներ- ես հասկանում եմ այսպես դու ունես մի փոքրիկ սենյակ, որտեղ կան քո բոլոր գաղտնիքները և քո բոլոր ապրած օրերը թե լավ և թե վատ:

  • Պատմվածքից դուրս բեր Կոմիտասի մտորումները՝
  1. ժողովրդի, նրա անցնելիք ճանապարհի մասին
  2. օրվա ապրուստի և հագուստի մասին.

Եվ համոզված էր, որ կգա նա՝ ձմռան այդ պաղ օրը ունեցած ափ կրակը կորցրած մարդը, ու ինքը անմիջնորդ կճանաչի նրան։ «Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը,- մտածեց Կոմիտասը,- դա մարդու ծնունդի դեմ, բնության  դեմ բան է։ Ամեն մարդ հանապազօրյա հաց պետք է ունենա՝ օդ շնչելու բնական իրավունքով, հագուստ ու կապուստ պետք է ունենա՝ իր մորթուգոյության բնական իրավունքով։ Եվ հաց ու թացի, հագուստ-կապուստի համար չէ, որ մարդիկ աշխարհ են գալիս, դրանք ի վերուստ տվում են նրանց ծննդի հետ՝ տրվում են օդի ու մորթու պես․․․ Իսկ եթե չկա՞, եթե չունի՞ն, ուրեմն մեծ ոճրագործություն է կատարել։ 

Կոմիտասը շատ ճիշտ է ասել նա գիտի, որ եթե մարդուն ստեղծել է աստված ուրեմն աստված նրան  ստեղծել է, որ նա իր կյանքը վայելի:

Արտահայտիր քո կարծիքը այդ մտքերի վերաբերյալ:

 

  • … մարմնոք ապրելու փոխարեն ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում… — ստեղծագործական աշխատանք՝ ինչի՞ համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում (6-8 նախադասությամբ):

ինչի՞ համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում

Յուրաքանչյուր մարդու աստված հենց այնպես չի ստեղծել, որովբետև աստված մեզ ստեղծել է, որ մենք ավելի մաքուր պահենք մեր երկիրը: Ես չեմ ծնվել անիմաստ, եթե ինձ աստված ստեղծել է ուրեմն մի բան պետք է ես անեմ իմ կյանքը ճիշտ վայելելու համար: Մարդիկ ապրում են ինչես ուզում են, օրինակ ես ապրում եմ, որպեսզի վայելեմ իմ կյանքը և անեմ այն ինչ ես եմ ուզում: Միայն հիմար մարդիկ կարող են ծնվել և անել գողություն կամ ստել, բայց մենք բոլորս գոնե մեկ անգամ ստել ենք: Ես ծնվել եմ, որպեսզի մեծանամ դառնամ լավ մարդ ունենամ լավ աշխաանք և ունենամ լավ շրջապատ և ամենակարևորը ունենամ լավ ընտանիք:

Реклама
Рубрика: Մայրենի, Մուշեղ Գալշոյան, Գրականություն, Կոմիտաս, Uncategorized

Դարուղի

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Դարուղի» պատմվածքը:

Առաջադրանքներ.

  •  Ինչպե՞ս էր Կոմիտասը իրար կապում մարդուն և երգը. համամի՞տ ես նրա հետ, ինչու՞:

Կոմիտասը մարդուն և երգին կապում էր բնության շնորհիվ, չէ որ բնությունն է ստեղծել այդ ամենը բնության շնորհիվ է, որ մարդիկ լավ են երգում:

  • Մեկնաբանիր վերնագիրը:

 <<Դարուղի>>   նշանակում է լեռան լանջով անցնող ճանապարհ

Рубрика: Մայրենի, Գրականություն, Կոմիտաս, Uncategorized

Ձայն ամենայն հայոց

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Ձայն ամենայն հայոց» պատմվածքը:

Առաջադրանքներ — ամփոփում.

  • Համեմատիր Կոմիտաս Վարդապետի կերպարը առաջին և վերջին գլուխներում:

Սողոմոնը փոքր ժամանակ ամաչկոտ էր և նա վախենում էր, որ կմոռանա իր սեփական հայրենիքի լեզուն, իսկ երբ մեծացավ նա ավելի համարձակ էր և արդեն ուսուցիչ էր աշխատում:

  • Գրքի ընթերցումից հետո կարո՞ղ ես  տալ Կոմիտաս-մարդու, Կոմիտաս-քաղաքացու և Կոմիտաս-երաժիշտի նկարագիրը:

Այո նա երեք դեպքերում էլ շատ յուրահատուկ և տաղանդավոր մարդ էր:

  • — Տի տանե՞ս ինձ հասցնես Դավթի կռվին… — Երգը՝ զենք (ստեղծագործական աշխատանք՝ առնվազն 6-8 նախադասություն):

Երգը՝ զենք

Երգը կարող է լինել մարդու ուժեղ զենքերից մեկը, նա կարող է  իր ուժեղ ձայնով մարդկանց կառավարել: Ես այդքան էլ չեմ սիրում երգել: Ես չեմ կարող իմ ձայնով մարդկանց կառավարեմ, որովհետև եթե կառավարեմ բոլորը կծիծաղեն ինձ վրա: Մեր դասարանում ամենալավը երգում է Էլենը, որովհետև նա մի քանի տարի գնացել է երգի: Կոմիտասը բոլորին իր ձայնով հիացնում էր և նա հպարտանում էր իր ձայնով:

Рубрика: Մայրենի, Կոմիտաս

ԱՇՈՒՆ

ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Հեղինակի պատկերացմամբ

  • աշունը ինչպես է սնվում

Աշունը ըստ հեղինակի սնվում է մրգերով, տերևներով:

  • աշունը ինչպես է քնում

Ըստ հեղինակի աշունը քնում է, երբ բոլոր տերևները թափվում են:

  • աշունը ինչպես է ծնվում

Աշունը ծնվում է երբ բոլոր ծառերը գույնզգույն հագնվում են:

Քո պատկերացմամբ աշունը ինչպես է ծնվում, սնվում, քնում … էլ ինչ է անում աշունը… (ստեղծագործական աշխատանքը պետք է լինի առնվազն 6-8 նախադասություն)

Իմ կարծիքով աշունը ծնվում է այն ժամանակ երբ, բոլոր  ծառերը  հագնում են գույնզգույն տերևներ:  Աշունը սնվում է տարբեր տեսակի մրգերով, տերևներով:Աշունը քնում է այն ժամանակ երբ ծառերը սկսում են մերկանալ և սառցե փաթիլները նստում են նրա վրա: Աշունը մրգի գույնզգույն մրգեր է բերում, լիքը անձրև է թափում, մի օր շոգ է լինում մի օր էլ ցուրտ: Նաև աշնանը իմ ծննդյան տարեդարձն է: Ես շատ եմ սիրում աշունը: Աշունը  իմ ամենասիրելի եղանակն է, որովհետև լինում են օրեր, որ ցուրց են և լինում են օրեր, որոնք տաք շոգ են:

Կարդա բնության թեմայով Կոմիտասի մյուս բանաստեղծությունները: Առանձնացրու այնպիսի տողեր, որտեղ երևում է

 

Կյանք

Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

 

Ծաղիկ ու շաղիկ

Երկիր քուն դրավ,
        Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
        Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
        Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

 

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Անուշ գարուն

Անուշ գարուն,
Ծաղիկ, բողբոջ,
Զվարթ առուն,
Կայտառ խոխոջ,
Կանաչ դալար,
Ծիծաղ ցողիկ,
Վտակ դալար,
Դուք ու՞ր թողիք։

 

 

Սեր ու ջեր

Արևն այտեն
Ծիրան ցայտով,
Լուսիկ-լուսիկ ճրագեց,
Կագավ ոտեն
Վարդի հոտով,
Հուսիկ-հուսիկ կրակեց։

Ծառի քովեն
Սարի հովով,
«Զիս կսիրե՞ս» շրշնջեց.
Հոգուս խորեն,
Սիրու ձորով,
Զիս կսիրե՞ս, մրմնջեց.

Աչքի տակեն
Սրտիս ակով
Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,
Գոգի մարգեն
Բարակ զարկով
Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։

Աղբեր քուրեն
Սառն աղբուրով
Տորոն-տորոն սեր փնջեց։
Հուր աչերեն
Լուռ պաչերով
Որոն-որոն ներշնչեց։


 

 

 

 

  • հեղինակի վերաբերմունքը բնության նկատմամբ
  • բնության ու մարդու նմանությունը (փոխաբերություններ)

Երկնի կայծեր

Երկնի կայծեր բյուրափառ՝
Հրո հովեն ցիրուցան,
Գիշեր-երկիր հյուրաբար՝
Լուսո ծովեն կաթեցան՝
Աչքին սոսուն,
Մտքին խոսուն։

 

 

Շուշան սիրտ

Շուշան սիրտըդ մաքառեց տարի-տարի
Կանքիդ արև-օրերում.
Սուսուն-սերըդ թափառեց արի-արի
Լանջիդ լուսին ձորերում։

Շրթունքներըդ մանուշակ դալար-դալար
Սիրո գարուն զովանի,
Գանգուր հերըդ անուշակ գալար-գալար
Համբույրներուն հովանի։

Սերըդ սեր էր ծագեցավ
Պատույտ-պատույտ դափնիների ճյուղերով,
Սիրտըդ սիրտ էր հագեցավ
Կապույտ-կապույտ բալասանի յուղերով։

Առաջ

Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելեն.
Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելեն։

Սրտով բարի,
Հոգիդ արի՜,
Որ քու նավը
Չըշվարի:

Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ, խռիվ միշտ զատելով։

Դեպի առա՛ջ.
Հեռի՛ հառաչ։

 

Աղերս

Կա՛ց, Տե՜ր, Տե՛ր իմ,
Բա՛ց, Տե՜ր, սե՛ր իմ․
Զարկին դևեր
Իմ թևեր․
Տո՛ւր, Տեր,
Հո՛ւր, Տեր,
Որպես խոտեր
Էլ չդողան
Իմ ոտեր․․․։


Բանաստեղծություններից մեկի հիման վրա տեսանյութ պատրաստիր: