Рубрика: Համո Սահյան, Uncategorized

Համո Սահյան

ՀԱՅԴԱՐԱՆ — Թատրոն 32

Ես իմացա այս տեսանյութից, որ Սահյանը ծնվել է ապրիլի 14-ին 1914 թվականին Լոր քաղաքում: Իմացա, որ զրուցողը հաղորդավարի հետ դա Սահյանի որդի Նաիրի Սահյանն է: Սահյանը ոչնչի վրա չբարկացող մարդ է եղել: Սահյանի բանաստեղծությունները կարդալով մենք հիշում ենք մեր գյուղերը: Սահյանը մահացել է հուլիսի 17-ին, 1993թվականին 79 տարեկանում:

Реклама
Рубрика: Համո Սահյան, Մայրենի, Uncategorized

Ջրի պես

Ջրի պես

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

  • Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:

Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:

Ես այս տողերը հասկանում եմ այսպես՝ Նա ցանկանում էր զբոսնել քարերի վրայով, և տեսնել բնությունը:Նա ցանկանում էր տեսնել թե ինչպես էր գետակը իր ալիքներով փշրում քարերը:

Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:

Ես այս տողերը  հասկանում եմ այսպե՝ երբ ինչ որ մեկը տեսնում է մեր աշխարհը կեղտոտ նա ուզում է մաքրել ոնցնվոր մայրիկները լվանում  են մեր շորերը: 

Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:

Ես այս նախադասությունը հասկանում եմ այսպես, երբ ջուրը սկսում է խեղճանալ նա սկսում է նվազել, էլ ուժ չի ունենում հոսելու:

Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:

Ես այս տողը կվերլուծեմ այսպես , երբ արևը շողերը ընկնում են արևի վրա նրանք սկսում են փայլել

  • անձնացրու մի երկտող՝ որպես վերնագիր, և ստեղծագործիր:

Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:

Ես սիրում եմ գնալ քարերի վրայով: Սիրում եմ երբ քարերի վրա քայլում եմ և ոտքերս սկսում են ճտճտալ: Սիրում եմ երբ  քարերը ջարդում եմ այնպես ինպես գետակի ալիքներն են ջարդում: Բայց վերնագիրը չի նշանակում քարերը ջարդել այլ նշանակում է ինչ որ մեկի վրա քո բարկությունը թափես և կոտրես նրա քարից սիրտը:Բայց ես այդպես կյանքում չեմ արել: ուրիշի վրա բարկությունս չեմ թափել:

 

Рубрика: Համո Սահյան, Մայրենի

Լուսաբաց

Ապրիլի 16-20

6-րդ դասարան

Լուսաբաց

Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:                                                                                                                                    Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:

  • շարունակեք
  • Լույսն ու սարը,
  • հավքն ու ծառը
  • քարայծն ու քարը
  • Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերիր այս կտավը:

Քարերի տակ քնած դարերը վեր թռան ես կպատկերեմ այսպես: Ուրեմն երբ լսում ենք քնածդարեր մենք հասկանում ենք հին ժամանակները, այսինք մ.թ.ա: Իսկ քարերի տակ քնած հին դարերը վեր թռան նշանակում է, որ մեն մի պահ ծերացանք և մտքով գնացինք քարե դար:

Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագներից պատմիր — ստեղծագործական աշխատանք:

Իմ լուսաբաց օրերը լինում են ամեն օր, որովհետև ես ամեն օր արթնանում եմ և լույս եմ տեսնում: Երբ ես թարս ոտքից եմ արթնանում լինում են մութ օրերը, ոովհետև ամեն ինչի վրա մունաթ եմ գալիս: Ես Թարս ոտքից եմ արթնանում այն ժամանակ, երբ ինձ ներվայնացնում են: Իմ լուսաբաց օրերը նշեցի որ լինում են ամեն օր, որովհետև ես արթնանում եմ և լույս եմ տեսնում, բայց դաչի նշանակում, որ օրս միշտ ուրախ կանցներ:

Рубрика: Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Սողոմոնյան (Չարենց), Uncategorized

Մայրենի 20.10.2017

Լրացուցիչ առաջադրանք

Երեք բանաստեղծություններից մեկը սովորել անգիր:

Կազմել բանաստեղծությունների աշնանային ժողովածու (տարբեր հեղինակներից (Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ) ձեզ դուր եկած աշնանային բանաստեղծությունները հավաքել բլոգում՝ յուրաքանչյուրի մասին խոսելով երկու-երեք նախադասությամբ):

 

Հովհաննես Թումանյան

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

Հովհաննես Թումանյանը պատպւմ է թե ինչպես է իջել  աշունը սարերի ուսին և ինչպես է աշունը անտառը կրկին նախշուն է ներկել: Բանաստեղծը պատմում է թե ինչպես մեգի հետ փչում  քամին և դեղին տերևը քշում տանում:

 

 

Ավետիք Իսահակյան

Աշուն, է քամի

Աշո’ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի:
Սմքել է հոգիս
Մռայլ գիշերիս, –
Չգիտեմ մահից,
Թե՞ կյանքի ահից…
Եվ դեղին փոշին
Ելնում է իմ հին
Ապրած օրերից,
Եվ ծածկում է ինձ…

Բանաստեղծությունը մի քիչ տխրություն  է ցույց տալիս:  Նա ցույց  է տալիս  Տերևները մի մի հատիկ արցունքների նման դանդաղ ընկնում:

 

Համո Սահյան

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին

Պարան առ պարան,

Շարան առ շարան անցան գնացին:

Ականջների մեջ

Վերջին որոտի կանչերը տարան

Ու վերջին կանաչ-կարմիրը տարան

Իրենց թևերին:

Աչքերում իրենց թափուր մնացած

Բույն-օջախների պատկերը տխուր

Եվ կտուցներին` իրենց թափառիկ,

Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:

Չվող թոչուններն անցան գնացին

Շարան առ շարան…

Մնացողները կծիկեն դառնում

Թրջվելու վախից

Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:

Ծառերը մրսած մատների վրա

Իրենց քրքրված ստվեր-կմախքի

Կողերն են հաշվում:

Մի ուշքը շաղված շնչահատ քամի,

Շուրթերի վրա

Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,

Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:

Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

 

Բանաստեղծությունը հետաքրքիր էր: Բանաստեղծությունը աշնան հետ շատ քիչ կապ ուներ;

 

Վահան Տերյան

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Վահան Տերյանը միշտ աշունը նկարագրում է տխուր տեսարաններով: Բայց նա նկարագրում է շատ հանգիստ և հանդարտ գեղեցիկ բառերով:

 

 

Рубрика: Համո Սահյան, Վահան Տերյան, Եղիշե Սողոմոնյան (Չարենց)

Ամփոփանք

Հիմա կարդա այս երեք բանաստեղծությունները և գուշակիր, թե որը վերը նշված հեղինակներից որի ստեղծագործությունն է:

(հատված)

Վահան Տերյան

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…

 

Եղիշե Չարենց

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

 

Համո Սահյան

Շրշում են անվերջ տերևները
Արևի փայլով ցոլցոլուն,-
Ցոլցոլում են անվերջ տերևները,
Ծնծղաձայն ծափում ու ցոլում: —
Ծնծղանե՞ր են խփում ցնծագին,
Թե՞ — թերթեր թափում հուրհուրան,
Շաղելով շողեր անցածի
Այս տողերի վրա…

 

 

Рубрика: Համո Սահյան, Uncategorized

Աշուն Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Առաջադրանքներ

Բարդին ինչ տրամադրություն ունի:

Բարդին քարացած կանգնած հանգիստ տպավորություն է թողնում, կարծես իր մոտ ամեն ինչ լավ էր:

Կարո՞ղ ես ասել ինչ տարբերություն կա պարապ-սարապ թևը կախ և ուրախ քամիների միջև:

Ուրախ քամիները միշտ աշխույժ են լինում բոլորին սառեցնում է, իսկ թևերը կախ քամիները բան ու գործ  չեն ունենում և  միշտ հոգնած են լինում:

Ամենաշատ գույները բանաստեղծության ո՞ր քառատողում (տան մեջ) ես տեսնում: Ասածներդ հիմնավորիր մեջբերումներով:

Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես:

 

Рубрика: Համո Սահյան

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

 

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

 

Խոնավ սև ահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

 

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

 

Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

 

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

 

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում: