Рубрика: Հայոց լեզու 10

ԱՄՆ-ի պատմության 15 ամենավատ անտառային հրդեհները

Թեև ԱՄՆ-ի պատմության ընթացքում շատ հրդեհներ բռնկվել են մարդկային անզգույշ գործողություններով, վերջին տարիներին դրանք ավելի կատաղի են դարձել կլիմայական ճգնաժամի պատճառով. գլոբալ ջերմաստիճանի աճը դրանք դարձնում է ավելի տաք, ավելի ինտենսիվ և հաճախակի: Ահա ԱՄՆ պատմության ամենասարսափելի անտառային հրդեհները.

Читать далее «ԱՄՆ-ի պատմության 15 ամենավատ անտառային հրդեհները»
Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

26.04.2022

  1. Դեմ դիմաց սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանցներից մեկի հետ կազմիր բարդածանցավոր բառեր։

16․

  1. կարգադրիչ
  2. գրապահոց
  3. կեսգիշերային
  4. հոգեբուժարան
  5. աշխարհաքաղաքացի
  6. դարակազմիկ

17․

  1. մասնաշենք
  2. ամենամսյա
  3. հայախոսություն
  4. գործադուլավոր
  5. հանրագիտարան
  6. ինքնանվիրում

18․

  1. սուտասան
  2. կատակերգակ
  3. ողնաշարավոր
  4. օրապահիկ
  5. էլեկտրաշարժիչ
  6. մարդասիրաբար

19․

  1. ազդօրինակ
  2. ծովեզրյա
  3. սրտամաշուկ
  4. կատվազգի
  5. թագադրում
  6. մասնագիտորեն

20․

  1. կայսրապետական
  2. էլեկտրաբաշխիչ
  3. բազմահազարանոց
  4. կուժկոտրուկ
  5. երթուղային
  6. միջանկյալ

21․

  1. ծրագրային
  2. գիշերօթիկ
  3. տնտեսում
  4. սրտմտանք
  5. լուսազգայուն
  6. մասնաբաժին
Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

Էջ 28, վ. 8-15

8. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ։

  1. մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ
  2. բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
  3. դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
  4. ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար 

9․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ։

  1. անդուլ, հար, շարունակ, հանուր
  2. խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ
  3. կատաղի, վայրագ, դժնի, անագորույն
  4. կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել

10․ Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից։

  1. սեղմել-մամլել, տարտամ-անորոշ, զտարյուն-կորովի
  2. այլազան-տարբեր, կառչել-թոշնել, համհարզ-թիկնապահ
  3. երեց-ավագ, խարազան-մտրակ, հեծել-տանջվել
  4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

11․ Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից։

  1. ուշաթափվել-նվաղել, աղոթել-աստվածարել, հոծ-խիտ
  2. ուրույն-բնորոշ, դավանանք-խարդավանք, ամոքել-սփոփել
  3. պարագիծ-շրջագիծ, գծուծ-կծծի, ձեռնահաս-ունակ
  4. ծանուցել-իրազեկել, մտացածին-սնապարծ, ապավեն-պաշտպան

12․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից։

  1. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
  2. միալար-անընդհատ, ընկղմել-խորասուզել, արտառոց-անփորձ
  3. թռվռալ-խայտալ, կարկատել-ծանուցել, թերուս-իմաստակ
  4. երկնչել-երկյուղել, ընձյուղ-ոստ, խաժամուժ-խառնամբոխ

13․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից։

  1. թյուր-ճիշտ, հանգույն-նման, ընդդեմ-հակառակ
  2. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
  3. բաղձանք-իղձ, անսայթաք-անգայթ, աղճատել-աղավաղել
  4. հրապուրել-զմայլել, խոհեմ-ողջամիտ, դեռափթիթ-նորածիլ

14․ Ո՞ր տարբերակում ընդգծված բառը մյուսներում ընդգծված բառերի հոմանիշ չէ։

  1. Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածքներով։
  2. Առաստաղից կախված արծաթե կանթեղի լույսը տկար ու դժգույն թվաց թագուհուն։
  3. Թավշյա վարագույրները, անկյունների աշտանակները թախծալի հուշեր էին արթնացնում։
  4. Անցորդը ուշիուշով նայում էր դեպի հարավ-արևմուտք, որտեղից երևում էին գյուղի տների կղմինդրե տանիքները։

15․ Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից։

  1. բացահայտ-թաքուն, խորդուբորդ-ողորկ, խենթ-խելոք
  2. տամուկ-չոր, խրթին-դյուրին, հարթ-ծանծաղ
  3. դալար-ստվար, լայնարձակ-անձուկ, տկար-վատառողջ
  4. բեկբեկուն-ուղղաձիգ, կայուն-անզոր, անամոք-առողջ
Читать далее «Հայոց լեզու»
Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

14․04․2022

  1. Կատարիր ֆլեշմոբի առաջադրանքները
  2. Պարզիր տրված բառերի նշանակությունը, կազմիր հոմանիշների երեք եռյակ․

Աստանդական-թափառական
Ասպնջական-հյուրասեր, հյուրընկալ, վանատուր
Դրացի- հարևան, դրկից
Կողակից-կին, ամուսին
Բիլ-ծավի, լաջվարդ
Դեղձան-դեղին

  1. Պարզիր տրված դարձվածքների իմաստները, մեկնաբանիր դարձվածմների ոճական նշանակությունը․

Ոտքերն ընկնել — աղերսել
Ոտքի կանգնել — առողջանալ
Ոտքի հանել — ըմբոստության դրդել
Ոտքի տակ տալ — կոխոտել
Ոտքից գլուխ չափել — հայացքով զննել
Ոտքը կապել — կաշկանդել, ազատությունից զրկել
Ոտքերը վերմակի չափով բացել- ըստ իր կարողությունների շարժվել
Մեկի հետ ոտք գցել — մրցակցել
Ոտք դնել — մտնել, հաճախել

Դարձվածքներ գտիր աչք, գլուխ, սիրտ բառերով։ Նշիր նաեւ դրանց նշանակությունը։ Խոսքային փոքր միջավայր ստեղծիր՝ դարձվածքի նշանակությունը ցույց տալու համար։

աչք ածել- չորս կողմ նայել
աչքալուսանք տալ- ուրախ դեպքի մասին լուր հաղորդել
աչքաթող անել- անուշադրության մատնել
աչք առնել- չար աչք դիպչել
աչք դնել- հավանել
աչքերը արյուն կոխել- գազազել
աչքերը բաց կուլ տալ- բոլորի աչքի առաջ յուրացնել
աչքերը բաց պահել- ուշադիր լինել
աչքերը բաց մնալ- զարմանալ

գլխահան անել- մոլորեցնել
գլխատակին փափուկ բարձ դնել- խաբել
գլխից հանել- մոռանալ
գլխի ընկնել- հասկանալ
գլխի մազի չափ- անթիվ
գլխում մեխել- հիշողության մեջ ամրապնդել
գլխին ավետարան կարդալ- համոզել
գլխին բերել- վնաս պատճառել
գլխին ճաթա դառնալ- գլխացավանք դառնալ

սիրտ տալ- ոգևորել
փափուկ սիրտ- նրբազգաց
սիրտ առնել- համարձակություն ստանալ, խանդավառվել
սիրտ բացել- ուրախացնել, տրամադրությունը բարձրացնել
սիրտ դնել- խրախուսել, եռանդ, ավյուն գործադրել
սիրտը գողանալ- գայթակղեցնել
սիրտ թափել- փսխել
սիրտ քանդել- հուզել, բուռն ապրումներ պատճառել
սիրտ մաշել- տանջվել տառապել

Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

12.04.2022

Կետադրի՛ր տրված նախադասությունները, մեկնաբանի՛ր կետադրությունդ։

  • Չդադարեք ձեր մարգարտահյուս երգերը նվագել. երբ նվագը կանգնեցնեք, այն ժամանակ կնվաճվի իմ պետությունը։
  • Չզգացի՝ ինչպես նիրհը հաղթեց, ու ես քնեցի։
  • Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։
  • Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր երազներով…
  • Ապիկա՛ր մարդիկ՝ ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռքին…
  • Իր կյանքը փրկած Դրաստամատին Շուպուհ արքան մեծ դժվարությամբ արտոնեց մտնել Անհուշ բերդը՝ շղթայակապ Արշակ արքային տեսնելու։
  • Գրավելով այդ բարձունքը՝ Մոնթե Մելքոնյանը լռեցրեց ազերիների հրոսակների կրակոցները։
  • Մի վայրկյան չանցած՝ սպիտակ բիծը նորից երևաց. ևս մի ոստյուն, և գայլի ժանիքները կմխրճվեին նրա բրդի մեջ։
  • Գլուխ տալով մտավ փիլիսոփա Սինանը, որ սուլթանի գրադարանապետն էր։
  • Զգաց, որ անհագուրդ ծարավից տոչորվում է, ու ներսն այրվում է, և հիշեց կանաչազարդ ձորակում անընդհատ քչքչացող վտակը։
  • Այնտեղ ամեն ինչից կազմվում է մի հոգեպարար ներկայացում, և այդ ներկայացումը ծնվում է թախծից ու տրտմությունից, սիրուց ու հրճվանքից, բայց ոչ սին հպարտությունից։
  • Ոտից գլուխ ցնցոտիների մեջ՝ նա լռելյայն քարշ էր տալիս ընդարմացած մարմինը ու գլուխը կրծքին հակած քայլում էր հևալով։
  • Թվում էր՝ այդտեղ էլ ավարտվում է ճանապարհը, ու ոչինչ այլևս չի երևա։
Рубрика: Հայոց լեզու 10

NASA-ն դեռևս հույս ունի, որ հունիսին կգործարկի Լուսնի առաքելությունը՝ չնայած երկու կատարված փորձարկումներին. թարգմանություն

CNN․

NASA-ն դեռևս նպատակ ունի հունիսյան արձակում իրականացնել այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը չեղարկվեց դեպի Լուսին իր Արտեմիս I առաքելության վերջին փորձարկման երկրորդ փորձը:

«Մենք պատրաստ չենք հանձնվել հունիսյան արձակումից», երեքշաբթի մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց Artemis առաքելության մենեջեր Մայք Սարաֆինը:

Читать далее «NASA-ն դեռևս հույս ունի, որ հունիսին կգործարկի Լուսնի առաքելությունը՝ չնայած երկու կատարված փորձարկումներին. թարգմանություն»
Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

05.04.2022

Կետադրիր տրված նախադասությունները, կետադրությունդ մեկնաբանիր։

1. Քիչ հետո, շունչը պահելով ու զգուշորեն անցնելով կամարակապ ու կիսախավար միջանցքը, Ոսկանն ականջը մոտեցրեց կիսաբաց դռներից մեկին։

2. Ես՝ իբրև հայ բանաստեղծ, իմ բարոյական պարտքը համարեցի այցելել Ձեր խմբագրատուն։

3. Ինձ՝ դաշտային երկրի բնակչիս վրա լեռը մի առանձնակի դյութական տպավորություն գործեց։

4. Բանաստեղծի դստեր՝ Նվարդ Թումանյանի գրի առած զրույցներից ենք իմանում, որ Թումանյանը շարունակ անդրադարձել է այդ խնդիրներին։

5. Լույս է տեսնում նրա առաջին լուրջ երկը՝ «Ռուզան» դրաման, և Մուրացան կեղծանունը շատ արագ հայտնի է դառնում։

6. Հողը՝ չոր ու տեղ-տեղ ճաքճքած, ագահորեն ներքաշում էր ջուրը։

7. Գառնիի տաճարի կողքին պահպանվել է բաղնիքի՝ տասնհինգ գույնի բնական քարերից պատրաստված խճանկարով հատակը։

8. Մրրիկը թեև վտանգավոր չէր, սակայն ծովաջուրը առատորեն հոսում էր հակերի վրայով, և տախտակամածի՝ տարերքից առաջացած ճեղքերից թափվում թիավարների թիկունքին։ 

9. Անցնելով ամայի բակով՝ նա ուղղվեց դեպի հարավային դարպասը․ սիրտը թրթռում էր քիչ առաջ ձեռք բերած իր տարիներով երազած երջանկությունից։

10. Պատուհանների մետաքսյա ծոպավոր վարագույրները վեր էին բարձրացված, և երևում էր ամբողջ պարտեզը։

11. Ամբողջ գյուղն այդ գիշեր դուրս էր թափվել, բայց արդեն ուշ էր․ խրճիթը վառվում էր նավթոտ փալասի պես։

12. Բայց այդ պահին մտածել, սառը դատել անկարող էի. բարկությունը, նախանձն ու կատաղությունը տակնուվրա էին անում սիրտս։

13. Հարևան մի կին մի օր ծանոթներին հայտնեց, թե Իվան բեյը ցնդածի պես է դարձել. նա ինքն իրեն շարունակ ժպտում է, ձեռքերը մոտեցնում սառը վառարանին ու իրար շփում։

14. Այդ օրն աշխատեց որպես լարված մի մեքենա (սովորաբար օրվա մեջ նա պարապում էր գրեթե տասնչորս ժամ) և բոլորովին չհոգնեց։

15. Մեր հարևան Փուչիկը (այդպես էին նրան անվանում չափազանց գեր լինելու պատճառով) վերջերս այնքան է նիհարել, որ նախկին «փուչիկից» բան չի մնացել։

16. Շատ ընդունակ լինելով լեզուների հարցում` բարեկամս (նա կատարելապես տիրապետում է մի քանի լեզուների) կարողանում է անկաշկանդ զրուցել օտարների հետ։

Рубрика: Հայոց լեզու 10

Վազք երկար տարածության վրա. թարգմանություն

Տեքստային աշխատանք

Թարգմանիր տրված տեքստը։

БЕГ НА ДЛИННЫЕ ДИСТАНЦИИ

Когда человек и борзая бегут наперегонки, побеждает собака. У борзой то же соотношение мышечной массы и веса, что и у человека. Следовательно, оба они должны бежать с одной скоростью. Но борзая всегда приходит первой. Дело в том, что, когда человек бежит, он всегда видит финишную черту. Всегда представляет себе конкретную цель, которой нужно достичь. Ставя себе цели, считая, что все зависит от того, насколько правильно сформулирована задача, мы теряем уйму энергии. Не нужно думать о цели. Думать нужно только о движении вперед. Двигаться вперед и корректировать маршрут в зависимости от новых обстоятельств. Именно так, думая только о самом движении вперед, мы достигаем цели или даже оставляем ее далеко позади.

Վազք երկար տարածության վրա

Երբ մարդն ու քերծեն մրցում են, շունը հաղթում է: Քերծեն ունի մկանային զանգվածի և քաշի նույն հարաբերակցությունը, ինչ մարդը: Հետևաբար, երկուսն էլ պետք է որ վազեն նույն արագությամբ։ Բայց քերծեն միշտ հասնում է առաջինը: Բանն  այն է, որ երբ մարդ վազում է, նա միշտ տեսնում է վերջնագիծը։ Միշտ պատկերացնում է կոնկրետ նպատակ, որին պետք է հասնել: Մեր առաջ նպատակ դնելով, կարծելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ճիշտ է ձևակերպված առաջադրանքը, մենք կորցնում ենք շատ էներգիա։ Պետք չէ մտածել նպատակի մասին։ Պետք է միայն մտածել առաջ գնալու մասին։ Շարժվել առաջ և վերադասավորել երթուղին՝ կախված նոր հանգամանքներից: Հենց այդպես մտածելով միայն առաջ շարժվելու մասին՝ հասնում ենք նպատակին, կամ նույնիսկ շատ առաջ ենք անցնում:

Մեկնաբանություն

Ինչպես գիտենք, շները մարդկանցից տարբերվում են իրենց մտածողությամբ: Այդ շներից մեկը քերծեն է: Այս տեքստը պատմում է քերծեի և մարդու մրցակցության մասին: Մարդը, երբ կանգնած է վազքուղու վրա, սկսում է իր մեջ նպատակ դնել, և միայն տեսնում է վերջնագիծը, իսկ քերծեն չի մտածում այդ ուղղությամբ և շարժվում է առաջ: Մարդիկ միշտ այդպես են կյանքում, երբ ինչ-որ մեկի հետ մրցակցության մեջ են, փորձում են ամեն կերպ պատկերացնել արդյունքը: