Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.

հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…

ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ

երկբայական-ասես, արդյոք,, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…

գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…

սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…

սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Առաջադրանք. 

Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի,

Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ

Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,

Լուսեղ, քեզ եմ երազում,

Եվ հնչում է, որպես աղոթք

Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,

Եվ խոցում է, և այրում,

Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,

Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ

Ցոլա, ցնորք Նաիրի՛, —

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի…

Ձայնարկություն՝ զգացմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտհող բառեր.

ա՜, ա՜խ, է՜հ, հե՜յ, տո՛, ուռա՜, վա՞յ, ջու-ջու, փըխկ, խըշշ, հո, դե…

Առաջադրանք. տեքստից գտիր վերաբերականներն ու ձայնարկությունները.

— Էդ հո էշն է,—խոսեց  քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։

— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։

— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։

— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։

Բա իծի՞ն։

Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։

— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։

2. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։

Խոսեց- սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, 3-րդ դեմք, ե խոնարհում, պարզ, չեզոք

Առաջը-տեղի մակբայ

Հեռացնում է- անկատար ներկա, սահմանական եղանակ, 3-րդ դեմք, եզակի, պատճառական, ներգործական

Ապահով-որակական ածական

Մի-անորոշ դերանուն

Ուրիշը-անորոշ դերանուն:

Խամ-որակական ածական

Բռնած- հարակատար, պարզ, ներգործական, ե խոնարհում

Փախչում է- անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, սոսկածանցավոր, չեզոք, ե խոնարհում

Էդքան-ցուցական դերանանուն

Համարձակ-որակական ածական

Ես-անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ ուղղական հոլով 

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

Տեքստ
Ասում եմ, ասում ես, և ստացվում է բամբասանք («Բառերի խորհրդավոր աշխարհից», Պետրոս Բեդիրյան)
Առողջ դատող բոլոր մարդկանց միահամուռ կարծիքն անշուշտ այն է, որ բամբասանքը վատ բան է։ Սակայն այստեղ այդ մասին չէ որ պիտի խոսվի, այլ հենց բայի մասին։
Եթե բառացի բացատրելու լինենք բամբասանք-ը, ապա պիտի ասենք, որ այն նշանակում է «ասում եմ-ասում ես անելը»։ Բացատրությունը մի քիչ կարծեք խորթ է, բայց իրականում այդպես է որ կա։
Շատ հին ժամանակներում ունեցել ենք այժմ մոռացված բալ («ասել. խոսել») բայը, որի ներկա ժամանակի գրաբարյան առաջին և երկրորդ դեմքերը կլինեին՝ բամ («ասում եմ, խոսում եմ»), բաս («ասում ես…»)։ Կցեք այս երկու ձևերը, դրանց միացրեք -անք գոյականակերտ վերջածանցը, և ահա բառը պատրաստ է։
Կարծում եք միայն ա՞յս բառն է այդպես կազմված։ Ոչ։ Եթե լսեք, որ արևմտահայն ասի՝ «Հա՛յդե, ջա՛նըմ, դուն գործիդ նայե, ըսի ըսավներուն (=բամբասանքներին) ականջ մի՛ կախեր»,- իմացեք, որ հանդիպել եք նույն «տրամաբանությամբ» կառուցված բառի. ըսի «ասացի»+ըսավ «ասաց»։
Անշուշտ ծանոթ եք Սայաթ-Նովային ու Գաբրիել Սունդուկյանին, նրանց միջոցով՝ Թիֆլիսի բարբառին։ Այստեղ կա կոսե, որ նշանակում է «ասում է». «Մարքրիտիս տեսիլ է ու հավնիլ է, կոսե…3 («խաթաբալա«)։ Գրաբարն էլ ուներ ասէ ձևը, որ նշանակում էր դարձյալ «ասում է»։ Միացրեք այս երկուսը և կստանաք մի երրորդ բառ՝ ասեկոսե, որ կրկին նշանակում է «բամբասանք». «Այդ բոլորն ասեկոսեներ ենխ մի հավատա»։
Եթե ուշադիր նայենք բաս ձևն ու նրա իմաստը կտեսնենք նաև բարբառային բասեբաս մտնել արտահայտության մեջ, որ նշանակում է «շաղակրատել. վիճել», և որը գործածել է Նար-Դոսը « Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց…» նորավեպում. «- Դե, քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա,- բարկացավ տատն իրեն հատուկ բարեսրտությամբ»։
Իսկ եթե մի քիչ էլ հեռու գնանք, կտեսնենք կապը բաս բայաձևի ձևի ու բա՜ս (=ասում ես, էլի») միջանկյալ արտահայտության միջև, որն ունի մի քանի իմաստներ՝ «բա, հապա. ուրեմ. իհարկե», որոնք բոլորն էլ կան Հովհաննես Թումանյանից քաղված այս օրինակներում. «- Բաս էս ո՞նց պտի ըլիլ» («Քեռի Խեչանը»), «-… Տեսնեմ սա ջրին է վազում. ասի՝ բաս սրա բանը խարաբ է…» («Արջաորս»), «-Ապի, սրանք ժամ ունե՞ն…։ -Ունեն, բա՛ս…» («Գիքորը»)։
Դառնալով բալ-ին՝ պիտի ասեմ, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է « ասելը, խոսելը»։ Եվ որպեսզի սրանց կապը ձեզ համոզի, համեմատեք ռուսերեն глагол «բայ», որ ժամանակիին նշանակել է նաև «խոսք», որից глаголать «խոսել» և разглагольствовать «բարբաջել, շաղակրատել»։ Թե՛ հայերեն բայ, թե ռուսերեն глагол տերմինները պատճենված են լատիներեն verbum /վե՛րբում/ -ից, որ նշանակում էր «խոսք» և «բայ» ( verbo /վե՛րբո/ «խոսել»)։

  1. Կարդա տեքստը, գրառում արա բառերի ճամփորդության մասին։ Պարզիր՝ լեզվական ի՞նչ երևույթ է պատճենումը։ Հիշիր լեզվական ուրիշ երևույթներ, որ այս տեքստերում հանդիպել ես։

Պատճենել նշանակում է ուրիշ լեզվի ինչ-որ բառակապակցության թարգմանությամբ նույն նշանակությամբ բառ:

Թե՛ հայերեն բայ, թե ռուսերեն глагол տերմինները պատճենված են լատիներեն verbum /վե՛րբում/ -ից, որ նշանակում էր «խոսք» և «բայ» ( verbo /վե՛րբո/ «խոսել»)։

  1. Դետող, բոլոր, մարդկանց, անշուշտ, վատ, սակայն, պիտի խոսվի, հենց, եթե, նշանակում է, ունեցել ենք, այժմ, երրորդ բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր;
    Դատող- անդեմ բայ, ենթակայական դերբայ, ե խոնարհում, պարզ
    Բոլոր- որոշյալ դերանուն
    Մարդկանց- գոյական, սեռական, անձանիշ, հոգնակի, ու արտաքին
    Անշուշտ- հաստատական վերաբերական
    Վատ-որակական ածական
    Սակայն-մենադիր շաղկապ
    Պիտի խոսվի-հարկադրական, վ կրավորական,
    Հենց- վերաբերական
    Եթե-ստորադասական շաղկապ
    Նշանակում է-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, պարզ, չեզոք
    Ունեցել ենք-վաղակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, պատճառական, ներգործական
    Այժմ-
    Երրորդ- դասական թվական
Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Առաջադրանքներ

  1. Տեքստից գտիր կապերն ու շաղկապները։
  2. Լրացրու բաց թողած տառերը։
  3. Գտիր բազմաթիվ, բանակ, գոռոզ, տղամարդ բառերի հոմանիշները։

Բազմաթիվ-բազմաքանակ
Բանակ-զորք
Գոռոզ-ամբարտավան
Տղամարդ-այր

  1. Տեքստում կան իրար հոմանիշ 2 զույգ բառեր. գտիր դրանք։
  2. Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ։

Արնախում, վճռական, մարմնացում

  1. Տեքստից գտիր մեկական բառ, որ համապատասխանի տրված կառույցին.
  • արմատ+հոդակապ+արմատ Փառասեր
  • արմատ+ածանց Վճռական
  • արմատ+արմատ+ածանց

6.  Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

տիրելով-անորոշ, գործիական, պարզ, չեզոք

սկսում է-դիմավոր բայ, ե խոնարհում, անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ, ներգործական

մեջ-կապ, հետադրություն

բոլոր-որոշյալ դերանուն

փառասեր-որակական ածական

փրկված-հարակատար դերբայ, ե խոնարհում, կրավորական, կրավորական

ինքն-անձնական դերանուն, 3-րդ դեմք, եզակի թիվ, ուղղական, դերանվանական հոլովում

վճռական-հարաբերական ածական

կհասցներ-դիմավոր բայ, ենթադրական անցյալ, 3-րդ դեմք, եզակի, ե խոնարհում, պատճառական, ներգործական

վերջնականապես-ձևի մակբայ

թշնամուն-գոյական, հայցական, եզակի, անձնական, ու արտաքին հոլովում

վեհանձնության-գոյական, սեռական, եզակի, իրանիշ, ա ներքին հոլովում

տալիս է- դիմավոր բայ, ա խոնարհում, սահմանական, անկատար ներկա, եզակի, 3-րդ դեմք, անկանոն

ամբողջ-հարաբերական ածական

ձմեռ-գոյական, ուղղական, եզակի, իրանիշ

հանդիսականներով-գոյական, գործիական, հոգնակի, անձանիշ

օրը-գոյական, ուղղական, եզակի, իրանիշ

Տեքստ

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիսամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

18.12.2020

  1. Կարդա տեքստը, առանձնարցու այն հատվածները, որտեղ երևում են խնդրել, ուզել, հայցել բառերի բացատրությունները։

Այստեղ խնդրես բայը թե՛ ձևով, թե՛ իմաստով գրաբարյան է, նշանակում է «փնտրում ես»։

«ուզել» նշանակությամբ գործածում էր ել-ը։

Նաև հայցելը նույնպես գրաբարում հանդիպում էր «փնտրել» նախնական իմաստով:

Գրաբարը, ուրեմն, սիրում էր խնդրել օգտագործել «փնտրել» իմաստով, իսկ «ուզել» նշանակությամբ գործածում էր հայցել-ը։

Բայց ի՞նչ ասենք, որ «զարմանալի զուգադիպությամբ», այս հայցել-ը նույնպես գրաբարում հանդիպում էր «փնտրել» նախնական իմաստով

  • Արդի հայերենի բացատրական բառարանից ճշտիր, թե էլ ինչ է նշանակում խնդիր բառը։ Ամենաանսպասելիները գրառիր բլոգումդ։
  • Տեքստում օգտագործված քերթված բառի բացատրությունը գտիր բառարանից։

Քերթված նշանակում է բանաստեղծություն։

  • Տեքստից գտիր մակբայները, որոշիր տեսակները։

հոս-ձևի մակբայ

դեռ-ժամանակի մակբայ

ամենևին-չափի մակբայ

հետո-ժամանակի մակբայ

երբեք-ժամանակի մակբայ

այլևս-ժամանակի մակբայ

հնուց-ժամանակի մակբայ

բառացի-ձևի մակբայ

հեռու-տեղի մակբայ

հենց-ձևի մակբայ

բավական-չափի մակբայ

պարզ-ձևի մակբայ

  • Գտիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, դեմքը, թիվը, կազմությունը, սեռը։

Փնտրե՞լ, թե՞ ուզել (Պ. Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Հիշո՞ւմ եք Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Մահ քաջորդվույն» հայրենաշունչ բանաստեղծության առաջին տողերը.

Դու զո՞վ խնդրես, մա՛յր իմ անույշ,

Ե՛կ, մի՛ դողար, մոտցի՛ր հոս.

Անլաց աչոք դիտե՛ զորդիդ

Ու յուր վերքերն արյունահոս…

Այստեղ խնդրես բայը թե՛ ձևով, թե՛ իմաստով գրաբարյան է, նշանակում է «փնտրում ես»։ Եվ քանի որ Պեշիկթաշլյանի ստեղծագործությունների լեզուն դեռ մոտ էր կանգնած գրաբարին, ուստի բառի նման գործածությունը այստեղ միանգամայն բնական է հնչում։

Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե նրանից հետո մոռացվել է խնդրել բայի այդ նախնական իմաստը։ Ահա մի քառատող Հովհաննես Թումանյանի «Կորուստից հետո» քերթվածից։

Խնդրի՛ր, սիրտ իմ կարոտակեզ,

Սիրտ իմ պանդուխտ, վշտաբեկ,

Խնդրիր նրան, որ այլևս քեզ

Սփոփելու չէ երբեք։

Մինչև օրս էլ խնդրել բայի արմատի նախնական՝ «որոնել» իմաստը պահպանվել է հնուց եկած շատ բարդ բառերի կազմում, ինչպես՝ արկածաԽՆԴԻՐ, որ բառացի նշանակում է «արկածներ փնտրող», բախտաԽՆԴԻՐ՝ «բախտ որոնող», քինաԽՆԴԻՐ, նույնիսկ վրեժԽՆԴԻՐ… Ինչո՞ւ հեռու գնանք. խնդիր բառն ինքը հենց փաստորեն նշանակում է մի, ասենք թե, թվաբանական առաջադրանք, որի լուծումը պետք է փնտրել։

Ու բավական է այդ բառի վրա ավելացնենք մի -ք ածանց, կստացվի նոր բառ, նոր իմաստ. խնդիրք արդեն նշանակում է «խնդրանք, հայց»։

Գրաբարը, ուրեմն, սիրում էր խնդրել օգտագործել «փնտրել» իմաստով, իսկ «ուզել» նշանակությամբ գործածում էր հայցել-ը։

Բայց ի՞նչ ասենք, որ «զարմանալի զուգադիպությամբ», այս հայցել-ը նույնպես գրաբարում հանդիպում էր «փնտրել» նախնական իմաստով, ինչպես այդ տեսնում ենք Ղևոնդ Մեծպատմիչի հետևյալ նախադասության մեջ. «… Զի ոչ էր գիւտ (գյուտ) զոր հայցէին, գտանել պահանջումն սակի արծաթոյն (արծաթույն)… » («Չէր գտնվում, ինչ որ փնտրում էին՝ պահանջվող արծաթի չափը»)։

Եվ եթե ավելացնենք, որ հուզել (գրաբար ուղղագրությամբ՝ յուզել) «փնտրել» և u նույնարմատ բայեր են, ապա պարզ կդառնա, որ այստեղ մենք գործ ունենք իմաստաբանական հետաքրքրական մի երևույթի հետ. մեր լեզվում այդ երկու հասկացությունները («փնտրել» և «ուզել») արտահայտվում են միևնույն արմատով։

Рубрика: English, Հայոց լեզու, Պատմություն, Ռուսերեն, Վրացերեն, Քիմիա, Ֆիզիկա 9, Գրականություն, Իրավունք, Կենսաբանություն

Հաշվետվություն

Սեպտեմբերի 15-ից սկսվեցին մեր դասերը։ Այս տարի ունեցանք նոր առարկա՝ իրավունք։ Իրավունք առարկան հետաքրքիր առարկա է, ինձ շատ դուր եկավ «Ինչո՞ւ է լռում ՄԱԿ»-ը թեման։ Պատմություն առարկայից ինձ շատ դուր եկավ «Զեյթունի հերոսամարտ»-ը, չնայած, որ բոլոր թեմաներն էլ հետաքրքիր են։ Գրականությունից ինձ դուր եկավ «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքը, իսկ հայոց լեզվից դուր եկավ մակբայները, և քննարկումը՝ Հայրենասիրության և հայրենիքի մասին։ Հանրահաշիվը և երկրաչափությունը այս տարի բարդ էին, չնայած իմ ամենասիրելի թեմաները «Դիսկրիմինանտ»-ը և «Վիետի թեորեմն»-է, իսկ երկրաչափությունից չունեմ սիրելի թեմա, քանի որ երկրաչափությունը բարդ է։ Քիմիա և ֆիզիկա առարկաները այս տարի բարդ էին, ինձ ամենաշատը դուր էր գալիս, երբ մենք կատարում էինք փորձեր։ Կենսաբանությունը շատ հետաքրքիր էր, ինձ դուր էր գալիս, երբ մենք կատարում էինք թարգմանություններ, և այդ թարգմանությունների շնորհիվ  ես նոր բառեր էի իմանում։ Ռուսերենը այս շատ հետաքրքիր էր, և շատ հեշտ էին թեմաները։ Անգլերենը իմ ամենասիրելի առարկան է, ուստի շատ հեշտ էր հասկացվում քերականությունը։ Վրացերենի ժամերին արդեն սովորում ենք տառերը, և արդեն ես կարողանում եմ կարդալ և գրել վրացերենով։ Հուսով եմ, որ հաջորդ տարի էլ ավելի լավ կսովորեմ։

Рубрика: Հայոց լեզու

Հայրենիք

Հայրենիքը քո ծննդավայրն է։ Դա այն վայրն է, որ երբեք չես կարող մոռանալ։ Դա այն վայրն է, որտեղ ծնվել  և մեծացել ես։ Դա այն վայրն է, որտեղ ընկերներ ես ձեռք բերել և դպրոց ես հաճախել։ Հայրենիքը անպետք բան չէ, ուղղակի օրերից մի օր դու հնարավոր է որոշում կայացնես, և լքես հայրենիքդ հավերժ, բայց նույնիսկ եթե լքում ես, մի մոռացիր հայրենիքդ:

Նաև հայրենասիրությունը նվիրումով աշխատել է նշանակում: Նվիրումով աշխատել նշանակում է, որ դու աշխատում ես սիրով, հաճույքով, և քո գործը շատ ես սիրում։ Երբ դու աշխատում ես նվիրումով, անմնացորդ, հաճույքով, դա նշանակում է, որ դու ինչ-որ լավ բան ես անում քո երկրի համար, և այդպես դառնում է հայրենասիրություն։

Հայրենիքը առաջին հերթին ծննդավայր է։ Դու չես կարող քո երկրից գնաս ուրիշ տեղ և ասես, որ դա քո հայրենիքն է, որովհետև հայրենիքը ՝ դա քո ծննդավայրն է։ Տվյալ երկրի քաղաքացին պետք է սովորի, լավ գիտելիք ձեռք բերի, լավ աշխատանք ունենա, որպեսզի կարողանա հայրենիքի կենսունակությունը ապահովի, օրինակ՝ եթե դու ծրագրավորող ես, դու կարող ես բացել գերհզոր կայքեր, որոնք ոչ-ոք չի կարող ջարդել, կամ եթե դու դիվանագետ ես, դու կարող ես լավ հարաբերություններ ստեղծես ուրիշ երկրների հետ, և կարող ես քո երկրի հարցերը լուծես։

Մենք՝ ապագա սերունդս,  անշուշտ ունենք որոշակի անելիքներ, օրինակ՝ մենք պետք է լավ սովորենք, լավ աշխատանք ունենանք, որ կարողանանք մեր երկիրը զարգացնել և նոր բաներ հայտնաբերել։ Մեր հայրենիքում պակասում  է <<լավ կառավարիչ>> հասկացողությունը, որովհետև ես չեմ տեսել, որ այսքան ժամանակ մեր երկիրը կառավարեն այնպես, որ մենք դառնանք այնքան լավ երկիր, որ մարդիկ մեր երկրից չգնան և ուրիշի երկիրը չծաղկացնեն։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

  • Կարդա տեքստը։ Շարադրիր, Ամանորի ավանդույթները, նշիր՝ հնում մեր նախնիներն ինչպես էին տոնում Ամանորը։ Ո՞ր սովորույթները կցանկանայիր վերականգնել։

Մեր մոտ Ամանորը գալիս է ձմռանը։ Մարդիկ գնումներ են կատարում, գտնում են, որ այդ օրը իրենց սեղանը առատ լինի, որ ամբողջ տարին լավ ապրեն։ Մարդիկ իրար բարեմաղթանքներ են հղում, ցանկանում առողջ, երջանիկ կյանք, բարեկեցություն, խաղաղ երկինք։

Իսկ հնում, մեր նախնիները Ամանորը նշել են ոչ թե ձմռանը, այլ ամռանը, որը կոչվել է Նավասարդ (Օգոստոսի 11-ից Սեպտեմբերի 9), բերք ու բարիքի ժամանակ։ Այդ տոնախմբությունների ընթացքում. է՛լ հրավառություն, է՛լ մարտիկմարզիկների մրցություններ, է՛լ նազելի օրիորդների առևանգումներ էին տեղի ունենում։

Ես այս սովորույթները նայելով կարող եմ ասել, որ հիմիկվա ավանդույթները ավելի լավն են, և ոչ-մի ավանդույթ չէի վերականգնի։

  • Ի՞նչ է նշանակում հոլովում բառը տեքստում։

Հոլովումը տեքստում նշանակում է տարիների գլորումը՝ դեպի վերև։

  • Գտիր թվականները, որոշիր տեսակները։

Չորս- քանակական թվական

Առաջին- դասական թվական

11- քանակական թվական

9- քանակական թվական

XI – դասական  թվական

33-րդ – դասական թվական

  • Մեկական որակական և հարաբերական ածական դուրս գրիր տեքստից։

Նազելի- որակական

Հայկական- հարաբերական

Նոր տարի, Ամանոր, Նավասարդ (Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

-Շնորհավոր Նոր տարի…
-Ամանորի առիթով հաճեցեք ընդունիլ սրտագին շնորհավորություններս…
Այսպես բյուր մաղթանքների հեղեղներ են հորդում աշխարհի չորս ծագերում ապրող մարդկանց շուրթերից ու սրտերից, մաղթանքներ բարօրության ու քաջառողջության, խաղաղ, անամպ երկնքի ու բարգավաճման…
Մեր նախնիները, որ սովորել էին տարիների հոլովումը հաշվել Երկրի ու Արևի, ամիսներինը՝ Երկրի ու Լուսնի «փոխհարաբերությամբ», մի առանձին հաճույքով էին «բռնում» պահը տարվա նորոգման և երազում էին իրենց կյանքն էլ նորոգված տեսնել՝ նոր տարվա հետ։ Անրջում էին պահել այն, ինչ ունեին՝ կյանք, տուն, օջախ, զավակներ, ազգ։

Նոր տարի, Ամ նոր։
Զուտ հայկական բառեր։ Եվ երբ սովորեցինք մեծատառի կիրառությանը հատուկ իմաստ հաղորդել, այդ բառերն էլ սկսեցինք մեծատառով գրել։

Այդ բառերին ժամանակին ավելացավ Կաղանդ-ը, որ անմիջականորեն փոխ առանք հունարենից (կալա՛նդաի). վերջինս իր հերթին՝ լատիներենից (calahdae /կալե՛նդաե>կալե՛նդե/. սա ձեզ չի՞ հիշեցնում ռուսերեն календарь-ը)։ Հունարեն և լատիներեն բառերը նշանակում են թե՛ «ամսամուտ», թե «տարեմուտ»։ Սակայն ի վերջո արմատացել է «տարեմուտը»։ Եվ արևմտահայերենում սովորական արտահայտություններ են դարձել Կաղանդ, Կաղանդի գիշեր, կաղանդչեք («Նոր տարվա նվեր»)… Այս վերջինն առանձնապես թրթռուն զգացումներ է առաջ բերել ու բերում է մանավանդ փոքրերի սրտերում։ «Կաղանդ պիտի ունենայինք,- գրում է Անդրանիկ Ծառուկյանն իր «Մանկություն չունեցող մարդիկ»-ում։- Կաղանդ ունենալ՝ կը նշանակեր տոպրակի վերածված գուլպա մը, մեջը շաքար (կոնֆետ), ընկույզ, չամիչ ու թերևս թաշկինակ մը»։

Օ՜, այդ գուլպաներն ու կոշիկները, որ դրվում էին (ու դրվում են երևի այժմ էլ) իրենց հատուկ տեղում, որպեսզի Կաղանդ Պապան իր նվերները զետեղեր այնտեղ…

Կաղանդ Պապան արևմտահայոց Ձմեռ Պապին է, որն իր երևակայական ճանապարհորդությունն է գործում նույնքան երևակայական Ձյունանուշիկի հետ…
Բայց մի՞շտ է արդյոք մեր Նոր տարին կապված եղել ձմռան ու ձյան հետ։
Ո՛չ, ասում են մեր պատմագրությունը և… լեզվաբանությունը։

Մեր հեռավոր նախնիների տարեմուտը կոչվել է Նավասարդ, որ անունն է հայկական առաջին ամսվա։ Դա պարսկերեն բառ է և հենց «նոր տարի» էլ նշանակում է. նավ «նոր»+սարդ «տարի»։ Այդ ամիսը տևում էր, մեր այժմյան հաշվով, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը։ Տեսնո՞ւմ եք,հին հայոց Նոր տարին ամռանն էր գալիս, գալիս էր բերք ու բարիքի առատության շրջանում, ջեռոտ օրերին։ Եվ համապատասխան շուքով էլ տոնվում էր։ Հանդիսությունները կոչվում էին Նավասարդյան տոներ։ Ինչեր ասես չէին կազմակերպվում այդ տոնախմբությունների ընթացքում. է՛լ հրավառություն, է՛լ մարտիկ-մարզիկների մրցություններ, է՛լ նազելի օրիորդների առևանգումներ… Սակայն եկեք լսենք հին գուսաններին, որոնց շարահարած բանահյուսական այս գողտրիկ պատառիկը մեզ է հասել XI դարի մատենագիր Գրիգոր Մագիստրոսի 33-րդ թղթով.
Ո՜տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց։
(«Ո՜վ կտար կամ որտեղի՜ց ինձ ծուխը ծխանի և առավոտը Նավասարդի, եղնիկների վազելն ու եղջերուների վարգելը։ Մենք փող էինք զարնում և թմբուկ խփում, ինչպես որ վայել էր թագավորներին)։
Ավելացնեմ. ի պատիվ նախնյաց սովորությունների, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ, կենտրոնը՝ Նյու Ջըրզի) ամեն տարի Եվրոպայի այս կամ այն երկրում կազմակերպում է սփյուռքահայ երիտասարդների նավասարդյան խաղեր։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Թեստի օրինակի վերլուծում, քննարկում։
  2. Ի՞նչ ես հասկանում տոն ասելով։ Նշիր երկու բան, որ տոնի ժամանակ անխուսափելի են։

Ըստ իս տոնը դա ուրախ առիթ է, որտեղ բարեկամներով կամ ընկերներով հավաքվում են և ինչ-որ բան են նշում, օրինակ՝ ծնունդ, Նոր տարի, Վարդավառ։ Տոնի ժամանակ անխուսափելի է ուրախ տրամադրությունը և երաժշտությունը։

  • Կարդա տեքստը, գտիր՝ ինչ են նշանակում ստորոգելի, երկրորդելարջառ բառերը։

Ստորոգելի- հատկանիշ

Երկրորդել-

Արջառ-

  • Գտիր՝ ինչ հնչյունափոխություն կա տխրություն, պատմություն, ստուգաբանությունխնդություն, ծիսակատարություն բառերում։

Տխրությունու սղվել է
Պատմությունու սղվել է
Ստուգաբանություն ույ դարձել է ու
Խնդությունի դարձել է ը
Ծիսակատարությունե փոխվել է ի

  • Դուրս գրիր բայերը, որոշիր՝ դիմավոր են, թե անդեմ, եթե անդեմ է, որ դերբայն է, եթե դիմավոր է, որ եղանակն է, որ ժամանակը, որ ժամանակային ձևը, որոշիր բայերի սեռը, կազմությունը։

Երգում էին—անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի թիվ, պարզ, չեզոք
Զարնում էինք—անկատար անցյալ, սահմանական, 1-ին դեմք, հոգնակի թիվ, պարզ, չեզոք
Խփում էինք—անկատար անցյալ, սահմանական, 1-ին դեմք, հոգնակի թիվ, պարզ, չեզոք
Եղել են—վաղակատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անկանոն, պարզ, չեզոք
Պիտի ասեր—հարկադրական եղանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ, ներգործական
Հիշենք—անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, հոգնակի թիվ, պարզ, ներգործական
Գնում է—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ, չեզոք
Հանգում է—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ, ներգործական Պիտի ասեին—հարկադրական եղանակ, 3-րդ դեմք, հոգնակի թիվ, պարզ, ներգործական
Երկրորդեր—ըղձական եղանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ, ներգործական
Գրվում է—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ, չեզոք
Հնչվում էր—անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ, չեզոք
Նշանակում էր—անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ, չեզոք
Եղել է—վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ, չեզոք
Նշանակում է—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ, չեզոք
Նվիրված-հարակատար, կրավորական, կրավորական
Վկայում են—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի թիվ, պարզ, ներգործական
Ծագում են—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի թիվ, պարզ, չեզոք

  • Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Երբհարաբերական դերանուն
Այսպեսցուցական դերանուն
Մարդուհայցական կամ տրական, ոչ անձ, եզակի
Տոնականհարաբերական ածական
Պատմությունըուղղական, ոչ անձ, եզակի
Մերանձնական դերանուն



Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»
ՏՈՆ

Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպես օրէն էր թագաւորաց։
Այսպես էին երգում մեր երանելի նախնիները, երբ տոն էր, տոնական տրամադրություն էր. «Մենք փող էինք զարնում և թմբուկ էինք խփում, ինչպես որ վայել է թագավորներին»…
Տոնը, ինչպես և տխրությունը, միշտ մարդու ուղեկիցն են եղել, մարդու հետ են եղել, ինչպես պիտի ասեր աշխարհահռչակ գրող Էռնեստ Հեմինգուեյը։ Իսկ տոնից ու տոնական տրամադրությունից անբաժան են թմբուկն ու փողը։ Այստեղ հիշենք հոբելյան (գրաբար գրությամբ յոբելեան) բառի պատմությունը, բառ, որ գնում ստուգաբանորեն հանգում է եբրայեցերեն յոոբեել «փող» արմատին։
Սակայն ինչո՞ւ այդքան հեռու գնանք. լսենք Գեղամ Սարյանին («Խորհրդային Հայաստան»)
Հազար շեփոր հնչեն թող
Այս առավոտ,
Հազար թմբուկ խփեն թող
Այս առավոտ,
Լույսի հեղեղ, լույսի տոն է,
Խնդություն.
Հազար շեփոր հնչեն թող
Այս առավոտ։
Բայց մի՞թե միայն շեփորն ու թմբուկն են եղել տոնական ծիսակատարությունների անբաժան ստորոգելիները։ Ո՛չ,- պիտի ասեին մեր նախնիներն իրենց պատմությամբ։ Ո՛չ,-պիտի երկրորդեր նրանցից մեզ ավանդված տոն բառը։
Այս բառը գրաբարում գրվում է տօն, վաղ շրջանում՝ տաւն. հնչվում էր «տաուն»։ Նշանակում էր, ստուգաբանորեն, «զոհ»։Ահա ձեզ վաղնջական հասարակաց հանդեսների ևս մի անբաժան ստորոգելի՝ զոհը, զոհաբերությունը։
Տոն բնիկ հայկական՝ հնդեվրոպական բառ է, և նրա լատիներեն ցեղակից հոմանիշը daps (da՛pis) պարզ ցույց է տալիս, թե այդ ինչ զոհի մասին է եղել խոսքը հեռու-հեռավոր, հեթանոսական դարերում. լատիներեն բառը նշանակում է «աստվածներին նվիրված զոհ»…
Մեր ստուգաբանական բառարանները վկայում են, որ տոն (տաւն) և տուար, տաւար նույն արմատից են ծագում, իսկ այս վերջինը նշանակում է «արջառ»։ Ահա թե ի՛նչ էին զոհում հեթանոս հայերն իրենց աստվածներին, երբ տոնական հանդեսներ էին անցկացնում։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Կարդա տեքստը, բացատրիր՝ ինչ է նշանակում «սեփական» բառը և որտեղից է ծագում։

Սեփական նշանակում է, որ ինչ-որ իր քոնն է, իսկ այդ բառը ծագել է սեպուհ բառից, որը իր հերթին նշանակում է իշխան։

  • Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը (8 բառ՝ կրկնվողները չհաշված)։

Առաջացման- առաջացում 

Նշանակում-նիշ

Օգնությամբ- օգնություն

Հնում-հին

Գրվելիս- գիր

Մտքով- միտք

Գլխավոր- գլուխ

  • Տեսքտից գտիր մի բառ, որի բոլոր վանկերը բաց են։

Ածականը, նպատակը

  • Տեքստից գտիր միջոցով, նշանակություն, հիմա, սոսկ բառերի հոմանիշները։

Միջոցով- օգնությամբ

Նշանակություն- իմաստ

Հիմա- այժմ

Սոսկ- միայն

  • Գտիր դիմավոր բայերը, որոշիր քերականական հատկանիշները։

Ունեցել ենք-վաղակատար անցյալ, 1-ին դեմք, հոգնակի, սոսկածանցավոր, ներգործական
Ունենք-անկատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, սոսկածանցավոր, ներգործական
Նշանակում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Հավաքվեցին-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, չեզոք
Կազմվել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Պահպանվում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Միացել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր, չեզոք
Դարձել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր, չեզոք
Փոխվել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Ասում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ, ներգործական
Ավելացնեմ-անկատար ներկա, 1-ին դեմք, եզակի, սոսկածանցավոր, ներգործական

  • Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է, ածանցավոր է, թե՞ պարզ։

Գրվելիսհամակատար, կրավորական
Հաջորդողենթակայական, պարզ, ներգործական
Միացելանորոշ, սոսկածանցավոր, չեզոք

  • Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»
«Սեփակա՞ն», թե «Իշխանական»

Խոսքը սեփական բառի առաջացման մասին է։
Ունեցել ենք (և ունենք) մի բառ՝ սեպուհ, որ նշանակում է «իշխան». «Խորհրդի հավաքվեցին սեպուհները՝ Վարազդատ սեպուհը և մյուսները» (Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք»)։ Սրանից -ական ածականակերտ ածանցի օգնությամբ կազմվել է սեպհական ածականը. հնում բառը հենց այդպես էլ գրվելիս է եղել, հիմա էլ արևմտահայերենում այս գրությունը պահպանվում է։ Փաստորեն նշանակում է «իշխանական»։ Հետագայում է, որ Պ-ն հաջորդող Հ-ի հետ միացել, դարձել է Փ, ու բառի իմաստի հետ փոխվել է և հնչյունական կողմը՝ սեփական։
Այժմ ո՞ւմ մտքով կանցնի, որ երբ ասում է սեփական տուն, իրականում ասում է իշխանլական տուն։
Ավելացնեմ, որ սեպուհ ժամանակին միայն «իշխան» չի նշանակել, այլև «գլխավոր, առաջնակարգ,կարևորագույն»։ Արևմտահայը կասի՝ «Ասիկա է մեր սեպուհ նպատակը»։