Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզվի քերականություն․ հաշվետվություն

Ահա և վերջ: Ավարտվեց ևս մեկ ուսումնական շրջան: Արդեն մի քանի ամիս է, ինչ դասացուցակում ունեմ լրացուցիչ հայոց լեզու առարկան: Բացարձակապես չեմ փոշմանում ընտրությանս վրա, քանի որ ամենաշատ նախագծերը այս առարկայից եմ կատարել: Վստահաբար կարող եմ ասել, որ նախագծերը էլ ավելի օգտակար և տեղին են դարձնում դասերը։ Այս տարի ընկերներիս սկսեցի էլ ավելի լավ ճանաչել, քանի որ ունեինք նախագիծ, որի ընթացքում միմյանց հարցեր տալով սկսեցինք ավելի լավ ճանաչել: Թարգմանություններ եմ կատարել դերասանների, քաղաքների, երգի, կինոռեժիսորի, խելագարված հանճարի մասին: Հետաքրքիր շարադրություններ եմ գրել՝ <<Շարադրություն նկարի շուրջ>>, <<Գրականությունը իմ կյանքում>> թեմաներով։ Ծանոթացել եմ հիանալի հայ ժամանակակից գրողի ստեղծագործություններին, ում պատմվածքները ես միանշանակ խորհուրդ եմ տալիս կարդալ, քանի որ այդպիսի հետաքրքիր հայկական պատմվածքներ ես չէի կարդացել։ Հետաքրքիր հետազոտական աշխատանք եմ կատարել՝ <<Ինչպես են առաջացել լեզուները>> և <<Տիեզերագիտություն>> թեմաներով։ Ինֆորմատիվ հարցազրույց եմ վարել պապիկիս հետ, ով մասնագիտությամբ իրավաբան է, և այդ հարցազրույցի շնորհիվ հետաքրքիր տեղեկություններ եմ ստացել՝ որպես ապագա իրավաբան։

Այսքանով կամփոփեմ այս կիսամյակի աշխատանքներս, իհարկե, սրանք դեռ միայն կեսն են, իսկ մնացած հետաքրքիր աշխատանքներիս կարող եք ծանոթանալ այստեղ։ Այս տարին շատ լեցուն էր նախագծային աշխատանքներով, որը իմ ուսումնական տարին էլ ավելի արդյունավետ դարձրեց։ Նախագծերին կարող եք ծանոթանալ ստորև։

Որքանով եմ ճանաչում ընկերոջս․ նախագիծ

Թոմ Հենքս․ թարգմանություն
Սքարլեթ Յոհանսոն․ թարգմանություն
Սինգապուր․ թարգմանություն
Քեյփթաուն․ թարգմանություն
Ինչպես ես եմ կարող․ երգի թագմանություն
Ինգմար Բերգման․ թարգմանություն
Չարլզ Դիքենս․ հոգեկան խնդիրով տառապող հանճարը․ թարգմանություն

Ժամանակի հարատևություն, Սալվադոր Դալի․ Շարադրություն
Գրականությունը իմ կյանքում․ Շարադրություն

Ժամանակակից գրողներ․ Հովհաննես Երանյան

Ինչպես են առաջացել լեզուները․ հետազոտական աշխատանք
Տիեզերագիտություն․ հետազոտական աշխատանք

Հարցազրույց իրավաբանի հետ

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 17․05․2022

107. Հետևյալ աղյուսակը լրացրեք համապատասխան տերմիններով:

երաժշտություն — գործիք, նոտա, մեղեդի, արվեստ, ռիթմ
բժշկություն — արյուն, ասեղ, դեղ, օրգանիզմ, թույն, ջերմություն, ճնշում
դիվանագիտություն — պայմանագիր, խոսք, քաղաքականություն, պատմություն,
գրականագիտություն — էպոս, գրող, գիրք, արվեստ, լեզու

108. Գրեցեք բառերի օրինակներ, որոնք տերմինի արժեք ունեն մեկից ավելի տերմինային համակարգերում:

բռունցք — կենսաբանություն, սպորտ
մկնիկ — առարկա, կենդանի
ճակատ — կենսաբանություն, ռազմագիտություն
թարթիչ — կենսաբանություն, մեքենաշինություն
եթեր — երևույթ, հեռուստատեսություն
երակ — կենսաբանություն, բնության երևույթ

109. Բառարանների օգնությամբ գրեցեք հետևյալ բառերի տերմինային նշանակությունները :

ա) շնիկ — կենդանի, նշան
բ) պսակ — հագուստ, առարկա
գ) երակ — կենսաբանություն, բնության երևույթ
դ) շերեփ — սպասք
ե) թմբուկ — երաժշտություն
զ) մոմ — առարկա
է) բաժակ — սպասք
ը) բռունցք — կենսաբանություն, սպորտ
թ) մկնիկ — առարկա, կենդանի
ժ) ճակատ — կենսաբանություն, ռազմագիտություն
ժա) թարթիչ — կենսաբանություն, մեքենաշինություն
ժբ) եթեր — երևույթ, հեռուստատեսություն

110. Միջազգային տերմինակազմիչներով և հայերեն կամ օտար բաղադրիչներով բարդ բառեր կազմեցեք և լրացրեք հետևյալ աղյուսակը:

ավիա — ավիատոմսեր, ավիաուղի / ավիացիա
ավտո — ավտոմեքենա, ավտոտնակ/ ավտոմոբիլ
կինո — կինոթատրոն, կինոփառատոն/ կինոպարկ
մակրո — մակրոտնտեսական/ մակրոէվոլուցիա
միկրո — միկրոձեռնարկություն/ միկրոմարքեթինգ, միկրոքիմերիզմ
ռադիո — ռադիոալիք/ ռադիոլոգ

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 16.05.2022

Առաջադրանք 1. Տրված բառերին բաղադրիչներ ավելացնելով՝ կազմեցեք մենիմաստ բառեր:

Պահեստ— պահեստապետ, պահեստասենյակ
Պայքար— գոյապայքար, մենապայքար
Սենյակ— հյուրասենյակ, ննջասենյակ
Ծայր— ծայրամաս, անծայր
Աման— աման-չաման, ճաշաման, աղաման
Սեղան— գրասեղան, ճաշասեղան
Տուփ— գրատուփ, սրբատուփ, զարդատուփ
Մաս— մասնակի, մասնատված
Ընկեր— դասընկեր, գործընկեր

Читать далее «Հայոց լեզու 16.05.2022»
Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 11․05․2022

Մայիսի 11

Տրված տեքստից ընտրեցե՛ք 1-2 նախադասություն և դրանք ենթարկեցե՛ք հնչյունաբանական, բառագիտական, ձևաբանական և շարահյուսական վերլուծության։

Սիրում եմ Աբովյանի ծառերը, որ օրեցօր երկինք են պարզում իրենց ջահել կատարները:

Հնչյունափոխական

Սեր- սիրել 
Օրեցօր-օրիցօր 

Բառագիտական

Սիրել- պարզ
Աբովյան- ածանցավոր
Ծառեր- պարզ
Օրեցօր- բարդ 
Երկինք- պարզ
Պարզել- պարզ
Իրենց- պարզ
Ջահել- պարզ
Կատարներ- պարզ

Ձևաբանական

Սիրում եմ- սահմանական եղանակ, անկատար ներկա, եզակի թիվ, առաջին դեմք, ներգործական սեռ
Աբովյանի- գոյական, հատուկ, եզակի, անձանիշ, սեռական, ի արտաքին
Ծառերը- գոյական, հասարակ, հոգնակի, իր, ուղղական, ի արտաքի 
Օրեցօր- ժամանակի մակբայ
Երկինք- գոյական, հասարակ,եզակի, իր, ուղղական, ի արտաքին
Պարզում են- սահմանական եղանակ, անկատար ներկա, հոգնակի, երրորդ դեմք,
ներգործական սեռ
Իրենց- անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի, սեռական հոլով
Ջահել- որակական ածական, դրական աստիճան
Կատարներ- գոյական, հասարակ, հոգնակի, իր, ուղղական, ի արտաքին

Շարահյուսական

Ենթակա- զեղչված է
Ստորոգյալ- սիրում եմ, պարզում են
Ուղիղ խնդիր- ծառերը, կատարները
Հատկացուցիչ- Աբովյանի, իրենց
Որոշիչ- ջահել
Տեղի պարագա- երկինք
Ժամանակի պարագա- օրեցօր

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Չարլզ Դիքենս․ հոգեկան խնդիրով տառապող հանճարը

Charles Dickens

Չարլզ Դիքենս, ամբողջությամբ Չարլզ Ջոն Հաֆամ Դիքենս, անգլիացի վիպասան էր, ընդհանուր առմամբ համարվում էր վիկտորիանական դարաշրջանի մեծագույնը․․․

Читать далее «Չարլզ Դիքենս․ հոգեկան խնդիրով տառապող հանճարը»
Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Գրականության դերը մարդու կյանքում

Դեռ փոքրուց գրականությունը իմ կյանքի մի մասն է եղել: Քնելուց առաջ մի փոքր կարդալը դարձավ իմ բնական կարգի մի մասը, որտեղ ես կարող էի փախչել այլ աշխարհ: Համենայն դեպս, շատ բան չի փոխվել, և քնելուց առաջ ես սիրում եմ կարդալ և գոնե մի քանի րոպե կտրվել աշխարհից:

Читать далее «Գրականության դերը մարդու կյանքում»
Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 29.04.2022

Առաջադրանք 2. Փակագծերում տրվածներից ընտրի՛ր հանձնարարելի տարբերակը։

Մտե՛ք մեր դատարանները, մեր մաքսատունը և պաշտոնական այլ հիմնարկություններ․ այնտեղ կտեսնեք բազմաթիվ ծառայողների, որոնք աշխատավարձից դժգոհում են։

Ես Մոսկվայի համապատասխան ինստիտուտից բերեցի ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, այստեղից ընտրեցինք մասնագետներ, որ դասավանդում են այդ ֆակուլտետներում։

Սրանք խնդիրներ են, որ պետք է վերլուծվեն և՛ մշակույթի, և՛ նոր նյութերի հիման վրա։

Ընտրանքային եղանակը ենթադրում է, որ ստուգման է ենթարկվելու այն փաստաթղթերից մեկը, որը վերաբերում են գործունեության տարբեր ժամանակաշրջանների։

Բյուրեղային ալիքները երգում էին այն ոսկեշող ամպերի մասին, որ պսակում էին լեռների ադամանդի ճակատները։

Նրա սև գանգուրները ծածանվում էին մեղմ քամուց, որ փչում էր ծովակից։

Կնոջ ներկայությունը լցնում է անջրպետը, որ բացվել է Վաչեի և արտաքին աշխարհի միջև։

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 27.04.2022

Առաջադրանք 3.Փակագծերում տրվածներից (շնորհիվ, առանց, ի թիվս, պատճառով, հանձինս, բացի, հանձին, բացառությամբ) ընտրի՛ր համապատասխան կապը և տեղադրի՛ր նախադասության մեջ:

Աշխարհի աշխատավորությունը, առաջավոր մտավորականությունը հանձին Գորկու տեսնում էին իրենց անձնվեր բարեկամին, աշխատավոր մարդու շահերի հուսալի պաշտպանի:

Հետագայում Հրաչյա Քոչարի շնորհիվ ծանոթացա Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի հետ:

Մյուս պատճառն այն է, որ բյուրոյի գերակշիռ մեծամասնությունը ( բացառությամբ երեք հոգու) տաքուկ տեղ է գտել և լավ հասկանում է, որ եթե Դարբինյանը չլինի, ոչ մի նորմալ քարտուղար իրենց չի պահի:

Պատուհանը գիշերը բաց էի թողել, և պարտեզի բոլոր ծաղիկները միանգամից խուժել են ներս անձրևին, լուսնի, աստղերի հետ՝ բացի մի փոքրիկ ծաղկից, որն ինձ սիրում է:

Նա լսում էր ինքնամփոփ, կլանված, նշումներ կատարում առանց արտաքին որևէ նշանի, որից կարելի լիներ կռահել նրա մտքի հետևողականությունն ու զգացած ազդեցությունը:

Այս տարի Հայաստանը, ի թիվս հինգ այլ երկրների, ճանաչվել է հանքարդյունաբերության ոլորտը լուսաբանող ամենահեղինակավոր ամսագրի՝ <<Մրցանակ երկրի>> անվանակարգի գլխավոր հավակնորդ:

Հավատացե՛ք, որ դուք հանձինս  մեզ ունեք ձեր շահերի պաշտպաններ:

Այդտեղ սկսված քաշքշուկի պատճառով ամբաստանյալին բերման են ենթարկել ՆԳ բաժին:

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 26․04․2022

Առաջադրանք 1․ Փակագծերում տրվածներից ընտրիր հանձնարարելի տարբերակը։

Ամառները նա մեկ ամսով գնում է գյուղ՝ իր պապերի ծննդավայրը։

Երևանի խանն իր փոքրաթիվ զորքով դուրս է գալիս երկու թշնամու դեմ ճակատամարտ տալու համար։

Նոր միայն եկա քո մոտից և շտապում եմ գրի առնել այն, ինչ զգացի։

Նա շատ լավ հասկանում էր, որ իր վրա դրված պարտականություններն ավելի են բարդանում, սակայն դրանցից հրաժարվել չէր կարող։

Չկանգնեց վայրկյանը, քո վրայով անցավ ու կատարեց սահուն թռիչքն իր։

Մեզ մոտ էլ անամոթ մարդիկ քիչ չեն, ուրիշ դեպքում ուրիշ բաներ կարող էին պատահել, բայց դու մեր անցած ճանապարհի մասին ես հարցնում։

-Ես էլ քեզ նման որբ եմ․ ես ո՛չ հայր ունեմ և ո՛չ էլ մայր,- ասաց Ջոաննան։

Դրան հետևեց փոխգնդապետի աներկմիտ պատասխանն այն մասին, որ իրենց զինանոցում համապատասխան միջոցներ կան ինձ նման համառ կենդանիների համար ևս։

Տիկին Մերին մինչ փողոցում հայտնվելը ապրել է Ամիրյան փողոցի շենքերից մեկում, հետո վաճառել է իր բնակարանը՝ ծայրամասում տուն գնելու, փողը տնտեսելու համար։

Ինձ համար շատ է հեռու,- ասաց ծեր կինը, — առանց ինձ գնացեք։

Նա նշել է, որ իր համար պարզ չէ, թե այդ քաղաքական ուժը կոնկրետ ում է ուզում վարկաբեկել։Ամբողջ օրը ոտքի վրա լինելը ձեզ համար դժվար կլինի։

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզու 25.04.2022

Ապրիլի 25

Կետադրել տեքստը՝ բացատրություններով։

Հայոց հինավուրց սրբազնագույն գետը Եփրատը կամ Արածանին, սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է, փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում: Սնվելով Ծաղկանց սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից՝ Արածանի-Եփրատը շառաչյունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում: Ասում են՝ հեթանոս հայերի պաշտելի դիցուհի Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անգամ անտարբեր չէր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից, ասես, ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը։